168.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանն ասաց, որ Հ. Հայրապետյանը աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ: Նրա խոսքով՝ Հայկ Հայրապետյանը աշխատանքի վայրում խնդիրներ չի ունեցել, և այսօր աշխատանքի է գնացել նորմալ հոգեվիճակում:
ՀՀ ոստիկանությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց լուրերը, որ այսօր Կառավարության մասնաշենքից ցած նետված երիտասարդը 1991 թվականին ծնված 22-ամյա Հայկ Հայրապետյանն է: Այլ մանրամասներ ինքնասպանության փորձի առնչությամբ Արմեն Մալխասյանը չնշեց` շեշտելով, թե հանգամանքները պարզվում են:
Պուտինը գնաց Բաքու՝ Ալիևին ասելու` «այն, որ զենքը վաճառել ենք, չի նշանակում, որ պետք է մյուս օրը գնաք ու հարձակվեք Հայաստանի վրա»: ՌԴ-ն լավ էլ զգուշացրեց Ադրբեջանանին, այնքան լավ զգուշացրեց, որ Բաքվում Լավրովին էլ անպատվեցին:
Այն փոփոխութունների համատեքստում, որոնք տեղի են ունենում, մի խնդիր կա, որ անտեսվում է ՀՀ իշխանությունների կողմից՝ ներքին զարգացումների բացակայությունը:
«Այն պետությունները, որոնք պարծենում են իրական ժողովրդավարությամբ, հասկացել են, որ քաղաքական փոքրամասնությունը զարգացնել է պետք: Իսկ Հայաստանի գործող իշխանությունը չի արձագանքում ընդդիմությանը՝ դրանով ցույց տալով իր ոչ կայացած լինելը»:
«ՀՀԿ-ն ինչին ձեռք տվեց՝ ավիրեց: Տնտեսությանը կպավ` ավիրեց…: Սկսած աղքատությունից, ավարտած՝ գործարաններով. մի աշխատող գործարան հիմա չկա: Հլը մի հատ հարցրեք` ո՞ւր ա մոլիբդենը, ոսկին, ո՞ւմ շան փորն ա գնում»:
«Կամ, կամ» կամ «և, և» տարբերակներով, ըստ ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանի, աշխարհի հետ խոսել հնարավոր չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Եղիազարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցին, նշեց, թե «և, և» տարբերակն այցից հետո անիրատեսական դարձավ:
«Փոխանակ կուզեկուզ ման գա, մարդ իրան չտեսնի՝ երգում ա: Ինչին կպել ա, մաման լացացրել ա, էն էլ ինչ երգ ա ասում… Ինչ չափի տնտեսագետ ա, էտ չափի երգիչ ա»
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով` նիստում չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, թե ԳՄ նիստում անդրադարձ չի եղել վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքացիական ակցիաներին:
ՀՀԿ խոսնակն ասաց, թե ազդեցությունը ոչ իրավական, ոչ քաղաքական կատեգորիա չէ, այլ՝ հոգեբանական, ապա ընդգծեց, որ Սյունիքի ներկայիս մարզպետը՝ Վահե Հակոբյանը, պատվով կարող է իրականացնել իր վրա դրված պարտականությունները:
Քիչ անց կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում կքննարկվի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սպասվող մեծամասնական ընտրություններին մասնակցող ՀՀԿ թեկնածուի հարցը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հիմա ի՞նչ ա, մի քառասուն օր ստեղ չիր դառնանք, մինչև թղթաբանությունը անընդհատ անցնենք, գրենք, պատասխանենք»,- դիմելով Արթուր Գևորգյանին ասաց նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը:
Մեր հարցին, թե արդյոք մտահոգիչ չպե՞տք է լինի Հայաստանի համար Ադրբեջան-Ռուսաստան համագործակցությունը, ինչի մասին խոսում էր Վլադիմիր Պուտինը՝ նա նշեց. «Չս չէի ուզենա ասածս լրացուցիչ բացատրություններով համեմել»:
ՀՀԿ ԳՄ նիստը, որը, ըստ նախնական տեղեկությունների` պետք է տեղի ունենար վաղը, կայանալու է այսօր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ընդդիմադիրները մի բան պետք է գտնեն, որ ընդդիմադիր լինեն: Մենք վատթարացման նշան չենք տեսնում: Առավել ևս մեր երկրի խնդիրները մենք լուծում ենք այնպես, ինչպես որոշում ենք մենք ինքներս՝ մեր պետության ներսում»:
Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով կալանավորված բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կինը դժվարանում է խոսել ռուսական դատական համակարգի արդարության մասին:
Ըստ Դավիթ Հակոբյանի` ընդդիմություն-դիմություն բառերի օգտագործման փոխարեն պետք է անկուսակցական մտավորականների մասնակցությամբ առաջադիմական ճամբար ձևավորել, որովհետև կուսակցությունները, կուսակցակապետերը «վաղուց վարկաբեկվել են, մոռացել են ժողովրդի շահը, ինքնուրույն ոչինչ անել չեն կարող` начиная с дашнака, кончая ԲՀԿ-ով»:
«Ադրբեջանը հին ու վստահելի գործընկեր է ՌԴ համար: Մենք սերտորեն համագործակցում ենք Կովկասում, Կասպյան շրջանում: Իսկ համագործակցության հիմքում ամուր ավանդական ընկերությունն է, փոխադարձ հարգանքը երկու պետությունների ու ժողովուրդների միջև»,- ասել է ՌԴ նախագահը:
168.am-ը «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ Գևորգ Դոստուրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանը խնդրել հետաձգել ակցիան և ի՞նչ է առաջարկել դրա դիմաց: Ի պատասխան Գ. Դոստուրյանն ասաց, թե Հանրային խորհրդի նախագահը պարզապես արձակուրդում է ու խնդրել է հետաձգել ակցիան՝ դրան մասնակցելու համար:
Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով կալանավորված բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը մինչ օրս Հրաչյա Հարությունյանի հետ անգամ հեռախոսազրույց չի ունեցել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կինը` Անահիտ Մարտիրոսյանը:
Հայեր միաբանվեք հանուն նոր իշխանափոխության: Ազգի բոլոր քաղաքական ուժերը, от мала до велика, պետք է համախմբվեն:
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ՝ Եվրոպական Ասոցացման համաձայնագրի ստորագրումը գործող իշխանությունների համար երեք խնդիր է լուծում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հակոբյանը նշեց, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմամբ Եվրոպան կլեգիտիմացնի զավթած իշխանությունը. «Այևս չեն կարող ասել՝ он же царь самозванец:
«Այնպես են արհեստական քրքրում այս պատմությունը, ոնց որ բուրդն էն գզզում: Ինչ-որ հարցեր լուծելու, ուժեր առաջ տանելու համար են անում: Ես նման բաներին աշխատում եմ ավելի կենցաղային մոտենալ՝ տուրք չտալով, որովհետև հասկանում եմ, որ դիտավորությամբ է արվում: Այնպես է ուռճացվում…»
«Էս ազգը ավելի վատ բաներ է արել, որ հեչ էլ խորթ չի: Տղեն հորը չի՞ սպանել, չի՞ բռնաբարել… Սուտ եք ասում՝ ամեն ինչ էլ ես տեսել եմ, գեյություն էլ, պոռնկություն էլ»
Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում աշխատանքային շրջայց էր կատարել: Նա նա ծանոթացավ «Տիգրան Մեծ» այգու շինարարական աշխատանքներին: Մինչ նրա ժամանելը այգում «եռում էր» բանվորների աշխատանքը: Նրանք լվանում էին սալիկները, արագ-արագ տեղադրում նոր նստարանները, աղբամանները, անգամ ներկում էին լապտերը:
Մեր հարցին, թե նախկինում ՍՊԸ-ն Ձե՞զ է պատկանել, նա պատասխանեց. «Եկեք նախկինի մասին չխոսանք. նախկինում ես ինչ եմ ունեցել, ոնց եմ ապրել: Մեզ տվյալ պահն ա հետաքրքրում, իսկ մենք տվյալ պահին կապ չունենք»:
168.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից այսօր հետաքրքրվեց, թե հիմնավոր համարո՞ւմ է տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից Հենրիկ Նավասարդյանի ու իր հրաժարականի մասին բարձրացված պահանջը:
«Սակագինը եթե բարձր լինի, մենք կկարողանանք այն որակը ապահովել, որը մենք բոլորս ենք ուզում, երևանցիներն են ուզում»:
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց էր կազմակերպել Նոր Նորքի տարբեր զանգվածներում: Շրջայցի ժամանակ 168.am-ը Տարոն Մարգրայանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող տեսակետներն ու տեղեկություններն այն մասին, թե ինքը «գծատեր» է և հասարակական տրանսպորտի թանկացումն առաջին հերթին իր համար է շահավետ: