Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնի
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում, սակայն ևս մեկ հնարավորություն կունենա ուղեգիր նվաճելու:
Թաիլանդում ընթացող Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի 80 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Խավիեր Պինալեսը: Հովհաննիսյանը զիջեց կիսաեզրափակիչում, սակայն ևս մեկ մենամարտ կանցկացնի մյուս կիսաեզրափակիչում պարտված բռնցքամարտիկի հետ: Այդ մենամարտի հաղթողը ձեռք կբերի ՕԽ ուղեգիր: Մենամարտը կկայանա հունիսի 2-ին:
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 11 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը: