
«Թիվ 5-րդ բուժսանմասի» տնօրենը մեղադրվում է 10 մլն 221.000 դրամի յուրացման և վատնման մեջ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի պետական ունեցվածքի յուրացման և վատնման գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործով մեղադրանք է առաջարվել երկու անձի:
Մասնավորապես Կ. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007թ. մինչև 2008թ. ընկած ժամանակահատվածում աշխատելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող «Թիվ 5-րդ բուժսանմասի» տնօրեն, շահադիտական և անձնական դրդումներից ելնելով կատարել է պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափերի`10.221.001 դրամի յուրացում և վատնում: Իսկ Ս. Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, կատարել է 3.261.6 դրամի յուրացում և վատնում:
Նախկինում չդատապարտված ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով յուրացնելը կամ վատնելը: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել տորագրությունը չհեռանալու մասին: Նախագահող դատավորը Դավիթ Հարությունյանն է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: