Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է քննվի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը: Ժամը 14:00-ից Վոլոդյա Ավետիսյանի կողմնացկիցները հավաքվել են դատարանի տարածքում: Վերջիններիս, սակայն, դատարանից տեղեկացրին, որ դատական նիստը տեղի է ունենալու ժամը 17:00-ին:
Լիանան շոգեբաղնիքը պարբերաբար տրամադրել է պոռնկությամբ զբաղվելու համար հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով երեք աղջիկների՝ դրանով իսկ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:
Վարդենիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 14-ին նշանակված է Վարդենիսի հիվանդանոցի մանկաբույժի գործով դատական նիստը:
Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը ասաց, որ ինքը տեսել է՝ ինչպես է կռիվ սկսել Գարիկ Մարգարյանի և Արտակ Բայադյանի հետ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքը կռվել է միայն Գարիկ Սողոմոնյանի հետ, հարվածներ է հասցրել միայն նրան, իսկ մյուս տղաները իրենց կռվին չեն մասնակցել: Ինքը կռվի ընթացքում ձեռքով հարվածել է Գարիկ Սողոմոնյանին, նրան պատճառել քթի կոտրվածք: Իր հարվածի արդյունքում տուժողը պպզել է, ինքը Գարիկ Սողոմոնյանին ասել է՝ «Թող ստեղից, փախի´, գնա´»:
Մեղադրողի ճառի ընթացում թե ամբաստանյալները, թե դատական նիստի մասնակիցներն անընդհատ միջամտում էին: Տիգրան Առաքելյանը նույնիսկ արձագանքեց. «Նստի´ր, երկուս»:
ՀՀ զինվորական և քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Քրեական և զինվորական վերաքննիչ դատարանում այժմ ճառով է հանդես գալիս Տիգրան Առաքելյանը: Վերջինս նախ նշեց, որ չի կարծում՝ իր ճառից է կախված դատավճիռը: Նա ասաց, որ ինքը այս պրոցեսը դատական պրոցես չի համարում: Տիգրան Առաքելյանի խոսքով՝ չկա գործով որևէ փաստ, որն ինքը կհերքեր: Ամբաստանյալի խոսքով՝ ինքը գտնվում է անազատության մեջ այն դեպքում, երբ նույնիսկ վարչական իրավախախտում չի արել:
ՀՀ զինվորական և քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Այս պահին ճառերով են հանդես գալիս գործով ամբաստանյալները:
«Թեպետ համաներումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, և դրա կիրառումը պարտադիր է՝ անկախ Տիգրան Առաքելյանի ցանկությունից, բայց Տիգրան Առաքելյանն իր այդ հայտարարությամբ ընդամենը հայտարարում է ևս մեկ անգամ, որ ինքը ցանկանում է լիարժեք օգտվել իր դատավարական իրավունքներից և հասնել արդարացման ակտի կայացման»,- ասել էր Մուշեղ Շուշանյանը:
Սասուն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում՝ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա իր ծանոթ աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանն այսօր քննել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին:
Հոկտեմբերի 8-ին «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում գործով 3 ամբաստանյալները հանդես եկան անակնկալ հայտարարություններով:
Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարան է բողոքարկել գործի նախաքննության ընթացքում վկաների և դատապարտյալների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է մարմնական վնասվածքներ հասցրել Վահե Ավետյանին՝ միաժամանակ նշելով, թե ինքը չի հասկացել, որ իր հարվածները ծանր վիճակի են հասցրել Վահե Ավետյանին: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ ինքը կփորձեր նրան օգնություն ցույց տալ:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը դատարանում շարունակում է ցուցմունքներ տալ: Նա պատասխանում է դատավոր Դավիթ Հարությունյանի հարցերին: Ամբաստանյալը հայտնեց, որ ինքն է վնասվածքներ հասցրել գործով տուժող Արտակ Բայադյանին: «Իմ արածի համար ես ինձ մեղադրում եմ»,- ասաց Գարիկ Մարգարյանը:
Ամբաստանյալն ասաց, որ մի քանի անգամ է հարվածել տուժող Արտակ Բայադյանին, իսկ մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին՝ քանի՞ անգամ է հարվածներ հասցրել տուժողին, նա պատասխանեց. «Կռիվ ա՝ խփում ես, հիմա չեմ հիշում՝ կոնկրետ որ տեղին»:
Գործով մեղադրող Արմեն Մարուխյանն ամբաստանյալից հետաքրքրվեց՝ Վահե Ավետյանի մարմնի ո՞ր մասերին է նա հարվածել: «Առաջինը դեմքին, հետո չեմ հիշում»,-ասաց Նորայր Հայրապետյանը՝ նշելով, որ առաջին անգամ Վահե Ավետյանին հարվածել է բռունցքով: Նա նշեց, որ չի կարող հիշել հետագայում Վ. Ավետյանի մարմնի որ հատվածներին է ինքը հարվածել: Միևնույն ժամանակ, նա ասաց, որ Վ. Ավետյանին հարվածել է ձեռքով:
Ստեղ ոչ ոք տղաներից մեղավոր չի, մեղք չունեն: Ինչի՞ եմ հիմա ասում դատարանին, որովհետև ես էլ իմ խղճի առաջ մաքուր լինելու համար: Ինչ եղել է, ես եմ արել:
Նիստի ընթացքում գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե ինքը ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ՝ նշելով, թե ցանկանում է «ճիշտը բացահայտել»:
«Հարսնաքարի» գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է գործով 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարի ազատազրկման: Ինչպես հայտնի է, ռեստորանային համալիրի աշխատակիցները մեղադրվում են ռազմական բժիշկ Վահե Ավետյանին և նրա ընկերներին` Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու մեջ:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի կայացրած երեք որոշումները:
Օրինակ, մաքսային մարմիններում և ոստիկանության քննչական մարմիններում պաշտպան ներգրավվելու գործընթացն այլ կերպ է ընթանում, այսինքն՝ բոլորը թելադրում են «խաղի» իրենց կանոնները և յուրովի են մեկնաբանում օրենքը: Իսկ եթե լինի միասնական մարմին, հնարավոր չէ որևէ տարբերություն լինի օրինակ Երևանի քաղաքի և Լոռու մարզային քննչական բաժիններում:
Լրագրողները Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Ձեզ օդանավակայանում «ձվերով» չդիմավորեցին, ինչպես խոստացել էին իր ընդդիմախոսները սոցիալական կայքերում: «Ես չգիտեմ ՝ ինչ ասեմ: Ուզում էին՝ թող դիմավորեին, բոլորին ես ասացի՝ ես կաշկանդված չեմ: Արել եմ այն, ինչ պարտավոր էի անել, և ուզում եմ ասել, որ դա պետք է անի յուրաքանչյուր քաղաքացի բոլոր տեղերում»,- ի պատասխան ասաց Զարուհի Փոստանջյանը:
Քիչ առաջ Երևան ժամանեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը: Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում սպասող նրա համակիրները նրան ծափահարություններով և «Զառա» բացականչություններով ուղեկցեցին մինչև ավտոմեքենան:
Հոկտեմբերի 3-ին 103 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցության համաներում հայտարարելու մասին նախագիծը:
Քաղաքագետ Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ համաներման արդյունքում, ամենայն հավանականությամբ, կրճատվելու է Ա. Վարդանյանի պատժաչափը: Գայանե Գալոյանն ասել է, թե չի ցանկանում որևէ կոնկրետ բան ասել, քանի որ «հակված չէ, որ ճիշտ է որակված իր արարքը»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա անցկացրին արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Արամ Մուղալյանի հարազատներն ու ընկերները:
Նրանք դատախազությանը ներկայացրին իրենց մի շարք պահանջները, մասնավորապես` պահանջեցին վերացնել Արամ Մուղալյանի և նրա ընկերների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, ապահովել արդար դատաքննություն, ինչպես նաև դատարանի վճռով արդարացնել Արամ Մուղալյանին:
Հոկտեմբերի 1-ին Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար Ա. Թամազյանն իրեն դուրս էր նետել ընթացքի ժամանակ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնել էին, որ մեքենայում հինգ հոգանոց խումբ է գտնվել, դուրս է նետվել միայն մեքենավարը, մյուսները կարողացել են կանգնեցնել մեքենան:
Երեկ ՀՀ առողջապահության նախարարութունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իրանում խոլերայի լարված իրավիճակով պայմանավորված Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: