Այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնի առջև հավաքված են Մարկ Սաղաթելյանի ընկերներն ու հարազատները: Այնտեղ էին եկել Հրանտ Թոխատյանը, Արամոն, Ալեն Սիմոնյանը, Արմեն Պետրոսյանը` Մենչը, Կարեն Քոչարյանը և այլք:
«Նա գտնվում է կոմայի մեջ, ընդունվել է կոմայի մեջ և հիմա էլ մնում է կոմայի մեջ: Ընդհանրապես, նման արյան զեղումների ժամանակ հնարավոր չէ կոմայից մեկ օրվա մեջ դուրս գալ: Սրա հետ մեկտեղ՝ նա գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, որովհետև մենք նրան քնեցնում ենք»,- ասաց նա:
Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Մարկ Սաղաթելյանն այս պահին գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, որը սինխրոնիզացվում է արհեստական շնչառական ապարատով: Հարցին, թե ե՞րբ Մարկ Սաղաթելյանը դուրս կգա կոմայից, բժիշկը պատասխանեց, թե նման պարագայում անհնար է մեկ օրում կոմայից դուրս բերելը:
Շատ մեծ համաշխարհային մասշտաբի բլեֆներ են գնում, բոլորը բոլորի գլխին սարքում են, ու սա պոկեր չէ, հայերն այստեղ խաղացող չեն… սա նույնիսկ պրեֆերանս չի… Այս խաղը Էջմիածնի տրասի կազինոներում չեն սովորեցնում:
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ տեղի ունեցած վարչության նիստում քննարկել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության առաջիկա արտահերթ ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը:
«Մնացածինը չգիտեմ, բայց Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելը սխալ է: Նա եզակի քաղաքապետ է, ով քաղաքը կառուցում է: Բոլոր բակերը վերականգնեց, քաղաքը կանաչապատվեց»:
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության առաջիկա արտահերթ ընտրություններում, ըստ շրջանառվող լուրերի, «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես թեկնածու է առաջադրելու:
Սա քաղաքացիական հարց է, խնդիր է, իսկ դատական գործը քաղաքական է: Էս ի՞նչ մի հարց ա, որ գործ հարուցվի:
168.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե հասարակական տարնսպորտի թանկացման մասին ի՞նչ կարծիք ունի և ինչո՞ւ է ԲՀԿ-ն ուղեվորափոխադրման թանկացման դեմ քայլեր չի կատարում:
Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներն ու ակտիվիստները վերջերս հրապարակեցին գծատերերի անունները, որոնց մեծ մասը իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի անդամներն են: Ուղևորափոխադրման թանկացումը նախաձեռնողները կապում են հենց այս հանգամանքի հետ
Անհեթեթ բան ա: Ի՞նչ գաղափար կա, ինչի՞ համար: Չեմ կարծում, որ նույնիսկ քննարկելի կլինի մեզ համար, որովհետև ուժեղ ազդակ չէ: Րաֆֆի հովհաննիսյանը պարզապես փրկության ճանապարհ է որոնում
168.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն «մի օրում է ստեղծվել, մի օրում էլ կփակվի-կգնա»` մոռացության մատնվելով պատմության էջերում:
«Գալուստ Սահակյանի միտքը փայլուն կերպով հաստատում է Սահմանադրության նկատմամբ իշխանությունների ոտնձգությունները: ՀՀԿ փոխնախագահը հաստատեց, որ երկրում Սահմանադրությունը չի գործում՝ մի գիշերում կարող են որոշում կայացնել շարժում մարել, մարդկանց բռնել… »:
168.am-ը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե հասարակական տրանպորտի թանկացման դեմ պայքարի համար ստեղծված երիտասարդական նախաձեռնությունը կարո՞ղ են մարվել իշխանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարրությունը, թե իշխանությունը ցանկության դեպքում «մի գիշերվա մեջ կմարի» այն:
Գալուստ Սահակյանը կարծում է, որ տրանսպորտի թանկացման դեմ սկիզբ առած ակցիան քաղաքական բնույթ է կրում
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին հրապարակվող բացահայտումներին՝ ասաց.
Ասում են, թե ավտոպահեստամասերն է թանկացել: Լավ էլի… Գծատերերը 100 տոկոսով ՀՀԿ-ի անդամներն են, այն էլ` ոչ շարքային անդամներ, որոնք մակաբույծի նման զարգանում են: Հիմա մտածում են, որ եթե գազը թանկանում է՝ ինչո՞ւ իրենք էլ չթանկացնեն տրանսպորտը: Ագահության խնդիր է: Էդ երիտասարդը (նկատի ունի Տարոն Մարգարյանին.- Տ.Մ.) հիմա խոսում է, թե՝ չեք ուզում արժանապատիվ տրանսպորտ ունենալ… լավ էլի, նա՝ ո՞ւր, քաղաքապետն՝ ո՞ւր:
Եթե շարժումն անկանխատեսելի ծավալ հավաքեր, այդ հարցն իսկապես հրատապ կդառնար: Իսկ շարժումը օրեցօր մեծանում էր: Բայց, ցանկացած պարագայում, սա ոչ միայն Տարոն Մարգարյանի խնդիրն է եղել, այլ` իշխանությունների: Բոլորիս համար պարզ է, որ իշխանության որևէ օղակ առանձին չի գործում…
Վաղը տեղի կունենա Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) արտահերթ համագումարը: Ինչպես միշտ, կանոնադրության ու վարչության կազմի ընտրությունից հետո ներկաները կքվեարկեն ՀԳՄ նախագահի թեկնածուների օգտին:
Եթե մեկ անգամ չկասկածեիք, որ Մարտի 1-ը կարող եք կրկնել, էս երեխեքի գլխին հաստատ կրկնելու էիք: Բայց գիտեիք, որ չեք մարսելու: Երբ գիտեք, որ ձեր նախագահը բացակայում է կամ գնում է արձակուրդ, մարդասպանություններ են լինում` գուցե դրա համա՞ր չարեցիք:
Երևանի քաղաքապետարանի կայքում արդեն տեղադրվել են հաղորդագրություններ այն մասին, որ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 24.07.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի 23.07.2013թ. իրազեկումը՝ ս/թ. օգոստոսի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի «Բարև, Երևան» ավագանու խմբակցությունը պատրաստվում է դատական գործընթաց սկսել Երևանի քաղաքապետարանի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ` հասարակական տրանսպորտի ուղեվարձն անհիմն բարձրացնելու մեղադրանքով:
Նրանք իրենց հաղթանակը տոնում էին թմբուկների, ծափերի ու սուլոցներ ներքո՝ վանկարկելով «Հաղթանակ», «Մենք ենք տերը մեր երկրի»: Նրանց ոգևորությունն այնքան էր մեծացել, որ ոստիկանները մեծ դժվարությամբ, բայց, ի վերջո, կարողացան վերահսկել իրավիճակը` նրանց դուրս բերելով փողոցի երթևեկելի հատվածից ու մեքենաների արանքներից:
Այս պահին Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում լարված իրավիճակ է: Միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և ակտիվիստների միջև: Ոստիկանները պահանջում են ակտիվիստներին չանցնել հոծ գիծը, և չխանգարել երթևեկությունը, սակայն ոգևորված երիտասարդները չեն ենթարկվում ոստիկանների կոչերին:
Այս պահին «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով երթ են անցկացնում՝ վանկարկելով «Հաղ-թա-նակ»: Նրանք սուլոցներով, թմբուկներով ու ծափերով քայլում են Մաշտոցի պողոտայում և հանրությանը տեղեկացնում, որ տրանսպորտի սակագինը 100 դրամ է, քանի որ շատերը դեռևս տեղյակ չեն Տ. Մարգարյանի ուղերձի մասին:
Այսօր «Չեմ վճարելու 150» դրամ ակցիայի վեցերրորդ օրն է: Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարն ընդլայնվում է. աստիճանաբար ակտիվիստ երիտասարներին միանում են նաև երթուղայինների վարորդները:
Քաղաքապետն ինչի՞ պետք է ընկճվի: Կընկճվի, եթե տրանսպորտ չլինի: Հասարակությանն այնքան մեծ շերտ ունի: Այստեղ նստած, տեսնում եմ, որ մի հինգ հոգի իմ կողմից են: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է հրաժարական տամ: Մենք ձեզ համար ապրուստի միջոց ենք
Գ. Սահակյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է բողոքի ոչ թե սակագնի դեմ, այլ՝ Կառավարությունը պետք է սոցիալական ծրագրեր իրականացնի, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա ու ոլորտը մի փոքր մանրամասնի:
«Մեկը ես՝ որ թարս աճած չլինեի, ինչի՞ էի գալիս ձեզ մոտ: Ձեզ նյութ եմ գալիս տալիս, սպասարկում եմ»
«Ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Եթե գլուխս էսքան հասներ, ես էլ կուզենայի մի գիծ ունենալ: »