Ջրով լի շիշը դատախազի վրա նետելու գործով ամբաստանյալը դժվարացավ հիշել, թե նախկինում քանի անգամ է դատապարտված եղել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրով լի շիշը դատախազի վրա նետելու գործով դատական նիստը: Դատական նիստին չէր ներկայացել տուժող Վիգեն Միլիտոնյանը:

Դատարանին հասցեագրված նամակով նա հայտնել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին: Միևնույն ժամանակ տուժողը հայտնել էր, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները` նշելով, որ չի առարկի, եթե դատաքննոթյունն իրականացվի արագացված կարգով: Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը, պատասխանելով գործով նախագահող դատավոր Գագիկ Պողոյանի հարցերին, ասաց, որ իր խնամքին երկու անչափահաս երեխա ունի, առողջ չէ, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Ի դեպ, ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը դժվարացավ հիշել՝ քանի անգամ է դատապարտված եղել: Նախ նշեց՝ «6-7», ապա ասաց, որ չորս անգամ է դատապարտված եղել:

Հանրային պաշտպան Վարդան Մելքոնյանը գործով նոր էր ներգրավվել որպես պաշտպան, այդ իսկ պատճառով ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

Կարդացեք նաև

Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, հետևաբար՝ ուժի մեջ չի մտել: Պատիժների համակցության սկզբունքի պահանջի իրականացման համար անհրաժեշտ է, որ դատական ակտն ուժի մեջ մտած լինի: Դատավոր Գագիկ Պողոսյանը կողմերին խնդրեց կարծիք հայտնել  գործի քննության նշանակման հետ կապված: Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեկ այլ գործ ամբաստանյալի մասնակցությամբ և առաջարկեց դատական նիստտերը հետաձգել առնվազն մեկ ամսով: Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանն էլ, կարծիք հայտնելով հաջորդ նիստին նշանակման օրվա մասին, ասաց, որ իր համար միևնույնն է. «Իմ համար մեկ է, կարաք այսօր էլ դատեք»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեբերի 25-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով քրեական գործով ամբաստանյալ՝ հերթական դատական նիստի ավարտից հետո գործով մեղադրողի հասցեին տվել է սպառնալիքներ և շրով լի շշով հարվածել նրա գլխին:

Լուսանկարը iravaban.net-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս