
Արգիշտի Կիվիրյանի փաստաբանը հաղորդում է ներկայացնելու դատախազություն

Ինչպես հայտնի է՝ երեկ Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին են բերման ենթարկվել «Armenia Today» կայքի համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը և ևս երկու հոգի: Ոստիկանության Արաբկիրի բաժում Ա. Կիվիրյանի և բերման ենթարկված մյուս ակտիվիստների նկատմամբ վարչական խախտման մասին արձանագրություն է կազմվել:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հաղորդում է ներկայացնելու դատախազություն, որպեսզի քրեական գործ հարուցվի: «Քանի որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից, բռնի բերման են ենթարկել ոստիկանություն, այդ կապակցությամբ հաղորդում ենք ներկայացնելու, որովհետև որերրոդ անգամ իրեն ապօրինի բերման են ենթարկում, և մեզ համար արդեն ակնհայտ է, որ հետապնդում է իրականացվում նրա նկատմամբ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Նա նշեց, որ Արգիշտի Կիվիրյանը ոստիկանությունում մնացել է սահմանված 3 ժամից ավելի՝ 3,5 ժամից ավելի: