Արամ Սարգսյանը քիչ առաջ կուսակցության համագումարում պաշտոնապես հայտարարեց, որ ինքը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում:
Այսօր «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են։ Հանդիպման առիթը երեկ Աժ-ում տեղի ունեցած միջադեպն էր՝ ՀՀԿ-ական պատգամավո Մհեր Սեդրակյանի և լրագրող Մհեր Արշակյանի միջև: Հիշեցնենք, որ լրագրողը ցանկացել էր հարց ուղել ՀՀԿ-ական պատգամավորին, սակայն վերջինս ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: 168.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, որ […]
Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի ստորագրությամբ գրությունը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 19-ին 16:25-ի դրությամբ: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ գրությունն այսօր ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ հատուկքնչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու և որշում կայացնելու համար:
Պարոն Սեդրակյանի հետ էլ չեմ զրուցել: Պարզապես իմացա՝ ինչ է կատարվել և կարող եմ իմ ափսոսանքը հայտնել ու ներողամտություն հայցել:
«Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի ստորագրությամբ պաշտոնական գրություն դեկտեմբերի 19-ի ժամը 15:30-ի դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազության ընդհանուր բաժին մուտք չի գործել»:
168.am-ի հարցին, թե Լևոն Զուրաբյանին և Վարդան Օսկանյանին տեսե՞լ եք Ձեր սրճարանում, «Rich» սրճարանի մենեջեր Ֆրիկը Ռոստոմյանը պատասխանեց. «Ներողություն, իսկ ո՞վ է Լևոն Զուրաբյանը: Չեմ էլ ճանաչում, անկեղծ ասած»: Քանի որ Ֆրիկ Ռոստոմյանը չէր ճանաչում Լևոն Զուրաբյանին, մենք հետաքրքրվեցինք նաև Վարդան Օսկանյանից, թե արդյոք պարոն Օսկանյանը հաճա՞խ է այցելում իրենց սրճարան: Պարզվեց՝ Վարդան Օսկանյանին գիտեն: «Վարդան Օսկանյանը մեր հաճախորդն է: Հաճախ է գալիս մեզ մոտ»,- ի պատասխան ասաց Ֆրիկ Ռոստոմյանը:
«1993-ից հետևելով այդ բանսարկու կարիերիստի խարդավանքային գործունեությանը, ես վստահ էի, որ մի օր կբացվի դրա կեղտոտ երեսը: Ես չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց համացանցում հայտնվի նաև նրա «անկեղծ զրույցը» հենց նույն Միշիկի հետ»: