
Պատգամավորի մանդատը Շուշան Պետրոսյանի առջև շատ դռներ է բացել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն այսօր պատմեց սահմանամերձ գյուղերում կատարած մշակութային իր ներդման մասին: Երգչուհին նշեց, թե գործունեությունը սկսկել է ծավալել Մարտակերտի մշակույթի տնից, որտեղ, նրա խոսքով, չէր աշխատում ոչ մի խմբակ.
«Ես որպես ավեստի մարդ, հաճախ լինելով սահմանում, բանակից դուրս առաջին անգամ հետաքրքրվեցի մշակութային ոլորտից: Մարտակերտի մշակույթի տանը եղա առաջին անգամ, հանդիպեցի տնօրենի հետ, ով ասաց, թե ոչինչ չկա շենքում: Այդտեղ արվեստին մատների արանքով են նայում ու հասկացա, որ պետք է գործի դնել մշակույթի ուժեղ լծակները և վերաբացեցի հինգ խմբակ»: Նա նշեց, թե շատ ուրախ է, որ պատգամավոր է, կարող է ծառայեցնել մանդատը ժողովրդի համար, որովհետև, նրա հավաստմամբ, պատգամավոր լինելու հանգամանքը իր առջև շատ դռներ է բացել: Այս կերպ, Շուշան Պետրոսյանի կարծիքով, ինքը «գունավորում է» գյուղացիների կյանքը. «Ժողովուրդը կարոտ է մշակույթին: Պետք է վերակենդանացնել մշակույթը մարզերում: Եվ դրա համար շատ բան անհրաժեշտ չէ, երբ Արցախի դպրոցներում հարցուփորձ արեցի, թե ինչի կարիք ունեն, այդ պահին գրպանումս 7000 դրամ ունեի, բայց ինքս ինձ չհարցրի՝ ինչպե՞ս պետք է անեմ. Մեծ ցակություն ունեի և արեցի»: