Վաղարշակ Հարությունյան. Ով հաշվարկում է շուտ քայլ անել` շահում է, ով տատանվում է` կամ գլխի թուլություն ունի կամ այլ շահեր է հետապնդում
«Եվրոպան լուծում է մեկ խնդիր` թույլ չտալ ինտեգրացիոն գործընթացներ այս տարածաշրջանում»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին: «Սա պայքար է, որ գնում է ՌԴ-Եվրոպայի մեջ: Եվրոպան շահագրգռված է, որ Հայաստանը ստորագրի պայմանագիրը, որովհետև չի մրցակցում է ՌԴ-ի հետ: Մենք էլ այս խաղի մեջ մեր նպատականերն ու շահերը պետք է առանձնացնենք: Այս հարցը պատմական է, մեզնից է կախված` որ ճանապարհով կգնանք: Մենք, թեև լուրջ հույսեր ենք կապում Արևմուտքի հետ` ԼՂՀ հարցի լուծման, ժողովրդավարության առումով, բայց…»:
Վաղարշակ Հարությունյանի խոսքով` Հայաստանը լրջագույն դեր ունի տարածաշրջանում: Միայն այն փաստը, որ ՀՀ-ն վերահսկում ենք Ղարաբաղը, ըստ նրա, բավական է հաստատելու համար վերոգրյալ տեսակետը: «Կախված մեզնից, թե ինչ լուծում կստանա Ղարաբաղի հարցը, մենք ստիպում ենք պետություններին մեզ հետ հաշվի նստել: Վաղը մենք կորոշենք Ղարաբաղի հարցը մի տարբերակով լուծել ու տարածաշրջանում փոփոխություններ կլինեն, լուծման մի այլ տարբերականք կընտրենք` այլ փոփոխություններ կգրանցվեն: Սա ամենամեծ ձեռքբերումն է: Իհարկե, եթե մենք հաշվարկում ենք, ու տեսնում ենք, որ մեզ ձեռք է տալիս Մաքսային միությունը, ապա դա կուժեղացնի հենց Հայաստանի դիրքերը մեր տարածաշրջանում»:
Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Հայաստանը Ասոցացման համաձայնագրի ստորագմամբ տնտեսական հարցով առավելություններ կունենա, քանի որ ազատ ճանապարհ կունենա եվրոպական շուկա, պաշտպանության նախկին նախարարը այսպես արձագանքեց. «Կարո՞ղ է Հայաստանում փոքր օբյեկտի տերը պայքարի եվրոպական սուպերմարկետի դեմ: Չի կարող` թույլ չեն տա: Սա շուկայի օրենքն է: Իսկ Եվրասիական միություն մենք կմտնենք մեր բագաժով և որքան շուտ, այնքան` լավ: Ով հաշվարկում է շուտ քայլ անել` շահում է, իսկ ով տատանվում է` կամ գլխի թուլություն ունի կամ այլ շահեր է հետապնդում: Եկեք նաև անձնական շահերը, էլիտայի շահերը, որոնց փողերը Եվրոպահում են պահվում, չշփոթենք պետության շահերի հետ: Եվրոպահում բիզնես անելն իհարկե ավելի արդյունավետ է, ապահով, բայց պետությանը դրանից ի՞նչ` ոչինչ»:
Վաղարշակ Հարությունի խոսքով, ըստ Ասոցացման համաձայնագրի, որը նոյեմբերին պատրաստվում է նախաստորագրել Հայաստանը, ՀՀ-ն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը` ապահովելու համար ՆԱՏՕ-ի օպերացիաները տարբեր կետերում, և պատրաստում է բրիգադա, որը մասնակցելու է այդ օպերացիաներին. «Եվ այս ամենը իր հաշվին` աշխատավարձը մենք ենք տալու այդ բրիգադային: Եվ այս ամենն այն պայմաններում, երբ Հայաստանը փոքր պետություն է, անձնակազմի խնդիր կլինի»: