Անդրադառնալով արդեն գլխավոր դատախազ ընտրված Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանը նշեց. «Երիտասարդ ա, լավ կլինի, բա ի՞նչ պետք ա անի»: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, թե նա բանակի հետ կապված մի շարք գործեր է թաքցրել, գեներալն ասաց. «Բանակը դժգոհ չէ»:
Գլխավոր նպատակաը մարդասիրությունն է, և պետք է խնդրեմ` այլ բան չփնտրեք: Մարդասիրությունը միշտ եղել է մեզանում. դեռ Մխիթար Գոշի դատաստանագրքում այս մասին արտացոլված է:
103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Գևորգ Կոստանյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Հարցին` համամիտ չե՞ք այն տեսակետներին, թե համակարգը անձերով հնարավոր չէ բարեփոխել, քանի խնդիրը համակարգային է, Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված»:
168.am-ը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր, ՀՀԿ խբակցության պատգամավամոր Ռուբեն Հովսեփյանից հետարքրքվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: «Շատ նորմալ, դրական: Մարդը աշխատել ա համակարգում ու նորմալ էլ կաշխատի»,- պատասխանեց նա:
Ինձ համար անասկանալի է, որ ասում են` Դուք լավն եք, բայց մենք դեմ կքվեարկենք: Եթե լավն է` ինչի՞ն եք դեմ, որ նախագա՞հն է ներկայացրել, թե՞ որ մեծամասնությունը պաշտպանելու է:
«Աղվան Հովսեփյանը լիքը դրական ու լավ բաներ արել է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավո Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ խորհրդրանում շարունակվումէ քննարկվել ՀՀ գխավոր դատախազի պաշտոնում գործող զինդատախազ Գևորգ Կոստանյանին նշանակելու հարցը:
Ակնհայտ է, որ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի գործը վարող մարմինը՝ Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է շրջանցելու, լղոզելու փաստերը, այն վարկածը, թե Բուդաղյանի մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը: Իմ բերած փաստերը կարող էին արձանագրել, որ մենք գործ ունենք դիտավորյալ սպանելու փաստի հետ: Իրավական երկրում, Գ. Կոստանյանին ոչ թե գլխավոր դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ՝ գործում կներգրավեին որպես կասկածյալ:
Տիգրան Առաքելյանի մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ: Համաներումը ենթադրում է, որ կալանավորների մի մասը միանգամից կազատվի, մյուսների պատժի չկրած մասը կկրճատվի և կան հոդվածներ, որոնց վրա ընդհանրապես չի տարածվի: 2011-ին համաներումն ազդել է հազար երկու հարյուր կալանավորի վրա, այս տարի գուցե մի փոքր ավելի շատ, քանի որ սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է:
Նա հավելեց, որ իշխանությունները նույնիսկ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության պարագայում «պատին դեմ չէին առել»:
Նա հավաստիացրեց, որ իր սկզբունքն իրեն թույլ չի տալիս որևէ մեկին (առավել ևս` պաշտոնի հարցով) դիմել կամ խնդրել:
«Խնդիրը ոչ թե գոմեշի մսի մատակարարման մեջ է, այլ տավարի մսի արժեքի դիմաց մատակարարվել է ավելի ցածր արժեքով գոմեշի միս»,- պարզաբանեց գործող զինդատախազը: Գ. Կոստանյանը նշեց, որ գործը բավական բարդ է ապացուցողական տեսակետից: Ըստ նրա՝ Ա. Փայտյանը ուշ է հարցաքննվել, քանի որ միայն հուլիս-օգոստոս ամիսներին են ձեռքբերվել բավարար ապացույցներ: Նույնը, նրա հավաստմամբ` վերաբերում է նաև Օհանջանյանին:
Դուք խոսում եք վերջին կարկոցի մասին, ես վերջին վնասվածքի: Խնդիրը դա չէ, ով է կանչել, ով չի կանչել: Մենք միանշանակ ունենք` ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են կրակել, ով է տուժել, քանի զենք է գործադրվել: Ով է էնտեղ գոռացել, դա հարցի ութերորդ կողմն է, իրավական գնահատականի հետ կապ չունի:
ԱԺ-ում այս պահին ելույթ է ունենում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը: Նա հայտարարեց, թե այդ պաշտոնը ստանձնելուց հետո ինքը Հայաստանի դատախազության համակարգում կոռուպցիայի հետ անզիջում պայքար կիրականացնի և ևս մի քանի քայլեր կիրականացնի:
Ի՞նչ քաղաքացի ենք ուզում ունենալ մեր երկրում, ի՞նչ արժեհամակարգ ենք ուզում սերմանել, արդյոք մեր ընտանքիները և՞ս պետք է գոռան իրար վրա, ինչպես սերիալներում, ի՞նչ բարքեր ենք մենք ներկայացնում:
Ես երբևէ չեմ հանդիպել մի տեղ, որ համաներումը հենց մի անձի համար արվի, համաներումը համընդհանուր է իրականացվում: Մեզ համար համաներումը վերաբերում է բոլորին, մեր հետաքրքրությունների դաշտում են բոլորը: Կոնկրետացնել Տիգրան Առաքելյանին, թե մեկ այլ դատապարտյալի` այս պահին պետք չէ:
Աժ-ում «Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ. գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ. գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին: Նա նստեց Մանուկյանի կողքին և երկու-երեք րոպե նրանք զրուցում էին:
Անդրադառնալով Կոստանյանի հետ տեղի ունեցած խմբակցության հանդիպմանը, Ռ. Հակոբյանն ասաց, թե իրենք զրուցել են, հարցեր են ուղղել նրան՝ դատաիրավական այսօրվա համակարգի իրավիճակի, իր մոտեցումների և այլնի մասին, բայց դիրքորոշում կհայտնեն, երբ թեկնածուն ելույթ ունենա ԱԺ ամբիոնից:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում մի քանի հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նա նախ անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ օրեր առաջ Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենսդրական նախագծերը մերժվեցին խորհրդարանական այսօրվա նիստում: Հրանտ Բագրատյանը հեղինակային երեք նախագիծ էր ներկայացրել ԱԺ, որոնք այսօր դրվեցին քվեարկության ու մերժվեցին:
168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետարքրքվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի կուսակցությունը իրենց թեկնածուի պարտության հարցում և արդյոք պատրաստվո՞ւմ են բողոքարկել արդյունքները:
Այսօր Ազգային ժողովում է եկել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Վերջինիս ներկայությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ԱԺ-ում: Գեներալ Գրգորյանի աշխատասենյակում ու նաև դռան առջև հավաքված էին մի խումբ խորհրդարանի աշխատակիցներ, պատգամավորներ:
Հանդիպման ժամանակ ես նրան հարցրեցի` քանի որ ուժային կառույցի անկաշառ աշխատողի իմիջ ունի, կպահպանի՞ այդ իմիջը վեց տարի անց: Կոստանյանն իրոք այս տարիների ընթացքում նման կարծիք է թողել մարդկանց մոտ, որ անկաշառ է: Ես անձամբ իր հետ չեմ աշխատել, բայց իր մասին նման որակումներ են տալիս:
168.am-ի տեղեկություններով, երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների անդամները խորհրդարանում հանդիպում են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը չհայտնեց քննարկման մանրամասները` ընդգծելով, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել չհրապարակայնացնել նիստի ընթացքը:
Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ, ՀՀԿ-ականներից շատերը չեն կիսում:
Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում հրաժեշտ տալ Ձեր պաշտոնին, Աղվան Հովսեփյանի նման համբուրելո՞ւ եք Զինդատախազության շենքի դուռը, նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես չեմ պատրաստվում համբուրել»:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը այսօր ԱԺ-ում հանդիպեց խորհրդարանական բոլոր ուժերի հետ, բացառությամբ՝ ՀՀԿ-ի:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և գլխավոր դատախազի թեկնածու, գործող զինդատախազ Գևորգ Կոստանյանի հարաբերությունները սրված են եղել:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շրջանառվող անուններից հենց իրեն Սերժ Սարգսյանն առաջադրեց այդ պաշտոնում, ասաց. «Ես վստահ եմ՝ շրջանառվող անունները իրենց արժանիքների համար էին շրջանառվում: Թե ինչո՞ւ ես առաջադրվեցի՝ ես չեմ կարող պատասխանել»:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը այսօր ԱԺ-ում հանդիպում ունեցավ ՀՅԴ խմբակցության հետ: 168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքվեց, թե ի՞նչ հարցեր են ուղղել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին, և արդյոք որոշե՞լ են, թե ինչպես են քվեարկելու: