Էդգար Հակոբյանի հայրը դուրս է գրվել հիվանդանոցից, Վարդան Պետրոսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Հոկտմեբերի 20-ին Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի   արդյունքում մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Նա գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ վթարի արդյունքում վնասվածքներ ստացած Վարդան Պետրոսյանը շարունակում է մնալ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակում փոփոխություններ չկան. բժիշկները դերասանի վիճակը գնահատում են կայուն: իշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել էին հիվանդանոց. ուղևորներից երկուսը մահացել էին:  Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):

Տեսանյութեր

Լրահոս