«ՀՀԿ-ն բազմիցս խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին և ընդհանուր գծերով բարձրաձայնել է այն ուղղությունները, որոնց համատեքստում իրենք պատկերացնում են բարեփոխումները: Հիմա կատարվել է կոնկրետ քայլ` ծրագիրը իրականության վերածելու համար: Ստեղծվում է մասնագիտական հանձնախումբ, որը իր դիրքորոշմամբ, պատկերացումներով, արհեստավարժությամբ, պետք է այդ խնդիրները առարկայական դարձնի: Խնդիր դրվել է, բայց մի բան է խնդիր դնել, մեկ ուրիշ բան է խնդիրները լուծելու համար հստակ ճանապարհներ փնտրելն ու բացահայտելը»:
«Այս պահին խոսել, թե ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովը, ճիշտ չէ: Այս հարցով, համոզված կարող եմ ասել, որ հանձնաժողովի անդամներից և ոչ մեկից, բացառությամբ նախագահի, սպառիչ պատասխան ստանալ չեք կարող: Մենք դեռ չենք հավաքվել, նպատակները չենք պարզվել: Պարզապես առաջարկել են ընդգրկվել»,- նշեց «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը:
«Իսկ ինչ-որ մեկի համար հստա՞կ է, թե ինչն է դրվելու բարեփոխման: Եթե չկա օրակարգ, կա ընդամենը հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, ապա ի՞նչն է դրվելու հանրաքվեի»,- արձագանքեց նա, ապա ավելացրեց, որ երբ կլինեն այս հարցերի պատասխանները, այդ ժամանակ կուսակցությունը հստակ կհայտնի իր դիրքորոշում՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ:
«Նորությունը դեռ տարածվել է րոպեներ առաջ, որի մասին մենք տեղեկացել ենք ռուսական մամուլից: Դուք ի՞նչ է, ակնկալում եք, որ մենք մի քանի րոպեում տանք մեկնաբանություն կամ հայտնենք կուսակցության դիրքորոշումը»:
Որևէ մեկն այսօր չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք եվրոպական կառույցների հետ երկխոսելուց: Պարոն նախագահը նշել է, որ որոշումը` մտնել Մաքսային միություն, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպայի հետ երկխոսելուց:
Նախօրոք խոսվում էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մասին: Այս թեման շատ «ծեծվեց», փաստարկներ չբերվեցին, համաձայնագրի բովանդակությունն էլ գաղտնի է պահվում: Մեր իշխանությունները բավական թույլ դիրքերում են արտաքին բեմահարթակում, սա տեսանելի է: Վախեցավ ոչ թե Հայաստանը, այլ իշխանությունը:
Ես կարծում եմ, որ մենք ոչ մի երկրի վրա ներազդելու այնքան բավարար ռեսուրսներ չունենք, որքան Ռուսաստանի վրա: Հենց դրանց միջոցով էլ պետք է դիմագրավել ռուսական ճնշումները, որոնք շատ երկար տևել չեն կարող, եթե իշխանությունը ակտիվ, բաց և նպատակաուղղված գործունեություն վարի միջազգային ասպարեզներում:
«ՌԴ դեսպանատան աշխատակիցը միայն Հայաստանում կարող է իրեն թույլ տալ այդպիսի դրդիչ, հրահրիչ, սադրիչ և քարոզչական լկտի արտահայտություն անել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն` անդրադառնալով ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարի հայտարարությանը, թե Հայաստանի համար քաղաքական վեկտորի ընտրության առումով «թեժ աշուն» է սպասվում:
«Իշխանության են բերում այն մարդկանց, ովքեր չէին էլ երազում, որ մի օր կարող ա աթոռին նստեն, հրահանգներ տան: Կոմիտաս 5-ի իրադարձությունները սրանց ապացույցն են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանն` անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստների ակցիաներին` ընդդեմ Կոմիտաս 5-ում նախաձեռնված շինարարարության:
Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից` ի դեմս Վահան Հովհաննեսյանի, Լևոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է: Մեր ընդդիմություն լինելը պայմանավորված չէ նրանով, որ մեզ տեղ էին տալիս կամ տեղ չէին տալիս:
Քիչ առաջ լուրեր տարածվեցին, թե «Փակ շուկայի» մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ բերման ենթարկված Արեն Մանուկյանը Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին է:
«Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից` ի դեմս Վահան Հովհաննեսյանի, Լևոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է»:
«Բնական է ոստիկանության ջղաձգումները, որովհետև ռեժիմը հասկանում է, որ պայքարը իրենց վերահսկողության տակից դուրս է գալիս»:
«Էս խեղճ հայվանները իրենց 80.000 դրամի պատճառով մարդ են ծեծում` լալկվել են, որովհետև եթե չծեծեն` չեն ստանա ու սովից կսատկեն: Մի օր պայթելու են` պայթելու են չինովնիկը, պետական աշխատողը ու գարշանք է տարածվելու»:
ԵՊՀ-ն 1 տարվա մեջ ՀՀԿ երիտասարդական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ` 250.000 դոլար: Հարցնող լինի` ինչի՞ համար. որ էն լակոտները, որ «Բազե» են խաղում, Հանրապետական են խաղում, որոնք ջիպեր են քշում, տուն են առնում, տուն են վաճառում, բիզնես են դնում, երկրի հերն են անիծում, ոստիկան են դառնում… իրենց են ֆինանսավորո՞ւմ:
Մենք որևէ հարաբերություն, որևէ համագործակցություն ի վնաս Ռուսաստանի չունենք: Ես համոզված եմ, որ Հայաստանը, սկսելով այս կամ այն ծրագիրը Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանից «դաբրոն» ստանում է: Ժամանակին Արևելյան գործընկերությունը, որի կազմում 6 երկիր է, եղել է Ռուսաստանի համաձայնությամբ: Հիմա էլ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի ՌԴ համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ չի ստորագրվի:
«Որքան էլ փնտրեք, նրա նման երկրոդին` չեք գտնի: Պատահական չէ, որ մինչ օրս նրան սիրում են, հիշում են, մեծարում են, որովհետև նրա ջանքերն ուղղված են եղել հասարակության բարեկեցությանը»:
«Ժողովուրդը կարոտ է մշակույթին: Պետք է վերակենդանացնել մշակույթը մարզերում: Եվ դրա համար շատ բան անհրաժեշտ չէ, երբ Արցախի դպրոցներում հարցուփորձ արեցի, թե ինչի կարիք ունեն, այդ պահին գրպանումս 7000 դրամ ունեի, բայց ինքս ինձ չհարցրի՝ ինչպե՞ս պետք է անեմ. Մեծ ցակություն ունեի և արեցի»:
Երեխեք կան, խոսում ես հետները մի երկու բառ, ոչ հայերենի են տիրապետում, ոչ ինտելեկտ ունեն՝ պլինուսից ցածր ա, բայց փոխարենը խոսում ա քաղաքականությունից, տարիքով մարդուն ուղղություն է ցույց տալիս: Ինձ համար սա անհասկնալի է: Չեմ հասկանում
«Իսկ էդ աղջիկների վարքը ձեր դուրը գալի՞ս է, հարի՞ր է հայ կնոջը, հայ աղջկան: Բացի ոստիկանից, նա նաև հայ տղա է, դա պետք է հաշվի առնել: Ինչի՞ եք տենց սարսափելի տանում այդ հանգամանքը»:
«Ես հիմա էլ եմ քննադատում: Ես գտնում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենաթույլն է Հայաստանի պատմության մեջ, գտնում է, որ տնտեսական անգամ 7 տոկոս աճ ապահովող ծրագիր այդ կառավարությունը չի ներկայացնում: Ռեֆլեկտորայաին, տեղական քաղաքականություն է: Ընդհանուր ստարտեգիայով կառավարության վատ է աշխատում, թեպետ լավ մարդիկ կան: Քննադատությունը կարող եմ շարունակել մինչև վերջ, բայց ես որևէ խնդիր չունեմ մեկի հետ նստել սուրճ խմել կամ ձեռք սեղմել, կամ Տիգրան Սարգսյանի հետ նստել, ով շարժման մեջ է եղել»:
Նա չէր կարող չմասնակցել ընտրություններին, չէր կարող չվերադառնալ քաղաքականություն: Նա ինձ երեկոյան հարցրեց` ի՞նչ եմ մտածում… Ես տասը տարի նրան ասում էի, որ միայն իմ դիակի վրայով դու կվերադառնաս քաղաքականություն` այդ անարդար, անշնորհակալ աշխարհ, չեմ ուզում, պետք չի, մենք հազիվ մարդկանց պես ենք սկսել ապրել: Եվ ինքը համաձայն էր, գիտեք, բայց դրսից ճնշումը մեծ էր:
Կարո՞ղ է Հայաստանում փոքր օբյեկտի տերը պայքարի եվրոպական սուպերմարկետի դեմ: Չի կարող` թույլ չեն տա: Սա շուկայի օրենքն է:
Փրկության գաղափարը ծամված է` դեռ Գեղամյանից: Հայաստանում փրկչի գաղափարը չի աշխատում: Մարդկանց փրկիչներ պետք չեն, որովհետև դրանք միշտ իմիտացիոն են եղել, ու հիմա մարդիկ փրկիչներին այլևս չեն հավատում: Փրկությունը ժողովրդի համախմբմաբ պետք է լինի:
Մոռացե՞լ են՝ մի քանի տարի առաջ ինչպես էր. մենք ապրել ենք, չէ՞, այդ ամենը, տեսել ենք, որ ազատ արտահայտման հնարավորություն չի եղել: Փառք Աստծո, այսօր կա, ուզում են` չլինի՞… Հրահրենք, որ չլինի ազատ խոսք, հա՞… ո՞րն է իրենց ուզածը:
Եվրոպացիք ասում են, թե անդամագրվելուց հետո Հայաստանը կարտադրի տեքստիլ, իսկ Հայաստանն էլ կստանա գյուղատնտեսական ապրանքներ: Սա նշանակում է, որ Հայաստանի թույլ գյուղտնտեսությունը կմեռնի, իսկ հայկական տեքստիլն էլ թուրքական տեքստիլի կողքին զրոյական կլինի: Վրացական գինին՝ որքան էլ ուզում է լավը լինի, չի կարող պայքարել ֆրանսիակական գինու հետ, ասենք` իտալական շուկայում
Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը, ով այսօր մասնակցում էր «Դեպի Եվրասիական միություն» խորագրով կլոր սեղանին, անդրադարձավ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մտադրությանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի կարծիքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթեր, «արդար գնահատական էր»:
ՀԱԿ անվան տակ հանդես եկող ուժն օրինակ, այսօր չեմ կարող ասել` ի՞նչ տեսակի ընդդիմություն է: Եվ ես հիմա չեմ կարող ասել` Րաֆֆի Հովհաննիսյանի կոչն ուղղվա՞ծ է ՀԱԿ-ին, թե՞ ոչ, պե՞տք է, որ ներկայիս ՀԱԿ-ն արձագանքի դրան, թե՞ ոչ:
ՀՀԿ-ն գաղափար է՝ տասնյակ հազարավոր մարդկանց միմյանց միավորող գաղափար: Եվ այդ գաղափարի սիմվոլը ոտքի տակ քցել, նշանակում է՝ բոլորիս հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենալ: Սա՞ է ժողովրդավարությունը: