Բեկորի բեկորը
«ՀԱԿ անվան տակ հանդես եկող ուժն օրինակ, այսօր չեմ կարող ասել` ի՞նչ տեսակի ընդդիմություն է: Եվ ես հիմա չեմ կարող ասել` Րաֆֆի Հովհաննիսյանի կոչն ուղղվա՞ծ է ՀԱԿ-ին, թե՞ ոչ, պե՞տք է, որ ներկայիս ՀԱԿ-ն արձագանքի դրան, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն` ի պատասխան այն հարցին, թե ում է ուղղված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համախմբան նոր կոչը: «2008-ից հետո ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտը բեկորի վերածեց` մի բեկոր էլ ինքը դարձավ: Այդ բեկորների համախմբումը հիմա բավական բարդ է, այն էլ ընտրություններից հետո: ԲՀԿ-ի դեպքում ընդհանրապես չեմ կարծում, որ կարելի է հույս կապել: Եթե այդ կուսակցության կնքահայրը օլիգարխն է, իսկ նրանք իշխանության հովանուց դուրս չեն լինում, միավորման կոչ ինչպես կարելի է անել: Դաշնակցությունն էլ բավական բարդ պրոցեսների մեջ է, որովհետև ունենալով կենսագրություն, ընտրություններից հետո ցույց տվեց, որ խնդիրներ ունի»,- ավելացրել է նա: