Երբ 168.am-ը վարորդից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արդ կերպ վարվում քաղաքացիների հետ, նա պատասխանեց, թե «գառաժի տերն է մեղավոր», որովհետև պահանջում է փակել պլանը, ապա փակեց դուռն ու հեռացավ:
Այն քաղաքացիները, ովքեր անձնական ավտոմեքենա չունեն ու չեն կարողանում մարդկանց անվճար տեղափոխել, «Վճարելու եմ 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին օգնելու այլ եղանակ են գտել:
«Եթե բոլորը կարողանային իրենք իրենց հարգել, մեր երկրում ոչ մի խոչընդոտ չէր լինի: Մարդն առաջինը պետք է ինքն իրեն հարգի: Եթե մարդն իրեն չհարգեց, ոչ մեկին չի հարգի: Ամոթ ա՝ ժողովուրդ, սիրեք ձեզ: Չի կարելի թույլ տալ, որ բոլորը մեզ ոտնակոխ անեն: Չի կարելի մարդկանց ոչխարի տեղ դնել»:
Այսօր Մաշտոցի պողոտայի կանգառներից մեկում «Վճարելու եմ 100 դրամ» ակցիայի ժամանակ մի երիտասարդ աղջկա ու կնոջ միջև վեճ էր ծագել: Կինը, ով նույնպես մանակցում էր այդ նախաձեռնությանը` կոչ անելով վճարել 100 դրամ, ակցիայի մասնակից երիտասարդներին մեղադրում էր միայն տրանսպորտի գնի բարձևրացման դեմ բողքի ակցիա կազմակերպելու համար:
Freecar ակցիան Երևանի փողոցներում շարունակվում է: Այսօր Սայաթ-Նովա-Բարեկամություն հատվածից իր ավտոմեքենայով քաղաքացիներին Կոմիտաս էր տեղափոխում նաև նախկին ՕԵԿ-ական, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօր հայտարարել էին, որ Շենգավիթ վարչական շրջանում ակտիվիստներից մեկին, ով հրաժարվել էր 150 դրամ վճարել հասարակական տրանսպորտի համար, ծեծի են ենթարկել հենց տեղի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները:
Այս որոշումով խախտվում է ՀՀ Սահմանդրության առաջին հոդվածը, ըստ որի` ՀՀ-ն սոցիալական պետություն է:
Աղջիկը կատարել է ակցիա խաղաղ պայմաններում:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քիչ առաջ միացել էր տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ կազմակերպված ակցիայի մասնակիցներին, արդեն հեռացել է:
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակվել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցներ Արեգ և Սարգիս Գևորգյանները, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը և Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող):
«Ինձ ոստիկանությունում ասացին, որ ցանկանում են տղաներին այդ գործի շրջանակներում հարցաքննել: Հիմա նրանց կարգավիճակը բերման ենթարկվածի կարգավիճակ է և նրանցից յուրաքանչյուրի բերման ենթարկելու 3 ժամը լրանալուց հետո պետք է ճշգրտվի հետագա կարգավիճակը: Հույս ունենանք՝ բոլորին ազատ արձակեն: Ինձ ասացին նաև, որ քրեական գործը հարուցված է 316 հոդվածի ու 185 հոդվածի հատկանիշներով»:
168.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն ասաց, թե իր համար պարզ է` ինչու են երիտասարդներին ոստիկանություն բերել. «Տարել են, որ էդ երեխեքին վախացնեն, որ մեզ էլ շեղեն: Գիտեին, որ գալու ենք այստեղ, դրա համար էլ հիմա չենք քշում մեքենաները»:
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները:
Այս իրավիճակն ինձ խիստ անհանգստացնում է: Հայաստանը գնում է ինքնաոչնչացման, ինքնալիկվիդացիայի ճանապարհով»,- ասում է Կարինե Դանիելյանը
«Տարոն Մարգարյանն ուներ երկու հնարավորություն` գործել որպես գծատեր կամ որպես Երևանի քաղաքապետ»,- այսօր ասել է «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը
Քիչ առաջ ֆեսյբուքյան օգտատեր Աստղիկ Օսյանը «Վճարում ենք 100 դրամ» խմբում գրառում էր կատարել, թե տրանսպորտի դեմ թանկացմանն ուղղված ակցիայի շրջանակներում քաղաքացու են բերման ենթարկել, ով իր մեքենայով անվճար տեղափոխել է ուղևորներին:
«Armcomedy»-ի համահեղինակ Սերգեյ Սարգսյանը միանում է տրանսպորտայն ճգնաժամի դեմ պայքարին: Վաղվանից աշխատանքի իջնելիս՝ Սերգեյն իր անձնական մեքենայով Նոր Նորք վարչական շրջանի մոտակա կանգառից Կոմիտաս կտեղափոխի այնքան ուղևոր, որքան կտեղավորվի իր մեքենայում:
Նոր նորքի 2-րդ զանգավածի կանգառում երիտասարդների ակցիային միացան հավաքված մարդիկ, ինչը շարժեց գծատերերի զայրույթը: Թվով 5 տղամարդ կանգառում կանգնած վերահսկում էին իրավիճակն ու արգելում էին ակտիվիստներին թռուցիկներ փակցնել երթուղայինների վրա:
«Այսօրվա իշխանությունը՝ բացի սեփական վերարտադրությունից, այլ խնդիր չունի լուծելու: Դրա համար էլ մի օր գնում ենք Ռուսաստան, մի օր Եվրոպա… ես էլ չեմ հասկանում»,- ասաց Բագրատ Ասատյանը: «Ձեզ էլ թվում է՝ Եվրոպայում նստած մեր մասին են մտածում, հա՞»,- հակադարձեց ԲՀԿ-ական տնտեսագետը:
Տրանսպորտի գնի թանկացման դեմ բողոքող նախաձեռնությունների վերաբերյալ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասել է, թե հասարակական շարժումը պետք է «կտրելու ատամ ունենա», որպեսզի իր հետևեից փոփոխության հանգեցնի:
«Այս հիմնավորումն ուղղակի աբսուրդ է: Սա կեղծարարություն է: Մեզ մի հատ թղթի կտոր են քցել… ամոթ էլ ա: Դուք հաշվարկներ երբևէ տեսե՞լ եք: Դե մի երեքով նստել են սեղանի շուրջ, մի բաժակ էլ խմել են, հավանաբար, ու ասել էլ , լավ, սենց անենք»
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ակտիվիստներին ոստիկանություն են բերման ենթարկել:
Ի դեպ, սա այսօրվա մեջ առաջին դեպքը չէ` առավոտյան ոստիկանության բաժին` թռուցիկները հանրային տարածքում փակցնելու հիմնավորմամբ ևս երեք ակտիվիստ էին տեղափոխել` Դավիթ Հարությունյանին, Սոնա Մսրյանին, Արսեն Օհանյանին, ովքեր շուտով ազատ էին արձակվել:
Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր մեկնարկած «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ժամանակ ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք` հանրային տարածքներում թռուցիկներ բաժանելու համար:
Վստահաբար, այն կարծիքին եմ, որ ռուսական պատկան մարմինները, որոնք այս պարագայում ոչ կոռեկտ ու անվայելուչ վարքագիծ են թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի գույնզգույն խալաթով դատարանի դահլիճ բերելը, ըստ իրավագիտության թեկնածու, նախկին դատավոր Պարգև Օհանյանի` ոչ մի կերպ չի կարող արդարացվել:
Նման միջադեպերն ազդել չեն կարող պետությունների հարաբերությունների վրա: Այդ հարաբերությունները մի քանի դար են տևում ու, կարծում եմ, կան հեռանկարներ դրանց պահպանման համար: Իսկ սա մի փոքր դրվագ է` անկախ նրանից` քանի հոգի են մահացել:
168.am-ը Հրաչյա Հարությունյանի քրոջից՝ Սեդա Հարությունյանից հետաքրքրվեց, թե Հրաչյա Հարությունյանի ընտանիքին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարներին բավարար գումար չի՞ փոխանցվել, որպեսզի նրանցից որևէ մեկը կարողանա մեկնել Մոսկվա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, մեկնելու է Մոսկվա: Օմբուդսմենը ՌԴ կմեկնի միայնակ` առանց Հրաչյա Հարությունյանի ընտանիքի հարազատների: Այս մասին 168.am-ին ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:
Նախաձեռնողական քայլերը` կոչերի, առաջարկների տեսքով, նախկինում էլ մենք տեսել ենք: Եթե սրա մեջ կոնստրուկտիվ, առողջ գործողությունների մեկ հատիկ անգամ կա, ապա ողջունում եմ: Բայց ընդամենը հայտարարությունով կամ ասելով՝ տեղին չէ ընդունել կամ չընդունել կոչը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես մտահոգ է, կարող է գալ, միանալ, նստել ու քննարկել մեզ հետ: