Հանձնաժողովի անդամները դեռ չգիտեն՝ ինչ են բարեփոխելու

Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ զբաղվող մասնագիտական հանձնաժողով: Սակայն հանձնաժողովի կազմում ընդգրկված մասնագետներն առայժմ չգիտեն` ինչում է կայանալու իրենց աշխատանքի էությունը:

168.am-ի հետ զրույցում «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանն ասաց, թե հանձնախումբը դեռ նոր է ձևավորվել և ընթացքում, որպես կանոն, պետք է համատեղ քննարկումներ, կանխատեսումներ իրականանցնի, մշակի լուծումներ, մոտեցումներ, համադրի դրանք` ամենահիմնավորվածը գտնելու համար:

«Այս պահին խոսել, թե ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովը, ճիշտ չէ: Այս հարցով, համոզված կարող եմ ասել, որ հանձնաժողովի անդամներից և ոչ մեկից, բացառությամբ նախագահի, սպառիչ պատասխան ստանալ չեք կարող: Մենք դեռ չենք հավաքվել, նպատակները չենք պարզվել: Պարզապես առաջարկել են ընդգրկվել»,- նշեց նա:

Գագիկ Ղազինյանի հավաստմամբ, ով նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանն է, օրինաչափություն է դարձել 10 տարին մեկ Սահմանադրության բարեփոխման աշխատանքը` պայմանավորված պետության զարգացմամբ, որոշակի թերություններ պարունակող նորմերի առկայությամբ, դրանց կատարելագործման անհրաժեշտությամբ և այլն:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե արդյոք «սահմանադրական բարեփոխումներ» հասկացությունը կառավարման համակարգի փոփոխություն ենթադրո՞ւմ է` նախագահականից խորհրդարանական համակարգի անցում, նա պատասխանեց. «Հնարավոր է, որ այս հարցը ևս քննարկվի: Բայց հիմա որևէ հստակ բան չեմ կարող ասել բացի նրանից, որ ինձ առաջարկել են ընդգրկվել և համարելով, որ կան բարելավվման նյութեր, ես համաձայնվել եմ»:

Նա դժվարացավ պատասխանել նաև այն հարցին, թե հանձնաժողովը ե՞րբ է սկսելու աշխատանքները, բայց նկատեց, որ քանի որ նախագահը վերջնաժամկետներ է դրել մինչև 2014թ. ապրիլ, ապա իրենք պետք է հասցնեն կատարել աշխատանքը և հնարավորինս շուտ սկսեն դա. «Ենթադրում եմ, որ գոնե սեպտեմբերի ընթացքում նիստ կլինի, կսկսենք աշխատանքները, որովհետև դրանք շատ ծավալուն են` մանավանդ՝ հայեցակարգը, որտեղ էլ կլինի ձեր հարցի պատասխանը «ի՞նչն ենք բարեփոխում»»:

Տեսանյութեր

Լրահոս