
«Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես` լինելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար». Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոգևորականի զգեստը «դերյա» անվանած ու հոգևորականին ականջին հայհոյած ԿԳՄՍ փոխնախարար`
Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես` լինելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար:
Այսպես է լինում, երբ խուլիգանները զբաղեցնում են պետական, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոններ»: