ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ դժգոհեց հեռարձակվող սերիալներից՝ կոչ անելով «մարշուտկաների շոֆերների» ճաշակին հարիր սերիալներ չհեռարձակել. «Ես հասկանում եմ՝ սերիալները քաղաքականություն են, մարդուն հրապարակից բազմոցին գամելու եղանակ են: Թող ներեն ինձ մարշուտկեքի շոֆերները, բայց մարշուտկեքի շոֆերների ճաշակի սերիալներ մի հեռարձակեք»:
«Մեր կոնկրետ միակ ռազմավարական պարտնյորը պետք է Ռուսաստանը լինի, քանի որ մեր սահմանները Ռուսաստանն է պահում»:
Ընտրություններին մասնակցել է 109 պատգամավոր: Գագիկ Ղազինյանի օգտին գրանցվել է 92 կողմ, 16 ձայն, իսկ Գ. Բադիրյանի օգտին արձանագրվել է 93 կողմ և 14 ձայն:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ՀՀ-ի և Եվրոպայի միջև չի ստորագրվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` պատասխանելով հարցին, թե Եվրոպայի արձագանքից հետո կնախաստորագրվի՞ արդյոք ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
«Մենք այսօր էլ ունենք բավական քանակով ապրանքատեսակներ, որոնք ներկայացված են Եվրոպայում: Դա հիմնականում գյուղմթերքների տեսքով է: Ի՞նչ է, Չինաստանը կարո՞ղ է, մենք չենք կարո՞ղ: Նույն մարդիկ են: Ավելին՝ մեր մասնագետներն ու վարպետներն ավելի բարձր որակներ ունեն: Իրենք կարող են այնպիսի արտադրանք արտադրել, որ տարածվի ամբողջ Եվրոպայով, մենք էլ չենք կարո՞ղ»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ Հայաստանը շարունակելու է բանակցությունները, Լյովա Խաչատրյանն արձագանքեց. «Հանրապետականների բերանը ե՞րբ դուզ խոսք կա»:
«Զարմանում եմ, որ մտածում եք, թե ՀՀ նախագահը կամ իշխանության որևէ ներկայացուցիչ մի քայլ կանի, որը չի բխի պետության շահերից: Մենք ամեն ինչ աում ենք, որ մեր երկրի խնդիրները լուծվեն: Չկա փաստաթուղթը»:
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետարքրքվեցինք, թե իրականությանը համատասխանո՞ւմ են լուրերը, թե Մաքսային միությանը անդամագրվելու որոշման հարցում բանակցությունների սեղանին է դրվել Արցախի հարցը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարծում, թե Մաքսային միությանը անդամակցելու մասին ՀՀ մտադրությունը մասին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը հապշտապ է կայացվել:
Եթե որևէ ճակատում ձեզ առաջարկում են հրամանատարություն, պետք է ասես ո±չ` ամբողջ բանակի հրամանատարությունը տվեք, որ կարողանամ դուրս գալ ճակա±տ: Թե± կվերցնեք այդ հրամանատարությունը ու կփորձեք կազմակերպել գոնե այդ պայքարը: Մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը: Եթե, Աստված մի արասցե, վաղը պատերազմ եղավ, Դաշնակցությունը անկախ նրանից` իշխանությանը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, լինելու է առաջին գծում:
Ես վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանի անձնական դիրքորոշման վրա էլ չի կարող ազդել, որովհետև նա սկզբունքային մարդ է, որի նման քաղաքական գործիչները մեր իրականության մեջ շատ քիչ են:
«Վստահ եմ, որ անկախ նրանից՝ դեսպանի նշանակումը կլինի՞, թե՞ ոչ, Դաշնակցության համար սկզբունք է` որտեղ կա Դաշնակցության կարիքը, ՀՅԴ-ն պատրաստ է, տալիս է: Մենք իբրև կուսակցություն, պետականությանը տալիս ենք ավելին, փոխարենը կամ ոչինչ չենք վերցնում, կամ վերցնում ենք այնքան չնչին բան, որ որևէ այլ ուժ, եթե լիներ մեր տեղում, վաղուց հիմա մարած կլիներ»:
Հայաստանը շարունակելու է իր ամենասերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի փաստաթուղթը նախատեսվո՞ւմ է ստորագրել, թե՞ ոչ:
«Ում իրացման շուկան գտնվում է Մաքսային միության տարածքում, իրեն ձեռնտու է Մաքսային միությունը, իսկ ով իր ապրանքը իրացնում է այլ տեղ, իրեն այլ շուկա է հետաքրքրում: Սակայն, ուզում եմ իմանաք, որ պետք է մտածել, ոչ թե որևէ միության մեջ մտնելու մասին, այլ՝ պահանջված, որակյալ, նորմալ, ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրանք արտադրելու մասին: Այդ ժամանակ ողջ մոլորակի տնտեսական տարածքը կհանդիսանա իրացման շուկա:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն ընդդիմության ներկայացուցիչները, նա նախ պատասխանեց, թե հանձնաժողովը ձևավորված է մասնագիտական սկզբունքով, ապա ավելացրեց նաև. «Ովքեր պետք է լինել հանձնաժողովում՝ որոշում է հանրապետության նախագահը, այլ ոչ թե ես»:
Հրապարկվել են փաստեր, որ օֆշորային թեմաների օգտագործմամբ Տիգրան Սարգսյանը չարաշահել է պետական պաշտոնը սեփական շահերի համար: Հիմա ազգովի խայտառակված սպասում ենք, թե երբ այդ սև բիծը կմաքրվի նրա վրայից կամ երբ նա հրաժարական կտա, որ թեթևացած շնչենք:
Արմեն Մովսիսյանը խոստովանեց, որ բանակցությունները շարունակվել են մինչև այն պահը, երբ հայտարարվել է Մաքսային միության անդամակցության պատրաստակամության մասին: Նա հայտնեց, որ Հայաստանի համար ռուսական Պետդումայում օրենք կընդունվի, ինչից հետո 30 տոկոս էժան գազ կստանա ՀՀ-ն:
«Թող գան Չինաստանից ու պատասխանեն: Վարչապետը իրավունք չունի լինել գործուղման մեջ, թող Սահմանադրությունը կարդա ու տեսնի, որ իրավունք չունի»: Հովիկ Աբրահամյանն էլ արդարացրեց վարչապետի բացակայությունը՝ ասելով. «Երկրի հետ կապված հարցեր են»:
«Չորրորդ տարին է, որ բյուջեից գումար է դուրս գրվում ու Հայաստանը մասնակցում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ պատվիրակությունների տեսքով, ընդունելությունների և այլն: Մոտավորապես որքա՞ն գումար է ծասվել այս խնդիրն իրականցանելու համար՝ պայմանագրային 1500 էջանոց փաստաթղթեր ստեղծելու համար»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Փորձում ես ինչ-որ բան իմանալ, բայց միակ վերջնական պատասխանն այն է, որ իշխանական մեծամասնության հետ Մաքսային միության հարցը քննարկվել է: Հնարավո՞ր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտն այդ սենյակներում հավաքված լինի: Հնարավոր է, բայց կա նաև ընդդիմություն»
«Սուբսիդավորման հարցը կլուծվի այդ բանի ներքո… Մաքսային միության ներքո… Արդեն լուծումը գտել ենք, դա կապ ուներ Մաքսային միության հետ»:
Քաղաքական շահարկումները, հակառակորդությունը, թշնամությունը ավելի վտանգավոր է… Բանից պարզվում է, որ քաղաքական գործիչներ կան, որոնք վատն են տեսնում ու վատի հրամայականով քաղաքական դիվեդենտներ են փորձում շահել:
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցը: ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված է երկու թեկնածու՝ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանը:
Սամվել Ալեքսանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությանը: Նա հայտարարեց, թե դա երկրի շահերից է բխում, բայց չմասնավորեցրեց՝ ինչ շահի մասին է խոսքը. «Երբ ժամանակը գա, կասեմ»,- խոստացավ նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկայի» սեփականատերը չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Ալեքսանյանը:
Այսօր լրագրողներն ԱԺ-ում փորձեցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին հարց ուղղել՝ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի ստանձնելու վերաբերյալ: Սակայն նա խուսափեց լրագրողներից և զրուցելով ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ գալիս մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Այսօր 168.am-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը պատասխանել էր Է. Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին չի ցանկանում պատասխանել, քանի որ նա, ըստ նրա՝ «Քաղաքական թոշակառու, ի՞նչ ասեմ»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի համար տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը:
«Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ տենց կոպիտ ձևով»: ԲՀԿ-ական պատգամավորը հավաստիացրեց, թե նման հայտարարություն Գորիկ Հակոբյանի կողմից չի լսել, ապա նշեց. «Դատապարտելի է, եթե նման բան է արել»:
«Այդ կազմակերպությունն էլ, դուք էլ, կարծում եմ, հրաշալի գիտեք, որ մեր օրենքներով արգելվում է ուղղակիորեն զբաղվել ձեռնարկաիտրական աշխատանքով: Իսկ ունենալ որոշ տեսակի սեփականություն՝ ի դեմս գույքի, բաժնեմասի, կամ բաժնետոմսի, որևէ մեկին չի արգելվում ՀՀ սահմանադրությամբ»,