Կարծում եմ՝ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական եւ եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող: Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ եւ հետամուտ լինելու բարեփոխումների իրականացմանը:
«Ակնհյատ է մի բան, որ սա ընդամենը գործընթացի ամենասկիզբն է, և որևէ մեկը չի կարող խոսել առավելությունների, թերությունների մասին, ամբողջական գնահատական տալ:
Ցավոք, վարչախումբը՝ առաջնորդվելով մի քանի պաշտոնյա-օլիգարխների ժողովրդի հաշվին հարստանալու մղումով, ճնշումների հարվածն ուղղել են քաղաքացիական նախաձեռնությունների դեմ:
Սերժ Սարգսյանն էլ կորցրել է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, մեկուսացել է հասարակությունից, քաղաքական ուժերից: Նա ճակատագրական հարցերում ոչ թե որոշումներ է կայացնում հանուն երկրի, այլ ուրիշի կողմից պարտադրանքով, ինչը նսեմացուցիչ է դարձնում երկրի ժողովրդի և իր համար: Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը ՀՀ-ում սպառնում է նոր անկանխատեսելի զարգացումներով:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին արդարացնելու, ազատ արձակելու փաստը։
Առհասարակ, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու փոխարեն լավ կլիներ, որ վարչախումբը մտածեր սահմանադրության իրականցման մասին: Ակնհայտ է, որ երկրում տիրող ամենաթողությունը պայմանավորված է ոչ թե անկատար սահմանադրությամբ, այլ՝ սահմանադրության ոտնահարմամբ:
Նրա համոզմամբ՝ իշխաությունները շոկի մեջ են, ինչից էլ «խլացել» են. «Երբ չորս տարի ձգտում ես մի բան, որը չի ստացվում որի պատճառով ամբողջ աշխարհի աչքի առջև խայտառակվում ես, առաջանում է շոկ: Նվազել է նրանց ունակությունը ընկալելու բացասական ինֆորմացիան»:
«Բարաք Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի նախագահական ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում ա՝ հարց չկա ու ուղարկում ա Մուկուչյանին: Ընտրություններից հետո Օբաման զանգում ա, ասում ա քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա՝ ինչի՞: Պատասպանում ա, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դու ես հաղթել (նկատի ունի Սերժ Սարգսյանը,- Տ.Մ.):
Ես մաղթում եմ այդ ճամարտակողնին, որ իրենց ելույթները գոնե դրա կեսը լսեն համացանցում: Հեռուստատեսությունները հրաժարվում են տեսանյութը դիտել, բայց ինտերնետը ողողված է տեսանյութով:
«Ես ասացի, որ ճիշտ կլինի, որ մենք արձանագրենք, որ հստակեցում ենք մտցրել արտաքին քաղաքականության, վերկտորը դարձել է ավելի հստակ, ինչը նշանակում է, որ մենք միանում ենք Եվրասիական միությանը: Եթե այսպես է, ապա խնդիրներ են առաջանում: Առաջին խնդիրն այն է, թե որտե՞ղ է մնալու Ղարաբաղը»:
«Նախարարն, ամենակարևորը, պատրաստակամություն հայտնեց Ազգային ժողովի հետ մշտապես քննարկել ցանկացած հարց թե հանձնաժողովներում, թե նման ֆորմատով»:
«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Էդվարդ Նալբանդյանը որևէ, ըստ էության, հարցի պատասխան չտվեց: Կամ տեղի ունեցողի մասին տեղեկատվություն չի կարող ներկայացնել կամ էլ ինքը տեղյալ չէ՝ ի՞նչ է կատարվում: Ուստի, արտահայտում եմ իմ հիասթափությունը և արձանագրում, որ հարցերը շարունակում են մնալ օրակագում»:
«Գիտե՞ք ինչ, եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է, որ պատասախան չկա: Պատասխանները բոլոր հնչեցրած հարցերին ես տվել եմ և եթե որևէ մեկը դա ըմբռնում է, որ ինքը այլ կարծիքի է՝ չի բավարարում իրեն այդ պատասխանը, ուրեմն դա արդեն անձնական կարծիք է»:
«Մենք հստակ ենք արտահայտվել դրա մասին, ես ասել եմ նաև իմ հանդիպման ժամանակ Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ, իսկ այն հանդիպումից հետո, որ մենք ունեցել ենք հանձնակատար Ֆյուլեի հետ, հրապարակել ենք Հայաստանի ցանկությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ձևափաչերով և եղանակներով, հնարավորինս սերտ և խորը հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ»:
«Ամեն ինչ էլ հնարավոր է՝ յուրաքանչյուր մարդ, ՀՀ քաղաքացի այնպես չէ, որ ձախողվում են կամ հրաժարվում են, ուրեմն հայոց երկնակամարի տակ որևէ տեղ չունեն: Իսկ ինչ վերաբերվում է մարզպետ գալուն, նման հարց չի էլ կարող քննարկվել, քանի որ մարզպետի տեղ էլ չունենք, որ մարզպետ գա»:
Նախարարը կպատասխանի Մաքսային միությանը միանալու հիմնավորումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:
Ժամանակին՝ կարծես 96-ին, երբ փաստաթուղթ էր ստորագրվում, վավերացվում այն մասին, որ ռուսական սահմանապահ զորքերը պահպանեն նաև ՀՀ սահմանը, միայն ՀՀԿ պատգամավորները դեմ քվեարկեցին: Այն ժամանակ բոլորը մտածում էին, որ դա կարելի է: Այն ժամանակ կարելի էր ռուսի ոտքը մեր երկում լիներ, հիմա ամեն մեկը, ով չգիտես որ աստառից է սնվում եվրոպաներում կամ ժառանգներին երևի եվրոական կրթություն է տվել, փայլուն ապագա է սպասում Եվրոպայից:
Ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի: Մենք ստացել ենք ձայն, որ իրականցնենք մեր քաղաքականությունը: Երբ Հայաստանում իշխանություն կլինի մի քաղաքական ուժ, որը կասի որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, գնում ենք ՆԱՏՕ, այդ ժամանակ ինքը կորոշի:
Մենք այն կարծիքին ենք, որ պետք է շարունակենք համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ: Ըստ իս՝ խնդրի վերջակետը դրված չէ, ես դեմ եմ դնել վերջակետ, որովհետև 21-րդ դարում ինտեգրացիոն գործընթացները անընդհատ գորընթացներ են:
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե բավարա՞ր էր Հովիկ Աբրահամյանի պարզաբանումը: Ինչին ի պատասխան նա նշեց. «Իհարկե բավարար չէ: ՀՀ օրենսդիր մարմինը ՕԵԿ և ՀՀԿ կուսակցությունները չեն»:
Մենք չենք եղել ՆԱՏՕ-ի անդամ, այնուհետև գնացել ՀԱՊԿ: Մենք սկսել ենք խորացնել մեր հարաբերությունները ռազմական դաշնակցի հետ և այդ բարեկամությունը, պայմանագիրը ՌԴ հետ կքնվել է հենց Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ:
«Ես զարմացած եմ Ձեզ վրա: Դուք նախկին արտգործնախարար եք՝ այդ ե՞րբ է հարցը քննարկվել պատգամավորի հետ: Երբ կգա համաձայնագիրը, իրենց դիրքորոշումը կհայտնեն նաև պատգամավորները: Թե չէ մինչ այդ ո՞վ է համաձայնեցնում պատգամավորների հետ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մենք չգիտենք՝ ի՞նչ է նախատեսում Ասոցացման համաձայնագիրը: Բայց այն հայտարարությունները, որ հնչեցին Եվրոպայից, թե մեզ հետ լինելով՝ ՌԴ հետ լինել չեք կարող, նշանակում է, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է խզվեին: «Կամ-կամ» տարբերակը մեր առջև դրվել է և ենթադրվել է, որ ընտրելով Եվրոպային՝ պետք է խզել մեր կապերը ՌԴ-ի հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի:
Ես զարմանում եմ մեր տնտեսագետների վրա, ովքեր ասում են, թե Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի կնքմամբ ՀՀ տնտեսությունն ավելի արագ կզարգանա: Մենք տնտեսական զարգացման բոլոր օղակները՝ բանկային, վարկային, բյուջետային քաղաքականություն, իրենց դեռ 95-96 թվականներից սկսկած չե՞նք տվել: Տվել ենք, չէ՞, բայց էդ ո՞ր մեկն է զարգացել: Մենք ունե՞նք բանկային համակարգ, որը օժանդակում է ՀՀ տնտեսության արագ զարգացմանը, իհարկե՝ ոչ: Բայց այդ բոլոր օրենքները, չափանիշները նրանց խորհրդատվությամբ, նախագծերով են կազմվել, չէ՞:
Իդեալական կլիներ, որ բոլորս լինեինք կոռեկտության սահմաններում, բայց բոլորս մարդ արարած ենք և երբեմն անցնում ենք ինչ-որ սահման:
Այն բոլոր գնահատակնները, թե անդամագրության մասին որոշումը կայացվել է Ռուսաստանում, ՌԴ ճնշմամբ, Է. Շարմազամովը ծիծաղելի համարեց:
Որևէ նոր բան տեղի չի ունեցել, մենք խորացրել ենք հարաբերությունները ռազմավարական ՌԴ հետ, ինչը բխում է մեր տնտեսական ու քաղաքական շահերից
ՀՀԿ գրասենյակի շենքի առջև լարված իրավիճակ է: Փակ են կուսակցություն տանող բոլոր ճանապարհները: Դրանք վերահսկվում են ոստիկանների կողմից, ովքեր հորդորում են քաղաքացիներին շրջանցել անցումային այդ հատվածները, իսկ լրագրողներից պահանջում անձը հաստատող փաստաթուղթ և մի քանի անգամ ստուգում են այն:
Այս պահին Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մերձակայքում, դեռևս շարունակվում է ակտիվիստների և քաղաքացիների բողոքի ակցիան:
Արդեն մի քանի օր է` քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է նախագահական կառավարման համակարգի հնարավոր անցումը խորհրդարանական կառավարման: