«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչարյանն այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ճառը ներկայացնելիս միջնորդեց Ա. Բաբլոյանին անմեղ ճանաչել այն հոդվածներով, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք՝ Արթուր Բաբլոյանը լրացուցիչ ցուցմունք էր տվել և նշել, որ ինքը հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ եթե դատարանը հաստատված կհամարի, որ հենց Նորայր Հայրապետյանի հարվածների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով է վրա հասել Վահե Ավետյանի մահը, ապա նրան պետք է մեղավոր ճանաչել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ և ծեծի մեջ:
Լրագրողներն այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի նա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցի մասին և որքանով էր ադեկվատ դատախազության արձագանքը դրան: Ի պատասխան Ա. Հովսեփյանն ասաց. «Հավատացնում եմ, որ չեմ հասցրել ծանոթանալ»:
Բնականաբար, ուսանողական աթոռից նշանակվել են քննիչներ, և արդեն իսկ քննչական աշխատանքի ընթացքում սովորել առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկան: Ենթադրում եմ, որ դուք էլ գտեք, որ դրանց արդյունավետությունը չէր լինի այն, եթե այդ քննիչներին նախօրոք կրթես, որակավորես, հետո նոր հանձնարարես այս կամ այն քրեական գործը քննելու:
Միասնական քննչական կոմիտեի կառուցվածքն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր ասաց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Այն մտահոգությունները, որ ունեն փաստաբանները, հատկապես` կապված մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման հետ, կիսում եմ, որովհետև դա լրացնում, հիմնավորում է իմ մտավախությունը՝ այն ցավալի փաստը, որ նախաքննությունն ինքը նույնպես արդարադատություն է իրականացնում այն դեպքում, որ համաձայն Սահմանադրության և օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները:
Չկա ոչ մի խոչընդոտ, և դա բազմիցս ասվել է և´ մեր Հանրապետության նախագահի, և պաշտպանության նախարարի, և արտաքին գործերի նախարարի կողմից, որևիցե խոչընդոտ, որևիցե փոփոխություն ռազմական, անվտանգային համագործակցության շրջանակներում այս կամ այն տնտեսական դաշինքի մեջ մտնելուն, այս կամ այն տնտեսական ֆորմատների մեջ մտնելուն չի սահամանափակում Հայաստանին:
Վերջին տարիներին հասարակության ուշադրությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նկատմամբ զգալիորեն աճել է: Դուք էլ լավ գիտեք, որ նույնիսկ մեր կենսաթոշակառու տարեցներնը իրենց կենցաղային վեճերով վեճի մյուս կողմին սպառնում են եվրոպական դատարանով:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ով զբաղվում է քրեական գործերով, կալանավայրերում ռեֆորմների, փոփոխությունների ականատես չի եղել: Այս մասին նա այսօր ասաց «Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում» զեկույցի հրապարակման ընթացքում:
Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումի հիման վրա նյութեր նախապատրաստվել Վարդան Պետրոսյանի գործը քննող քննչական խմբի ղեկավար Հայկ Հակոբյանի վերաբերյալ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը կվերսկսվի: Այսպիսի որոշում է կայացրել քրեական գործը քննող Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը:
Հայկ Ալումյանը դատական նիստի ընթացքում ասել է, որ Խաչատրյանների և Բուդաղյանների հաշտության մասին տարածված տեղեկությունները սուտ են, դրանք ծառայում են Խաչատրյանների նպատակներին
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ փորձաքննության արդյունքում որոշվելու են ավտովթարի մասնակից երկու ավտոմեքենաների արժեքը:
Ձնեմարդու հագուստներով երիտասարդները ևս մեկ անգամ իրենց բողոքն արտահայտեցին կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր համակարգի նկատմամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատաքննությունը:
«Չի կարելի տակառը գլորել միայն դատական իշխանության վրա: Իսկ ո՞վ է այդ դատական իշխանության երաշխավորը»
Ըստ մեղադրական եզրակացության՝ ստացած հրազենային վնասվածքից Լ. Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք:
«Դատական իշխանությունն անկախ չէ: Հերի՛ք է, եկեք ձևեր չթափենք: Ոչ մի իշխանություն անկախ չէ, նույնիսկ երևի մեր հանրապետության նախագահն էլ անկախ չէ, ցավոք: Դա ամենավատն է»
«Կարող եմ զուտ ենթադրություն անել, որ կաշառքի չափերը զեկույցում դեռ մի փոքր էլ քիչ են նշված: Ինչ վերաբերում է դատարանների կոռումպացվածությանը, կարծում եմ՝ առանց զեկույցի էլ բոլորի համար դա վաղուց գաղտնիք չէ:
«Դեռևս դեկտեմբերի 10-ին Շանթ Հարությունյանն արդեն իսկ հոգեբուժական հիմնարկից տեղափոխվել էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, և, փաստորեն, արդեն իսկ պահանջն այդ մասով, ըստ էության, ինքնին կատարվել էր: Միայն դատարանից ես խնդրեցի, պնդելով իմ վերաքննիչ բողոքը, որ հաստատվի իրավունքի խախտումը, այսինքն՝ որ նա խախտում է տեղափոխվել հոգեբուժական հիմնարկ»,
Պաշտպանը բողոքարկել էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Շ. Հարությունյանը տեղափոխվել էր հոգեբուժական հիվանդանոց՝ փորձաքննության ենթարկվելու։
Վահե Էլոյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարն է: Նա պահանջում է իրեն վերականգնել իր աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:
«Պետք է այդ դեպքերի ականատեսներին հարցնեք, թե ինչո՞ւ են նման կերպ վերաբերվում իրենց առողջությամբ մտահոգ մարդկանց հետ»,-պատասխանելով հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված բժիշկների նկատմամբ բռնությունների թվի աճը՝ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Փաստաբանների շրջանում դժգոհություն առաջացրած օրենքի երկու նախագծների քննարկումները շարունակվում են: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:
2014թ. հունվարից չի գործելու Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը: «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի գործառույթները փոխանցվելու են «Արմավիրի բժշկական կենտրոնին»:
Որքան էլ Երևանի քաղաքապետարանը հայտարարի, թե քաղաքում ձյան մաքրման ինչպիսի մեծ աշխատանքներ են կատարվել, փաստ է, որ նախօրեին Երևանում տեղացած առատ ձյան պատճառով քաղաքի մի շարք փողոցներ և մայթեր սառցապատված են:
Մինչև երթը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ասաց, որ եթե երթի մասնակիցները նպատակ ունեն շարժվել նախագահական նստավայր, ապա ոստիկանությունը դա թույլ չի տա:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազատության հրապարակից մի խումբ մարդիկ երթով շարժվեցին Երևանի փողոցներով:
«Նվաճիր իրավունքդ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Դուրս արի փողոց» և մի շարք այլ վանկարկումներով ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են Մախտոցի պողոտայով։ Ակցիայի մասնակիցների թվում է նաև Շ. Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։