
Շուշան Պետրոսյան. Երեխեք կան՝ ինտելեկտը պլինտուսից ցածր ա, բայց փոխարենը խոսում ա քաղաքականությունից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շուշան Պետրոսյանն այսօր անդրադարձավ ուսման վարձավճարի թանկացմանը: «Ես կողմ եմ, որ երեխեքը ծնողների այն գումարները, որոնք դժվարությամբ են հայթայթում, քամուն չտան՝ դասի գնան: Ուսման վարձ վճարող երեխեքը շատ են բացակայում, որովհետև գիտեն, որ ի վերուստ վճարված ա: Պետք է մի բան մտածել՝ լուծելու: Չեմ ուզում շատ խոսել այս թեմայով, որովհետև տեղյակ չեմ՝ ոչ պակաս կարևոր գործ եմ անում: Շատ եմ մտածել էդ մասին: Երեխեք կան, խոսում ես հետները մի երկու բառ, ոչ հայերենի են տիրապետում, ոչ ինտելեկտ ունեն՝ պլինտուսից ցածր ա, բայց փոխարենը խոսում ա քաղաքականությունից, տարիքով մարդուն ուղղություն է ցույց տալիս: Ինձ համար սա անհասկնալի է: Չեմ հասկանում»,- նշեց նա:
168.am-ի դետարկմանը, թե գուցե կրթական համակարգի ցածր որա՞կն է պատճառը, որ ուսանողը անհետաքրքրությունից չի ուզում մասնակցել դասընթացներին, նա պատասխանեց. «Ես համաձայն եմ, բայց եթե ցանկությունը լինի սովորելու՝ գումարի հետ կապված խիստ խնդիրները կաշխատեցնեն նրանց սովորելու ցանկությունը: Կհասկանան… Ես կուզեի, որ ուսանողները ասեին, եթե այդպես է, իրենց չի բավարարում դասախոսը»: Նա նշեց, որ սովորելու ցանկությունը չի տեսնում երիտասարդների մոտ, տեսնում է միայն «պապաներին՝ մի երեք տեղ աշխատող՝ կաշվից դուրս եկող»: