Շարժման թափքը, շարժման անիվները, շարժման շարժիչն արժանապատվություն և բարոյականություն ունեցող ամեն մի հայն է. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Արմինե Ազիզյանը նրան հարցրել է.
«Պարոն Աշոտյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս պայքարի հետագա ընթացքից»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Շատ ուղիղ պետք է ասել, որ շարժումը Բագրատ սրբազանը չէ։ Սրբազանը շարժման առաջնորդն է, վարչապետի թեկնածուն է, շարժման ղեկն է։ Սակայն շարժման թափքը, շարժման անիվները, շարժման շարժիչն արժանապատվություն և բարոյականություն ունեցող ամեն մի հայն է՝ անկախ բնակության վայրից, տարիքից և քաղաքական հայացքներից։
Մեզանով մեծացնենք շարժման թափքը, հզորացնենք շարժիչը, ավելացնենք անիվները, որ շարժման ղեկը առավել վստահորեն և նպատակասլաց առաջ տանի շարժումը։
Սարդարապատի հուշահամալիրի մոտ վերջին իրադարձությունների համատեքստում նաև բժշկական օրինակ բերեմ։ 1918-ի մայիսյան հերոսամարտերն արտաքին թշնամու դեմ էին, որին կարելի է համեմատել ինֆեկցիայի՝ վարակի հետ։ 2024-ին հայ ժողովուրդն իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթահարում էր ներքին դավաճաններին, որոնք տվյալ դեպքում առավել նման են ուռուցքին՝ անկուշտ, պրիմիտիվ և ագրեսիվ բջիջներով։
Բժշկությունից հայտնի է, որ, որպես կանոն, ինֆեկցիայի դեմ ավելի հեշտ է պայքարել, քան ուռուցքի, դրա համար էլ դրսի ագրեսորներին հակադարձելը համեմատաբար ավելի հեշտ է, քան ներսի դավաճաններին»:
Մանրամասները՝ տեսանյութում: