Երևանում վերջերս հաճախ կարելի է նոր ցուցապաստառներ տեսնել: Այն տարածքներում, որտեղ կառուցապատում է իրականացվում, փակցված են «Ավելի բարեկարգ Երևան» արտահայտությամբ պաստառները:
Արտասահմանցի վիրաբույժները Հայաստանում վիրահատություններ կանեն Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի միջազգային կոնֆերանս:
«Նա «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունվել է երեկ՝ ժամը 15-ի սահմաններում, տեղափոխվել վերականդանացման բաժանմունք:
Եթե պարզվի, որ դա Սուրիկ Խաչատրյա՞նն էր: Արդյոք դա կարևո՞ր չէ գործի համար: Իհարկե, կարևոր է: Իսկ այսօր մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ձայնագրության մեջ եղած ձայնը նույնացնել:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում ճառով պետք է հանդես գար գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Վերջինս, սակայն, չէր ներկայացել դատական նիստին։
Սեպտեմբերի 27-ին ոստիկանության հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ էր սկսել Գյումրիի օդանավակայանում:
Դ.Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին…
Ոչ միայն դերասան էր Սոս Սարգսյանը, որին սիրում էինք մենք նրան հայտնի ֆիլմերից, նա նաև ազգային մարդ էր: Նա պետականություն սիրող, պետականության համար մեծ ճանապարհ անցած մարդ էր: 88 թվականի շարժման ակունքներում կանգնած մարդ էր, միշտ բոլոր դժվարություններում կիսում էր ժողովրդի հետ այդ դժվարությունները և իր կենսագրությամբ է վայելել մեր ժողովրդի սերը ու հարգանքը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործը քննող քննիչի կայացրած երեք որոշումները:
Գյումրիի օդանավակայանում երեկ արտակարգ դրություն է եղել, Հայաստանի հանրապետության ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այնտեղ:
«Թող գա, մեր բարի եղբայրը թող գա, հասնի իր բնակության վայրը, այսինքն՝ Մոսկվան էր այն ժամանակ: Ամեն դեպքում նա Դեդ Հասանի փոխարինելու, առաջին օրվանից էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, նա չի ձգում այդ բանին»:
«Սա գալիս է 1977 թվականին տեղի ունեցած մի շատ անմեղ դեպքից, երբ որ Սուրեն Հակոբյանի բարեկամներից մեկի աղջկա փրկվելու առիթվ քեֆ էր կազմակերպված և եկել էին,այսպես ասած, նվագողների խմբեր»
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 30-ին կքննվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի:
Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։
Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր նկատմամբ ֆիզիակական ուժի գործադրումը Ոստիկանության ծառայողների կողմից իրավաչափ չի եղել: Միևնույն ժամանակ, ըստ Ա. Մարտիրոսյանի, չնայած ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել, այնուամենայնիվ, ինքը չի բողոքարկելու Հատուկ քննչական ծառայության որոշումը` մի քանի պատճառներով:
168.am-ի հետ զրույցում արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն ասաց, որ դին հայտնաբերել են արգելոցի աշխատակիցները. «Հատուկ ջոկատն է եկել առավոտյան հերթապահությունը շարունակելու, որովհետև մեզ մոտ 24 ժամ հերթապահություն է. եկել են, տեսել են՝ մահացած, մեր աշխատողը սպանված»: Նա նաև ասաց, որ տարածքում կան տեսախցիկներ, որոնք արդեն հանձնվել են ոստիկանությանը:
«Ազատենք հուշարձանն օլիգարխներից» շարժման անդամներ այսօր պիկետ անցկացրին Մատենադարանի շենքի մոտ, քանի որ Մատենադարանում այսօր պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով գիտաժողով էր, և պիկետի մասնակիցները ցանկանում էին նրանց ուշադրությունը հրավիրել «Փակ շուկայում» իրականացվող շինարարության վրա:
Նա պահանջել և ստացել է 416.020 ՀՀ դրամին համարժեք 1000 դոլար գումար
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը մամուլում զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի՝ 4 մլն դոլար կաշառք ստանալու մասին տարածված տեղեկատվության հիման վրա:
Նա դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին. «Բոլորին ներկայացրել եմ, ոչ մեկը ոչ մի արձագանք չի տվել, հիմա էլ ի՞նչ են ուզում, ես չեմ հասկանում»: «Ես այդ մարդկանցից ի՞նչ պահանջեմ… Որովհետև իրենցը չի. տղեն իրենցը չի… Եթե իրենցը լիներ, տեր կկանգնեին»,- հավելեց Ալբերտ Դալլաքյանը:
Հարուցված քրեական գործով մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ վերջինիս մահանալու պատճառով:
Վճռի հրապարակումից հետո Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը: Լրագրողների հարցին՝ արդյոք Հայաստանի դատարաններից արդար վճռի սպասելի՞ք ունեն, Սիրունյանը պատասխանեց. «Ունենք: Կենտրոնի դատարանում կյանքը չի վերջանում»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ապացուցված համարեց Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի մեղքը:
168.am-ը Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հ. Հարությունյանը նախկինում ունեցե՞լ է նման խնդիրներ և արդյոք հնարավո՞ր է` նրան վիրահատեն:
Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, թե իր աներորդի Ա. Խաչատուրովը ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ՝ Մ. Պ.-ի հետ, վրեժխնդրությունից դրդված 2012թ. դեկտեմբերի 10-ի գիշերը՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ի սահմաններում, իրեն պատկանող բնակարանում մետաղյա ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել Ա. Խաչատուրովի գլխի և մարմնի տարբեր մասերին՝ վերջինի առողջությանը գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, բազմաթիվ սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևերով դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
«Բանդայի» գործով մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը պատմում է, թե ինչպես են ցուցմունք կորզել Արմանից:
Փորձագետի եզրակացությունների մեջ կա, որ վնասվածքներից առնվազն մեկը ունի հետևից առաջ ուղղություն: Սա նշանակում է՝ թիկունքից: Թիկունքից կրակոցը ու մեջքին կրակոցը տարբեր բաներ են: Մեջքից կրակոցն էլ է թիկունքից կրակոց, բայց ամեն մի թիկունքից կրակոցը չէ, որ մեջքին է կպնում: Չգիտեմ… Գուցե իրենց հայոց լեզվի դասատուի հետ այս հարցը պիտի պարզեք:
«Մարդուն մեղադրել, 12 տարվա սռոկ կարդալ մարդու վրա, որովհետև այդպես է ենթադրում Խաչատուր Պողոսյանի զոքա՞նչը, պարո՛ն Ամիրզադյան: Իսկ միգուցե Խաչատուր Պողոսյանի զոքանչը ուրիշ բան էլ է ենթադրում: Եվ մի կարևոր հարց: Ինչի՞ց որոշվեց, որ այդ կինը վկա է: Որքան ես գիտեմ, Քրեական օրենսգրքով հստակ նշվում է՝ որն է վկան: Ցույց տվե՞ց ինքը աղբյուրը կամ ցույց տվե՞ց ինքը ինչ-որ հանգամանք: Եվ հարց առաջացավ, իսկ ինչո՞ւ իմ զոքանչին գործի մեջ չեն ներգրավվել որպես վկա»: