
Որ ընկերություններին է խիստ նախազգուշացում հայտարարել ՏՄՊՊՀ-ն

Տնտեսական մրակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ նախազգուշացում է հայտնել 12 ընկերությունների՝ հաշվի առնելով, որ մի շարք խանութերի դիմապակիներին փակցված զեղչերը չեն համապատասխանում իրականությանը: Դիտարկման արդյունքում հանձնաժողովը նկատել է, որ, օրինակ, խանութների դիմապակիներին նշված է 50 կամ 70 տոկոս զեղչ ողջ տեսականու համար, սակայն զեղչը գործել է միայն հատուկենտ ապրանքների համար: Հանձնաժողովը գտել է, որ այ կերպ տնտեսվարողները մոլորեցնում են սպառողին: ՏՄՊՊՀ-ն խիստ նախազգուշացում է հայտարարել հետևյալ ընկերություններին՝
- «Ռուժ Բուտե» ընկերություն («Ռուժ» խանութ-սրահ)
- «Բեներիկ» ընկերություն («Բոյսիկ Հաուս» խանութ-սրահ)
- «Գոհար-Անի» ըկերություն («Կաշառել» խանութ-սրահ)
- «Լիգա Էլ Ընդ Ջի» ընկերություն («Օրկեստրա» խանութ-սրահ)
- «Լիոնելա» ընկերություն («Մի-մի» խանութ-սրահ)
- «Մարտին-ՊՕ» ընկերություն («Բուգատտի» խանութ-սրահ)
- «Նավավան» ընկերություն («Բրենդաութլեթ» խանութ-սրահ)
- «Սավոյ» ընկերություն («Շոկոլադ» խանութ-սրահ)
- «Վարդալ Ֆարմ» դեղատուն
- «Վենետիկ Սթայլ» ընկերություն («Վենեցիա» խանութ-սրահ)
- «Վիա Արտիս» ընկերություն («Մոսկինո» խանութ-սրահ)
- «Ալիսա-Հայկ» ընկերություն («Գեսս» խանութ-սրահ)
ՏՄՊՊՀ իրավանական վարչության պետ Հայկ Կարապետյանն ասաց, որ բոլոր ընկերությունները ընդունել են իրենց սխալը. միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ խախտումներն ավելի շատ օրենքի չիմացության արդյունք են: