Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից հիմնական խախտումները երկակի ստանդարտների կիրառումն ու իրավական կամայականություններն են:
«Հարսնաքարի» գործով այսօր նշանակված դատական նիստին ներկայացել էին միայն գործով վեց ամբաստանյալները` Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը:
«Մեր բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ներկայումս ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ»:
Եթե վճռաբեկ դատարանների նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու գործով մեղադրյալներ չկան:
«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներն այսօր հեծանիվներով երթ-ակցիա են անցկացրել: Նրանք հեծանիվներով շրջել են Երևանի փողոցներով և բաժանել իրազեկման թերթիկներ:
Ակցիայի մասնակցիները նշում էին, որ իրենց հիմնական նպատակը մարդկանց իրազեկելն է այն մասին, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու կենսաթոշակային պարտադիր համակարգը:
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը Արտակ Զախարյանն է: Նա ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է:
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է՝ Արտակ Զախարյանը:
Ոստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով քրեական գործ չհարուցելու որոշումն անհիմն է: Այսօր դատարանում այս մասին ասաց Ա. Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, ով բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Մեղադրողն ասաց, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած համաներման մասին որոշումը տարածվում է ամբաստանյալ բժիշկներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի վրա, հետևաբար նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվի:
Պատվաստումից որոշ ժամանակ անց մահացած 1-ամյա Մերի Սարգսյանի հարազատները բողոք չեն ներկայացրել իրավապահ մարմիններին, երեխայի մահվան փաստով նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել:
Աղվան Հովսեփյանը նշեց, որ ԱԺ կողմից վերոնշյալ օրինագծերն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ նախագահը նշանակելու է կոմիտեի նախագահ և 5 օրերի ընթացքում կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակվելու են նաև տեղեկալաները:
«Ես կարծում եմ՝ շնորհավորել եմ, և դուք դա գիտեք»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Գևորգ Կոստանյանի նշանակումը գլխավոր դատախազի պաշտոնում:
Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ակցիայի մասնակից Հրայր Մանուկյանն ասաց, որ դեկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանությանը տեղեկացրել են իրենց շտապ հավաքի մասին. «Նրանք պարտավորվեցին ապահովել մեր անվտանգությունն ու երթի բնականոն ընթացքը: Ավելին, մենք ունենք այդ թուղթը, որտեղ ֆիքսված է, որ նրանք ստացել են մեր իրազեկումը: Ոստիկանության ներկայացուցիչը գրել է՝ «ստացա» և ստորագրել է և նշել ամսաթիվը»,- ասաց ակտիվիստը:
Այս մասին այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածը քննող քննիչ Ալեքսան Ղազարյանը:
Երևանի փողոցներում այսօր մի շարք բախումներ են տեղի ունեցել՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելու ակցիայի ժամանակ: Ակցիայի շրջանակերում ցուցարարները շարժվեցին Երևանի տարբեր փողոցներում, որի ընթացքում, ըստ ոստիկանության՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ են բերման ենթարկվել 110 անձիք:
Քիչ առաջ Երևանի Կենտրոնի ոստիկանությունից դուրս եկան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն ու ևս մի քանի հոգի: Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Այնտեղ է նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ցանկանում է Հյուսիսային պողոտայով գնալ կուսակցության գրասենյակ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս:
Այնտեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով, սակայն, հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին՝ հորդորելով հարցերը գրավոր ուղարկել Ոստիկանություն:
Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության փողոցում։ Բախումներ են տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև
Սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, նրանք հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ, ստացել անչափահաս երեխաներ Ներսիսյանների կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները և ուղղել իրենց ընտանիքի կարիքները հոգալուն:
Դ. Թամրազյանը անձնապես վիրավորված է եղել իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մ. Հունանյանից: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մ. Հունանյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է նրա վարձակալած բնակարան, ասել, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը:
«Նելսոն Ստեփանյանի» անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտները դասի չեն գնա այնքան ժամանակ, մինչև չապահովվի նրանց անվտանգությունը: Այս մասին այսօր 6բ դասարանի աշակերտների մի քանի ծնողներ հայտարարեցին լրագրողների հանդիպման ընթացքում:
Անահիտ Գրիգորյանը ցավից բացել է ձեռքի ափը և Հրաչիկ Հովհաննիսյանը վերցրել է բանալիները, որից հետո Անահիտ Գրիգորյանը դուրս է եկել փողոց ու զանգահարել ընկերուհուն` Ժաննա Պետրոսյանին, այնուհետև գնացել է ոստիկանություն և տվել համապատասխան հաղորդում:
Սպիտակի հիվանդանոցում մահացած 2 ամսական երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ. առողջապահության նախարարությունն առայժմ չի կարող եզրակացություն անել երեխայի մահվան հետ կապված:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Քրեական գործը ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ինքնաբացարկ է հայտնել և գործը ուղարկվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի դատարան:
Շանթ Հարությունյանի պաշտպանն այսօր հոգեբուժարանում հանդիպել է նրան: Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալի վիճակը նորմալ է, նա որևէ բողոք չունի, գոհ է հոգեբուժարանի անձնակազմից, սակայն անհանգստացած է այն հանգամանքով, որ իրեն դատահոգեբուժական փորձաքննության են ենթարկում:
1 տարեկան Մերի Սարգսյանի մահվան պատճառը թոքաբորբն է եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: