Հանրային կարծիքը իր վերաբերմունքը արտահայտեց խալաթով անհարգալից վերաբերմունքի իմաստով: Դրանով ենթադրել, որ հայ-ռուսական հարաբերությունները սառել են, կամ ռազմավարական գործընկերությունը վերացել է` աբսուրդի թատրոնից է:
Ի դեպ, փողոցը փակած ակտիվիստներն ահազանգում էին, որ իրենց ակցիան խոչընդոտում են նաև քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր ոստիկաններին զուգահեռ բռնություն էին կիրառում ակտիվիստների նկատմամբ:
Այսօր Կոմիտաս 5 հասցեում լարված իրավիճակ է եղել. ակտիվիստները փակել էին փողոցը՝ այդկերպ փորձելով խոչընդոտել այդ հասցեում վերսկսված շինարարությունը:
Այս պահին Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստները հավաքվել են իրենց ընկերուհու շուրջ, ով քիչ առաջ կորցրեց ինքնազգացողությունը. նրա վրա ջուր են լցնում, որպեսզի վերջինս գիտակցության գա:
Կոմիտաս 5 հասցեում լարվածությունը գնալով մեծանում է. քիչ առաջ ոստիկանները երկու ակտիվիստների նստեցրին ոստիկանական մեքենան և տարան: Նրանցից մեկն աղջիկ է:
Կոմիտաս 5 հասցեում է նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, ում ոստիկանները «թուրք» են անվանել այն ժամանակ, երբ նա փորձել է օգնել ակտիվիստներից մեկին, ում ոստիկանները փորձել են բռնի ուժով հեռացնել փողոցից:
Լիդերը կծնվի՝ նա նշանակովի կամ հռչակելով չի լինում: Սկզբունքը միաբանվելն է՝ առանց նախնական լիդերի հորջորջման:
Իշխանությունները գնացին ընտրական ցիկլի խայտառակ կեղծմանը` չլուծելով երկրի խնդիրներն ու մտնելով ընտրողների հետ տարօրինակ հանցավոր հարաբերությունների մեջ, կաշառեցին մարդկանց… Իրենց կեղծված, փառավոր հաղթանակը նրանք ձեռք են բերել պետության համար մի ահավոր գնով, մեծ գին են վճարել, որի տակից պետք է դուրս գան: Ու ոնց են դուրս գալո՞ւ:
Նա շեշտեց, թե ՀՀ առջև ծառացած հարցերը՝ օֆշորը, կոռուպցիան, արտագաղթը, կլուծվեն միավորմամբ. «Եթե մենք ուժեղ լինենք, այս սեպտեմբեր ոչ թե թեժ աշուն է սպասվում, այլ՝ հրամայական պայքար»:
Հստակություն մեր խոսքի, մեր պահանջի մեջ եղել է: Կարող է իմ առոգանությունը, իմ ակցենտը ոմանց ռոմանտիկայի գիրկը հրավիրի, բայց ես կարծում եմ, որ մենք շատ հստակ ասել ենք, որ 80-ը 20-ի դիմաց մենք հաղթել ենք նախագահական ընտրություններում:
Ազատության հրապարակում դեռևս շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով-համերգը:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրած «Ժառանգության» հավաքի ժամանակ ելույթ ունեցավ բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ նա էր իր կնոջ հետ որոշել զոհված զինվորի դին բերել Պաշտպանության նախարարության շենքի մոտ:
Ինձնից չնեղանաք՝ կարող եք գնահատել, քննադատել, չհասկանալ, բայց մենք միասին տվել ենք երդում և ես ուրախ եմ, որ դրանից հետո, երբ ինձ, կնոջս երեխաներին, գործընկեներից, ոստիկաններից ոմանք Բաղրամյանի ասֆալտի հոտն ու համը ցույց տվեցին, ոստիկանապետը որոշեց քաղաքացիների քվեով ընտրված քաղաքացու հետ աղոթել հիմնական կեղծարարների հոգիների համար:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած հանրային ժողովի ժամանակ հայտարարեց, թե ժողովրդի փրկության ճանապարհը գտնելու համար կա մեկ ամիս, մեկ եղանակ:
«Ի՞նչ է նշանակում միանալ: Ի՞նչ է նշանակում` երկու քաղաքական ուժ միացան… միաձուլվեցին մի կուսակցության մե՞ջ, ստեղծեցին դաշի՞նք, համատեղ մեկ հանրահավաք անցկացրի՞ն»:
«Իշխանություններին ձեռնտու է մի քաղաքական իրավիճակ, որն իրենք կարող են ներկայացնել որպես ընդդիմության գզվռտոց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը` շեշտելով, որ ինքը անձամբ նման «նվեր» իշխանությանը չի շնորհի:
«Պետք չի., գնացինք: Ասում ա՝ ծնողները թող գան նախարարի մոտ»: Մեր հարցին, թե ո՞ւր են իրեն տանում, ո՞ւմ հետ էր զրուցում, նա պատասխանեց. «Չգիտեմ, չհասկացա՝ ով ա: Մեզ նախարարը հրավիրել ա, որ հետը խոսանք: Հնարավոր ա Վլադիմիր Գասպարյանն էր՝ ձայնից չճանաչեցի: Ասեց գնանք իրա մոտ: Էսի վերջը չի՝ սկիզբն ա»: Նա նստեց մեքենան ու հեռացավ:
«Այսօր Հայաստանում ստեղծվող մթնոլորտից քաղաքացիների համբերությունը սպառվում է: Մարդիկ հասկանում են, որ կանգնած են երկընտրանքի առջև՝ կամ քոչելու են, երեխաներին ուղարկելու են ավելի հեռանկարային երկրներր, կամ իրենց ուժերով ստեղծելու են երկիր, որտեղ ապրելը փառք է, հաճույք, արժանապատվություն, երջանկություն»:
Հարցին, թե ՀԱԿ-ը կլոր-սեղան քննարկմանը կմասնակցի՞, նա այսպես արձագանքեց. «Նայած ինչքան կլոր լինի սեղանը»:
Փոխնգնդապետ Կարեն Մովսիսյանը` դիմելով Անի Կաղինյանին, խնդրեց նրան պատասխանել՝ արդյոք անհայտ տղամարդը հարվածե՞լ է իրեն, ինչին ի պատասխան Անին հերքեց, նշելով, որ վերջինս սադրիչ է, և նրան ուղարկել են ակցիան խափանելու համար:
Ո՞վ է ասել, որ մեր հարաբերությունները վատթարացել են` Ռուսաստանը կամ Հայաստանը հայտարարե՞լ են դրա մասին: Նրանք, ովքեր ասում են, թե վատացել են, ի՞նչ կոնկրետ փաստեր են բերում: Այդ տեսակետներն ինձ համար անհիմն են: Պուտինը գնաց Բաքու, որովհետև հարցեր ուներ Ադրբեջանի հետ. Հայաստանի հետ հարցեր չունի, դրա համար էլ չի գալիս:
Նախաձեռնության անդամներից մեկն էլ բղավում էր, թե հարգելու խնդիր չկա` պահանջներ են դրված: «Էս երկիրը նման վիճակի հասցնող իշխանության հետ չունեմ հարգանքով խոսելու»,- ասաց երիտասարդը` դիմելով Օհանյանին, ինչին հետևեց բողոքավորների ծափահարությունը, սուլոցները:
168.am-ը փոխքաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դժգոհում, որ բողոքի են դուրս եկել նաև ակտիվիստները: Ի պատասխան նա նշեց. «Ես դժգոհություն չունեմ: Եկել եմ մարդկանց լսելու: Ես ցավ եմ ապրում… ցավ եմ ապրում, որ անհայտ մարդիկ, անհասկանալի պահանջներ են ներկայացնում: Նման կերպով մենք աշխատել չենք կարող»:
Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Կոմիտաս 5 հասցեում հավաքված քաղաքացիների հետ զրույցում խոստացավ, որ 2 օր հետո Երևանի քաղաքապետարանը բնակիչներին կներկայացնի տվյալ տարածքում 7 հարկանի շինության թույլտվությամբ հաստատված նախագիծ: Հիշեցնենք, որ այդ տարածքում նախատեսված էր կառուցել 14 հարկանի բարձրահարկ շենք:
Նա հավաքված երիտասարդներին առաջարկեց խոսել «մարդը մարդու պես», սակայն ակտիվիստները հրաժարվեցին՝ առաջարկելով խոսել «քաղաքացին քաղաքացու հետ» կամ՝ «քաղաքացին պաշտոնյայի հետ», միաժամանակ Դավիթ Օհանյանին առաջարկելով հանել ՀՀԿ-ի կրքանշանը, գցել գետնին՝ «ոտքի տակ», քանի որ, ըստ նրանց՝ այդ կրծքանշանով նա չի կարող իրենց հետ խոսել «մարդը մարդու պես»:
Այս պահին Կոմիտաս 5 հասցեում դեռևս շարունակվում է բողոքի ակցիան: Այնտեղ է նաև Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Նա փորձում է հավաքվածների շրջանում գտնել տվյալ շենքի բնակիչներին, որպեսզի զրուցի նրանց հետ, սակայն, ըստ նրա՝ այնտեղ բնակիչներ չկան:
«ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց առաջ Հայաստանը պետք է համոզված լինի՝ արդյո՞ք այդ փաստաթուղթը հակասության մեջ չի մտնում մեր ռազմավարական դաշնակցի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն արդեն պատասխանել է իրեն հասցեագրված նամակին. «Հանձնաժողովն է որոշում` խորհրդարանական լսումներ անցկացնե՞լ, թե՞ ոչ»:
«Զարգացած, կրթված տղա էր` մի քանի լեզու գիտեր: Իր աշխատանքը շատ լավ էր կատարում` պարտաճանաչ: Աշխատանքն էլ ծանրաբեռնված չի եղել` թեթև գործ էր անում: Աշխատավայրում, համենայնդեպս, խնդիրներ չի ունեցել` մարդամոտ, շփվող երիտասարդ էր: Մենք էլ մինչև հիմա ուշքի չենք գալիս, չենք հասկանում՝ ինչի՞…»:
ՀՀ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի աշխատակիցները քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ ինքնասպան եղած իրենց գործընկեր Հայկ Հայրապետյանը շատ հավասարակշռած, աշխույժ և մարդամոտ երիտասարդ էր: Նրանց խոսքով՝ նա այսօր աշխատանքի է ներկայացել նորմալ հոգեվիճակում, և մյուս օրերի նման նորմալ շփվել է բոլորի հետ: