Երջանիկ Աբգարյան. Դու ո՞վ ես, որ օտար երկրում սպառնալից հայտարարություն ես անում

«ՌԴ դեսպանատան աշխատակիցը միայն Հայաստանում կարող է իրեն թույլ տալ այդպիսի դրդիչ, հրահրիչ, սադրիչ և քարոզչական լկտի արտահայտություն անել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն` անդրադառնալով ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարի հայտարարությանը, թե Հայաստանի համար քաղաքական վեկտորի ընտրության առումով «թեժ աշուն» է սպասվում: «Հարց է առաջանում` դու ո՞վ ես, որ օտար երկրում, փաստորեն, սպառնալից հայտարարություն ես անում, թե «թեժ աշուն» ես սարքելու այդ երկրի գլխին կամ քեզ թույլ ես տալիս ուղղորդել այլ կողմերի հետ այդ երկրի հարաբերությունները: Եթե մենք նորմալ պետություն լինեինք, ապա այսօր այն 48 ժամն արդեն լրացած կլիներ, որը տրվում է դիվանագիտական էթիկայի կանոնները կոպտորեն խախտող անցանկալի անձնավորությանը երկիրը լքելու համար»,- ավելացրել է նա:

Երջանիկ Աբգարյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30