Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարը Հայաստանում թեժ աշուն է կանխատեսում
Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը, ով այսօր մասնակցում էր «Դեպի Եվրասիական միություն» խորագրով կլոր սեղանին, անդրադարձավ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մտադրությանը: «Հասարակությունը բանավիճում է ինտեգրացիոն ուղղվածության առումով: Շատերը ԶԼՄ-ների միջոցով փորձում են ներկայացնել, թե երկու կառույցները` Եվրասիական մաքսային միություն և Երամիություն ոչ թե միմյանց հակասում են, այլ` լրացնում: Բայց մենք իրականում տեսնում ենք միանգամայն այլ բան:
Արևմտյան գործընկերները, որոնց հետ մենք էլ շվում ենք, երբեմն թույլ են տալիս իրականությունը չարտահայտող երևույթներ: Եկեք չմոռանանք լեհ ներկայացուցիչների ելույթները, ովքեր ասացին, որ «և՛, և՛»-ի տարբերակը անհնար է և պետք է ընտրել, շարժվել «կա՛մ, կա՛մ»-ով»:
ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ մտահոգիչ է ասոցացման համաձայնագրի բովանդակության գաղտնիությունը.
«Համաձայնագրի բովանդակությունը ընդհանրապես ոչ մեկը չի տեսել ու կասկածի տակ է առնվում այն հանգամանքը, թե այդ ինչ պայմաններ են ներառված, որ իրենք թաքցնում են հասարակությունից: Չինովնիկներ, դիվանագետներ կան, ովքեր այս առումով սկսկում են ենթադրել, որ համաձայնագրի ստորագման մեջ կոշտ պայմաններ կան, որոնք ավելի խիստ են դրված, քան նախորդ պետությունների առջև: Ակնհայտ է, որ կան սահմանափակումներ: Սա մեզ մտահոգում է, չնայած հայ հասարակությունը պնդում է, որ երկու կառույցները համատեղելի են, բայց կասկածներ կան հակառակի մասին»,- նշեց նա: Ա. Վասիլևի խոսքով` Հայաստանը համաձայնագրի ստորագրումից հետո բարդություններ կունենա տնտեսական ու բարոյահոգեբանական առումով. «Քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում: Կարծում եմ` ընտրությունը կկայացվի և կկայցվի ճիշտ»: