
ԲՀԿ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ

ԲՀԿ-ն Մաքսային միությանը Հայաստանի անդամագրության վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կքննարկի և հանդես կգա պաշտոնական դիրքորոշմամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյան: Նա նախ զարմացավ. «Նորությունը դեռ տարածվել է րոպեներ առաջ, որի մասին մենք տեղեկացել ենք ռուսական մամուլից: Դուք ի՞նչ է, ակնկալում եք, որ մենք մի քանի րոպեում տանք մեկնաբանություն կամ հայտնենք կուսակցության դիրքորոշումը»:
Ապա Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ առաջիկայում կլինի քննարկում, խորհդակցություն և իրենք իրենց դիրքորոշմամբ հանդես կգան. «Իմ կարծիքն էլ ես իհարկե ունեմ, բայց կաշկանդված եմ աշխատանքային պաշտոնական լիազորություններովս և հետևաբար իմ դիրքորոշումը կհայտնեմ կուսակցության պաշտոնական դիրքորոշումից հետո»: