Դեռևս սեպտեմբեր ամսին Հատուկ քննչական ծառայության վարույթ էր ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը, ըստ որի՝ ոստիկանի հաղորդում էր տվել այն մասին, որ «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության բաժին ենթարկելու ընթացքում իր նկատմամբ բռնություն է կիրառել:
Նախկինում չդատապարտված ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով յուրացնելը կամ վատնելը: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել տորագրությունը չհեռանալու մասին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Այս դատարանում քննվում են Հայկ Ալումյանի կողմից բողոքարկված երեք որոշումները: Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում էր կայացվել այն հիմնավորմամբ, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի […]
Ինչպես հայտնի է՝ երեկ Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին են բերման ենթարկվել «Armenia Today» կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը և ևս երկու հոգի:
«Ոստիկանության քննիչը, ընդունելով այս ամեն ինչը, ասում է՝ թեև կատարվել է օրենքի խախտմամբ, թեև կան քաղաքաշինության նորմերի էական խախտումներ, սակայն կառուցապատողը դիտավորություն չի ունեցել, այսինքն՝ պատահաբար կռո՞ւնկն է կպել, բա՞հն է կպել, որ ամբողջ կառույցի կամարները քանդվել են»,- ասաց նա:
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:
Վկաները հաստատել ու պնդել են, որ ներկա գտնվող անձանց ձեռքին դանակ կամ այլ սուր, կտրող-ծակող գործիք չեն տեսել, թե ով է տուժողին դանակահարել` իրենց հայտնի չէ: Իսկ ինչ վերաբերում է իմ պաշտպանյալ Աշոտ Պողոսյանին, ապա վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հարցաքննության ժամանակ կտրականապես հերքել է իր առնչությունն իրեն մեղսագրված հանցանքում, և, որ ինքը դանակով ոչ ոքի չի հարվածել»:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ ոստիկանության որոշման դեմ բողոքի քննությունը:
Հարցին՝ արդյոք դեպքի վայրում այդ ընթացքում փոփոխություններ չեն արվե՞լ, Ալեքսան Ղազարյանը պատասխանեց, որ իր մոտ գտնվող 3 ժամ 52 րոպե տևողությամբ տեսանյութում երևում է՝ ով ինչով է զբաղված:
Հայկ Ալումանի խոսքով՝ տեսանյութից հստակ երևում է, որ դեպքի վայրում առաջին երեք կրակոցներն արձակել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Կրակոցներից երկուսը, Բուդաղյանների փաստաբանի խոսքով, ուղղված են եղել Ավետիք Բուդաղյանին` այն դեպքում, երբ նա մինչև կրակոցների արձակումը որևէ ագրեսիվ գործողություն չի կատարել:
Հոկտմեբերի 20-ին Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Նա գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, որ այդ հանգամանքը ցույց է տալիս, որ նախաքննական մարմինը թաքցնելու բան ունի: Ըստ փաստաբանի՝ ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածի սահմանում է. վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է դատարանին ներկայացնել բողոքի վերաբերյալ բոլոր նյութեր:
«Այս գնդակի արտացոլումը և վերևից ներքև ուղղությամբ Ավետիքի մարմնական վնասվածքներից մեկը մեզ ամրապնդում են այն կարծիքի մեջ, որ վերևից, այսինքն՝ այդ շենքից ինչ-որ մեկը կրակել է»
Արտակ Բուդաղյանը վնասվածքների պատճառով չի կարողացել տեսնել, միայն լսել է կրակոցի ձայնը և տեսել փայլը
Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյուքնում հիվանդանոց տեղափոխված Վարդան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմուքնում է:
Մինչ այժմ ստորագրահավաքին միացել է 600 փաստաբան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Կարինե Ղումաշյանը: Վերջինս նշեց նաև, որ խնդիրը վերջնական լուծում չի ստացել:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդությամբ վարակվածը 50-նն անց տղամարդ է:
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում վնասվածքներ ստացած դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով՝ եթե գործի քննությունը բազմակողմանի չընթանա, հնարավոր է՝ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հրաչ Մուրադյանը որևէ փակ գործ չի ունեցել, որևէ կասկածելի գործ չի ունեցել, չգիտեմ՝ իրավապահ մարմինները միշտ պնդում են, որը մենք չենք ասում, չկա նման բան: Ինչ եղել է, իրավապահ մարմինները գիտեն: Կարծում եմ, որ եթե լավ աշխատեն, հաստատ գործը կբացահայտեն, եթե կամք ունենան բացահայտելու:
Տուժող Գարիկ Սողոմոնյանի խոսքով՝ ինքն անձամբ Նորայր Հայրապետյանին չի հայհոյել. հնարավոր է՝ որոշ բառեր հնչել են խառը իրավիճակում: Գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը դատարանում հայտնել էր, որ կռվել է Գարիկ Սողոմոնյանի հետ, և տուժողն այդ կռվի ընթացքում իրեն մարմնական վնասվածք է հասցրել:
Գարիկ Մարգարյանը հարցրեց տուժողին. «Արտա՛կ, դու չէի, որ գետնի վրա ընկած էիր ու քֆուրներ էիր տալիս: Մայկիցդ բռնել էի, դոշերից, ասում էի՝ հանգիստ սթրիվի՛ տեղդ, չեմ ուզում խփել»:
Հանձնաժողովը նկատել է, որ խանութների դիմապակիներին նշված է 50 կամ 70 տոկոս զեղչ ողջ տեսականու համար, սակայն զեղչը գործել է միայն հատուկենտ ապրանքների համար:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովը (ՏՄՊՊՀ) որոշում է կայացրել «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել 20 մլն դրամի չափով: Որոշումը կայացվել է «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա:
«Գործը մինչև վերջ բացված չէ: Մենք անպայման պետք է բողոքարկենք, որ գործը մտնի վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում, իհարկե, խոսելու ենք 100 հազար փոխանցման մասին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեկ այլ գործ ամբաստանյալի մասնակցությամբ և առաջարկեց դատական նիստտերը հետաձգել առնվազն մեկ ամսով: Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանն էլ, կարծիք հայտնելով հաջորդ նիստին նշանակման օրվա մասին, ասաց, որ իր համար միևնույնն է. «Իմ համար մեկ է, կարաք այսօր էլ դատեք»:
«Մեզ հոդվածի բովանդակությունը հայտնի է եղել մի փոքր ուշ, քանի որ մենք տեղյակ չենք եղել դրան: Ու ես այստեղ հայցադիմումի մեջ նշել եմ՝ իմ հարազատները, իմանալով դրա մասին, չեն հայտնել ինձ, ավելի ճիշտ՝ Սուրիկ Խաչատրյանին, քանի որ նա տարել է սրտի վիրահատություն, հետևաբար՝ չեն ուզեցել ավելորդ տեղը անհանգստացնել: Այդ իսկ պատճառով մենք պահպանել ենք տեղեկանալուց հետո մեկամսյա ժամկետի սահամանը»,- ասաց Մարտին Զիլֆուղարյանը:
Դատավորի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հայցադիմումի և անձնագրի համարները չեն համապատասխանում միմյանց, Ս.Խաչատրյանը պատասխանել է, որ անձնագիրը վերջերս փոխվել է:
Դատական նիստի ընդմիջումից հետո Խաչատրյանի փաստաբանը հայտարարել է, որ իր վստահորդը «աշխարհագրական դիրքի պատճառով» կարող է ներկայանալ 50 րոպե անց: