Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆլուլեի հայտարարությունը, թե վստահության և հավատի պակաս կա, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Մեզ ոչ մեկն անվստահելի չի համարում: Գործընկերության ճանապարհը մեզ համար դեռ նոր է սկսվել և հավատի մասին խոսելն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:
Նա հորինվածք է մատուցել մամուլին: Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել:
«Մեր որոշ պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ չեն միանալու Մաքսային միությանը: Սա սխալ էր կամ գուցե քաղաքականություն էր Եվրոպայի հետ լավ հարաբերությունները շարունակելու, օգուտներ ստանալու համար, բայց սա չպետք է արվեր»:
«Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ՝ սա մեր քաղաքականությունն է, մեր որոշումն է, ոչ մեկ մեզ չի պարտադրել: Զարմանում եմ, որ զարմանում եք մեր կայացրած որոշման վրա, եթե ավելի լավ որոշում գիտեիք` ասեի՞ք: Եվրոպան հասկանում է մեր անհնար քաղաքականությունը»:
Հնչող հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ Խորը և համափարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում չի ստորագրի, բայց փոխարենը կստորագրի մի փաստաթուղթ, որը չի հակասի Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը:
Ես հայտարարել եմ, որ նրա նկատմամբ իրավական հետապնդում երբևիցե չի լինի, որովհետև մոլորվել է, երբևիցե ԶՈՒ գործունեության ըթնացքում ոչ մի մոլորյալ երբևէ չի դատվել: Մենք մինչև այսօր էլ չգիտենք, թե ինչպիսի ճնշումների տակ է նա, բայց մոտավոր պատկերացնում ենք, թե ինչ ճնշումներ կարող են լինել ադրբեջանական կողմից:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերում արգելել է կիրառել մի քանի արտահայտություններ: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Պատահարների հիսուն տոկոսի համար ծառայողներն են պատասխանատու: 25 տոկոսով լինում են պատահակություններ, որ ասում են՝ մարդու ճակատագիրն էր այդպիսին: Բայց առաջին հիսուն տոկոսի համար, քանի որ ռեժիմային կառույց ենք, հրամանատարությունը մասնաբաժին ունի:
Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ռազմավարական բնույթ ունի, իսկ այդպիսի ցանկացած որոշման հիմքում նաև անվտանգության խնդիրն է ընկած: Այս մասին ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսապրոֆեսորական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը անդամակցելու մտադրության վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը:
«Ես անկեղծ ասած` չեմ փորձել տրամադրվածության մասին իմանալ: Նա իր տեսակետը կհայտնի և ինքներդ դատողություններ կանեք»:
Մեր խորին համոզմամբ, Հայաստանում շատ քիչ մարդ գիտի, ավելին` ոչ մեկն էլ չգիտի` ինչ ասել է Մաքսային միությանը անդամագրվել: Ըստ այդմ` կողմ և դեմ լինելու մասին խոսելը ավելորդ է: Երբ կանցնենք ճանապարհի գոնե մի մասը, երբ գոնե մոտավորապես-ով ուրվագծված կլինեն անդամակցության հետևանքները, հնարավոր կլինի առավել առարկայական գնահատականներ հնչեցնել:
«Բլատնոյ ի՞նչ է` Երևանում քաղաքում, թաղամասում ճանաչելի, աշխույժ մարդ, ինչի՞ եք մտածում, որ բացասական բառ է: Ես փորձությունների ճանապարհով եմ անցել, իմ միջավայրը միշտ էլ գնահատելի է եղել իմ նկատմամբ, և երիտասարդ տարիներին լինելով ակտիվ, ճանաչելի, այդ ժամանակ ռուսականից եկած բառն են ասել` «բլատնոյ» են ասել»:
«Ես ինքս նման նշանակում չէի ընդունի, որովհետև հակառակ դեպքում դու ընդունում ես քաղաքակյանությունը, նշանակում է ընդունում ես նաև քեզ նշանակողի լեգիտիմ լինելը, ներքին քաղաքականությունը, կառավարման եղանակը, ժողովրդավարության որակը:
«Ես ինքս չեմ պատրաստվում ղեկավարել շարժումը: Որքան իմ ուժը հերիքեց, ես լուսամուտ բացեցի: Ժողովրդի մեծամասնությունը իր ձայնը տվեց ինձ, ես պատասխանատվություն ունեմ, բայց մենակ իրացնել չեմ կարող, պետք է հավաքական պատասխանատվություն»
«Հայաստան-Թուրքիա հակապետական արձանագրությունները բերած իշխանությունը հիմա բերում է Մաքսային միությանը անդամագրվելու որոշումը նույն անակնկալ մեթոդաբանությամբ` թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իշխող Հանրապետական կուսակցության անդամները ևս տեղյակ չեն եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին Մաքսային միությանը անդամագրվեու մտադրության հայտարարության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ի պատասխան 168.am-ի հարցի:
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է արդարացի պատմական-մշակութային արժեքները քանդելու հաշվին աշխատատեղերի ստեղծումը, Պարգև Օհանյանն այսպես արձագանքեց. «Պատմական, ձեր կոչած` մշակութային, չգիտեմ ինչային արժեքը, իրենից ոչինչ չէր ներկայացնում: Ոչ մարդիկ էին գնում «Փակ շուկա»` առևտուր անում, ոչ զբոսաշրջիկները, ոչ էլ հետաքրքրված էին առևտրականները… ո՞ւմ է պետք այդ մեռած արժեքը»:
Հանրապետության նախագահը ընդամենը հայտարարություն է արել: Ինչի՞ մասին տեղյակ պահվեր… Ընդդիմությունը հնարավորություն կունենա ԱԺ-ում հայտնել իր կարծիքը, վավերացնել փաստաթուղթը… Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ երկրի արտաքին քաղաքականությունը շատ կարևոր հարց է, և ամեն մեկը կարող է ունենալ իր տեսակետը: Շատ հնարավոր է, որ մեկը այլ մոտեցում ունենա, մեկը` հակադիր:
«ՀՀ-ն Վիլնյուսում որևէ բան չի ստորագրելու: Եթե որոշում կայացվեց շարունակել, պետք է նոր ձևաչափ մշակվի Հայաստանի համար` նոր Ասոցացման պայմանագիր, որտեղ տնտեսական բաղադրիչի խորությունը կորոշվի. դա կլինի ազատ գոտի, տարիֆային, թե մեկ այլ… պետք է նոր բանակցությունների փուլ սկսել»:
Մենք կարծես օվկիանոսի մեջ մի կաթիլ լինենք: Սխալ է, որ մենք մեր հարաբերությունները ի չիք դարձնենք բոլոր պետությունների հետ:
Հայաստանը սերտ կապ ունի Եվրոպական արժեքների հետ: Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն` անդրադառնալով Հայաստան-Եվրոպա հարաբերություններին:
Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին հանարահավաք կհրավիրի, թե ում «բադասխանը» պահանջելու՝ հստակ չէ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ի պատասխան հարցին, թե ո՞ւմ «բադասպանն է» պահանջելու այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանեց.
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գնահատմամբ, Հայաստանի համագործակցությունը Մաքսային միության հետ տեղին է: Ըստ նրա, չկա մի երկիր, որը մեկ այլ երկրին չմեղադրի տարբեր պետությունների հետ համագործացության համար:
Այս օրերին ինքը իշխանությունների կողմից «մանկապատանեկան» հայտարություններ է լսել, թե՝ «բա դուք չգիտե՞իք, որ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմավարական գործընկեր է»: «Մենք գիտեինք, այդ դուք չգիտեիք: ԲՀԿ-ն չէր բնակցություններ վարող՝ «Ժառանգությունը» կամ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն: Իշխանություններն էին վարում բանակցությունները:
Սերժ Սարգսյանը մենակ քայլեր է կատարում, հայտարարություններ է անում, որի մասին քաղաքական էլիտան, քաղաքական ուժերը տեղեկություններ չունեն: Հերմինեն (խոսքը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հերմինե Բիշարյանի մասին է:-Տ.Մ.) ինչ գիտի, Դաշնակցությունը ի՞նչ գիտի… ես ոչինչ չգիտեմ: Ի՞նչ է Մաքսայինը, ինչո՞վ են դա ուտում… Սա է իրականությունը: Զարմանում եմ, որ մեկնաբանություններ են անում»:
Դաշնակցությունն ամենասկզբունքային քաղաքական ուժն է: Վստահ է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ես որպես քաղաքացի կուզենայի, որ ժամ առաջ ազատվեր Տիգրան Առաքելյանը, ոչինչ չունեմ նրա դեմ:
Ասոցացումն այլևս հնարավոր չէ այնպես, ինչպես պատկերացնում էինք մինչև սեպտեմբերի 3-ը: Ակնհայտ է, որ այն պայմանագիրը, համաձայնությունները, որոնք տեղի են ունեցել մինչև սեպտեմբերի 3-ը, չեն ստորագրվի, սա փաստ է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 20:00-ին ՀՀԿ-ն ԳՄ նիստ էր հայտարարել: Սակայն այն մեկնարկեց քիչ առաջ, քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը րոպեներ առաջ եկավ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նախատեսվում է, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստում պետք է քննարկվի ՀՀ գլխավոր դատախազի հնարավոր թեկնածուի հարցը:
Լարված իրավիճակ` Ազգային ժողովում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին կոչ արեց` չխանգարել նիստի ընթացքը, իսկ Բաբուխանյանն էլ հավելեց. «Պարոն Արզումանյան, հենց քեզ ա վերաբերում, հա հենց քեզ, ուղիղ քեզ: Ձեզ էլ ա վերաբերում (նայելով ՀԱԿ խմբակցությանը` ասաց Բաբուխանյանը): Դրա համար` մի խանգարի»: