Լյուդմիլա Սարգսյան. Մենք պետք է ունենանք և’ Մաքսային միության փաստաթուղթը, և’ Ասոցացման համաձայանգիրը

Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային միության մեջ և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Այս մասին Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական տարածված հաղորդագրության, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 168.am-ն այս առնչությամբ զրուցեց  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

– Ինձ համար ամենակարևորն այն է, որ Հայաստանի շահերից բխող որոշումներ կայացվեին, որոնք կլինեին անկախ պետականության ամրապնդմանն ուղղված: Կուսակցության տեսակետն այն է, որ համագործակցության շրջանակը պետք է լայնացվի Ռուսաստանի հետ: Մենք սա ավելի ենք կարևորում, քան մյուս միություններ մտնելը` չբացառելով Եվրամիության հետ համագործակցությունը: Մեր հիմնական ռազմական գործընկերոջ հետ, այս ամենին զուգահեռ, կայուն հարաբերություններ է պետք կառուցել: Եթե համաձայանությունը Հայաստանի տրված է, այն պետք է հասարակական քննարկման առարկա դառնար, նոր միայն հայտարարվեր: Մեր իշխանությունները՝ առանց մեր ժողովրդի կարծիքը իմանալու, ուսումնասիրելու, մշտապես փորձում են շտապել, որը երբեմն անհարմար վիճակներ է ստեղծում իշխանությունների համար: Լինելով ՌԴ հետ ավելի լայն ինտեգրացիոն աշխատանքի կողմնակից` ամեն դեպքում մենք պետք է ունենանք և’ Մաքսային միության փաստաթուղթը, և’ Ասոցացման համաձայանգիրը:

– Այսինքն՝ ՀՀ իշխանությունները շտապե՞լ են Մաքսային միության անդամակցության մասին հայտարարելով:

– Չեմ կարող ասել, թե հանդիպման ժամանակ ինչ իրավիճակ է եղել` պարտադրանքներ, հուշումներ եղե՞լ են, որպեսզի մեկնաբանեմ: Ի սկզբանե ասացի, որ յուրաքանչյուր որոշում, որը միտված կլինի երկրի զարգացմանը, ՍԴՀԿ-ի կողմից ողջունելի է: Մեզ համար պարզապես այն որոշումները, որոնց կայացման հարցում հասարակությունը և քաղաքական ուժերը հստակ կողմնորոշում չունի՝ անընդունելի են: Անհրաժեշտ է ծավալել քննարկում և ներկայացնել փաստաթղթերը:

Կարդացեք նաև

– Տիկին Սարգսյան, Ասոցացման համաձայնագրի նախաստորգարմանն ընդառաջ բազմաթիվ կարծիքներ եղան, որ ճնշումներ են կիրառվում Հայաստանի վրա ՌԴ կողմից: Հիմա նման հայտարարություն անելով տպավորություն չի՞ ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը վախեցել է կորցնել ռուսական գործընկերությունը:

– Ոչինչ չեմ բացառում: Նախօրոք խոսվում էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մասին: Այս թեման շատ «ծեծվեց», փաստարկներ չբերվեցին, համաձայնագրի բովանդակությունն էլ գաղտնի է պահվում: Մեր իշխանությունները բավական թույլ դիրքերում են արտաքին բեմահարթակում, սա տեսանելի է: Վախեցավ ոչ թե Հայաստանը, այլ իշխանությունը: Բայց իշխանությունը վախեցավ կորցնել իշխանությունը, քանի որ նրա համար առաջնայինն այն պահպանելն է: Այլապես` մեր արտաքին քաղաքականությունը ավելի վստահ կլիներ, վճռական, մենք էլ առիթ չէինք ունենա խոսելու` նախագահը վախեցա՞վ ճնշումներից, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս