Արամ Մանուկյանը տեղյակ չէ, թե ինչու են բերման ենթարկել իր որդուն. Նա գնում է ոստիկանություն

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, թե «Փակ շուկայի» մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ բերման ենթարկված Արեն Մանուկյանը Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին է:

168.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը հաստատեց, որ իր որդին «Փակ շուկայի» տարածքում ընթացքող իրադարձության մասինակից է և որ վերջինիս քիչ առաջ բերման են ենթարկել: Թե կոնկրետ ի՞նչն է պատճառը, Ա. Մանուկյանը տեղյակ չէ:

Նա տեղեկացրեց, որ այս պահին ինքը գնում է ոստիկանության բաժանմունք:

Տեսանյութեր

Լրահոս