Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քննչական վարչության շենքից ոստիկանների ուղեկցությամբ դուրս բերվեց Շանթ Հարությունյանը: Նրան նստեցրին ոստիկանական ավտոմեքենան, սակայն հայտնի չէ, թե ուր տարան նրան:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց այս պահին մեծ թվով քաղաքացիներ՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», «Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք լինելու» վերտառությամբ պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում:
Դերասանը գտնվում է հիվանդանոցում, սակայն ձերբակալվածի կարգավիճակում է: Նրան այժմ չկա մեղադրանք առաջադրված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Փաստաբանի գնահատմամբ՝ Ա. Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում նրա քաղաքական հայացքների համար: «Միանշանակ է, որ պայքար է գնում այն ակտիվ քաղաքացիների դեմ, ովքեր հնարավոր է իրենց իրավունքների համար պայքարեն և բարձրաձայնեն ապօրինությունների մասին: Այսինքն՝ փորձ է արվում վախեցնել այդ քաղաքացիների աչքը, որպեսզի նրանք չշարունակեն պայքարել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Կիվիրյանի խոսքով՝ քննիչը համարել է, որ իրեն Արաբկիրի ոստիկանության բաժին տանելիս ինքն ավտոմեքենայում հարվածել է, կծել ոստիկանին, դրանից հետո գլխով սկսել է խփել ավտոմեենայի դռանը և ինքն իրեն վնասվածքներ հասցնել:
Այս պահին «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի», «Ձեռքներդ հեռու Արգիշտի Կիվիրյանից» վերտառությամբ պաստառներով մի խումբ ակտիվիստներ ակցիա են անցկացնում ՀՔԾ շենքի դիմաց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 20 անձիք դեռևս ձերբակալված են: Ա. Մալխասյանի խոսքով՝ նրանցից ոչ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Քաղաքացիները ցանկացած եղանակով, այդ թվում` նաև բռնության դիմելու ճանապարհով, իրենց պատկանող իշխանությունը վերադարձնելու իրավունք ունեն: Սա իմ իրավական գնահատականն է: Ես հիմնվում եմ Սահմանադրության ընդամենը մեկ-երկու հիմնարար նորմերի վերլուծության վրա:
«Տվյալ պահին կոնկրետ հիվանդի վիճակը համապատասխանում է իր տարած վիրահատության ժամկետային առումով վիճակին։ Սուր միջամտության կամ ստացիոնար բուժման կարիք չունի։ Ունի նեղ մասնագիտական կոնսուլտացիայի կարիք։ Եվ որոշվեց որ հիվանդը պետք է արդեն հետազոտությունը շարունակի սթրես-կենտրոնում»,- ասաց Արթուր Ռոստոմյանը։
Քիչ առաջ Շ. Հունանյանը մեզ տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանին Էրեբունի բժշկական կենտրոնից տեղափոխել են սթրես-կենտրոն. դերասանի վիճակն այնպիսին չի եղել որ նրան հոսպիտալացնեն։
168.am-ի հետ զրույցում կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն, ասաց որ դերասանը հիվանդանոց է տեղափոխվել շտապուժօգնության մեքենայով։
Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Վարդան պետրոսյանի առողջական վիճակը վատացել է և նրա համար շտապօգնություն են հրավիրել:
Նախաքննական մարմինը որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 6-ին կշարունակվի «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի գործով դատաքննությունը:
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները դեպքի վայրից տեղափոխում ոստիկաններից մեկին:
Նոյեմբերի 1-ին Грузия Online-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Վրաստանը Հայաստանին կվերադարձնի ներկրած 470 տոննա վարակված կարտոֆիլ:
Այսօր ժամը 17:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախում է տեղի ունեցել ոստիկանների և արդեն մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների միջև:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մաշտոցի պողոտայում այսօր լարված իրավիճակ էր: Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանի, նրա համախոհների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել:
Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների։ Դեպքի վայրում գտնվող Երևանիի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրաժարվում է խոսել լրագրողների հետ, հորդորում է դիմել Ոստիկանության լրատվական ծառայություն։
Մաշտոցի պողոտայում լարված դեռևս լարված իրավիճակ է, ոստիկաններին միացել են նաև հատուկ ջոկատայինները: Նրանք փակել են պողոտան, և մասնագետները քննչական աշխատանքներ են կատարում տեղում:
Այս պահին Մաշտոցի պողոտան դեռևս փակ է, այնտեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:
Դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքը հանձնել դատարանի նախագահին, որպեսզի վերջինս որոշի այս բողոքը մյուս երկու որոշումների հետ միասին մեկ վարույթի շրջանակներում քննելու հարցը:
Դատարանը, ավարտելով դատաքննությունը, անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Արմեն Մարուխյանը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյմեբերի 8-ին:
Ըստ հարազատների՝ Գուրգեն Գասպարյանի դեմ ցուցմունք է տվել մեղադրյալներից մեկը, ով հետագայում հերքել է իր ցուցմունքները: Գուրգեն Գասպարյանի մայրը՝ Անահիտ Սարգսյանը, նշեց, որ որդին գողության դեպքի օրը տանն է եղել, հետևաբար՝ չէր կարող մասնակցած լինել դրան:
Մ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.09.2012թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրք֊ի 177 հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերով և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվելով ազատազրկման 6 տարի ժամկետով, 2012-ի դեկտեմբերի 12-ից պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում և պատիժը կրելու ընթացքում ՔԿՀ-ից փախուստ կատարելու նպատակով ձեռք է բերել բահեր և քլունգ:
Ա. Կաբալյանին մեղադրանք է առաջարվել ՀՀ քրեական օրենսգրքի 355րդ հոդվածի 1-ին մասով՝ փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Մ. Վասակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործին որպես իրեղեն ապացույց կցված են իրեղեն ապացույց ճանաչված ԼՄ Ամրակից գյուղում Սարգիս Ղարաքեշիշյանի անվամբ հաշվառված շինության գազաֆիկացման կատարողական տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, «Օշին» ՍՊԸ-ի կանոնադրությունը և կանոնագիրքը:
Վիրահատությանը նախապատրաստելիս՝ բժիշկը սխալ մեկնաբանելով էլեկտրոսրտագրի ժապավենը, «ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները և դրա նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Գ. Ավետիսյանի մահը: