Մ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրոթյունը չհեռանալու մասին:
Ինձ պատճառված նյութկան վնասն ահռելի է՝ հաշվի առնելով բարեկամների ժամանումը, հիվանդանոցները, վիրահատությունը: Հիմա ի՞նչ ստացվեց: Այդ ծախսերի մի մասը հոգաց պետությունը՝ հարկատուների հաշվին, բայց պետական մեղադրողը փոխանակ պետության ծախսած գումարը ետ պահանջեր, հետո իրեն միացավ դատարանը, նրանք այդ հարցին չանդրադարձան:
«Մեր երկրում արդարադատությունը ոչ թե կաղում է, այլ ես կարող եմ անգամ ասել, որ արդարադատություն գոյություն չունի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը:
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել էր:
ՀՀ արդարադատության նախարարության մշակած երկու նախագծերի դեմ փաստաբանների ստորագրահավաքը շարունակվում է: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Կարինե Ղումաշյանն 168.am-ին ասաց, որ թղթային տարբերակով արդեն 500 հայտարարություն է ստացվել Երևանից և տարբեր մարզերից:
«Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, ինքն ամենայն հավանականությամբ վաղը կտեղափոխվի պալատ»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշան Հունանյանը:
Այսօր քննիչը դատարանին դրել է այնպիսի վիճակի մեջ, որ դատարանը, ըստ քննիչի, պետք է քրեական գործի մասին եզրակացություններ անի 2500 թերթից ընդամենը քննիչի կողմից ընտրված 210 թերթի հիման վրա: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ ծաղրանք է արդարադատության նկատմամբ, ինչ անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ և ինչ արհամարհական վերաբերմունք է հասարակական կարծիքի նկատմամբ: Չէ՞ որ հասարակությունը սպասում էր:
Երբ այդ նախաքննության ժամանակ ցուցմունքները տվել է, այդ ժամանակ իրենց, ոչ էլ երևի պարոն Եգորյանին հայտնի չի եղել, որ տեսախցիկները չեն արձանագրել, ձայնագրություն չկա, ասել է այն, ինչ ճիշտն է, ապա հետագայում արդեն, իմանալով, որ տեսախցիկները չեն արձանագրել, ասում է այն, ինչ իրենց է պետք: Դա այդպես չէ, ու էլի պատճառներ կան:
«Նա գիշերը վրահատվել է, հեռացվել է փայծաղը, կարվել է լյարդը: Առավոտյան միացված էր արհեստական շնչառական ապարատին, հիմա արդեն սարքն անջատված է. նա ինքնուրույն է շնչում»:
Օրենքն ասում է, որ բողոքին վերաբերվող բոլոր նյութերը պետք է ներկայացվեն. իսկ բողոքը վերաբերվում է դեպքին համապատասխանաբար՝ դեպքի հետ կապված բոլոր նյութերը: Լինում են քրեական գործեր, որով տարբեր դրվագներ են լինում, ասենք՝ տարբեր ժամանակներում կատարված դեպքեր, տարբեր դրվագներ: Այս դեպքում ընդամենը մեկ դրվագ է, հունիսի 1-ի դեպքն է, ու այստեղ բնականաբար քրեական գործն ամբողջությամբ վերաբերվում է հենց այդ դեպքին:
Չկա որևիցե մեկը, որ կարողանա իրեն առավել զգալ իձանից, ձեզանից կամ ցանկացած այլ երթևեկության մասնակցից: Դա ես պաշտոնապես հայտարարում եմ:
Ղ. Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 2 քվեաթերթիկներն իրենց ծրարներով` փաթեթավորված և կնիքված վիճակում քրեական գործի հետ միասին հանձնվել է դատավորին:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրանքի կողմը ժամանակ էր խնդրել գործով ամբաստանյալների տված ցուցմունքները վերանայելու համար. մեղադրանքի կողմը նշել էր, թե հնարավոր է՝ լինեն միջնորդություններ՝ կապված ամբաստանյալների տված ցուցմունքների հետ:
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացրին, որ երկու օր առաջ նախարարությունը պաշտոնական գրություն է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից, որով հարևան երկիրը տեղեկացրել է խոլերայի դեպքերի բացակայության մասին:
Տիգրան Վիրաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով` պաշտոնական փաստաթղթեր է կեղծել և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում է կատարել:
168.am-ի հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասաց, որ դիտորդական խումբ է գնացել ՔԿՀ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են արձագանքել. «Ոնց հասկացա, ինչ-որ բուժօգնություն ցուցաբերվել էր, բայց ավելի կոնկրետ հարցում եմ արել մեկուսարանի ղեկավարին: Կստանամ կոնկրետ պատասխանը, և արդեն ավելի կոնկրետ կհասկանանք»:
Նախագծերի դեմ փաստաբաններն արդեն ստորագրահավաք են սկսել: Հայտարարությամբ փաստաբանները «ոչ» են ասում պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող նախագծերին, հայտարարում են, որ չեն հաշվառվելու պետական մարմինի կողմից վարվող գրանցամատյանում և չեն վճարելու պետական տուրք, պահանջում են փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել:
Մարդն իրականում թոքախտ է, չեն ցանկանում ստուգել այդ հարցը: Ես արդեն ահազանգել եմ բանտային դիտորդական խումբ, որ հենց հիմա թող մարդիկ գնան, տեղում պարզեն` ե՞ս եմ ճիշտ ասում, թե՞ ընդամենը կարծիք եմ հայտնում: Այսօր էլ ես եմ գնալու միջնորդեմ, որ տանեն բուժման:
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներ՝ հայր և որդիներ Հարություն, Դարիկ և Արմեն Խաչատրյանները, նույն գյուղի Աբովյան փողոցում, սեռական բնույթի հայհոյանքներ տալով` շուրջ 5 րոպե տևողությամբ վիճաբանել և ծեծի են ենթարկել Սամվել Գևորգյանին:
«Շորերը իր վրայից հանել է և հայտնում է, որ ես չեմ ներկայանալու դատական նիստին: Այդ պատճառով նրա ներկայությունը չեն կարողացել ապահովել»
«Երևի ինչ-որ մեկին ստիպել են, ստորագրել են: Վաղը-մյուս օրը կարող է հայտարարեն, որ տվյալ անձնավորությունը հոգին ավանդել է: Մենք ի՞նչ իմանանք»
Դատարանի որոշումը վրդովմունք առաջացրեց ազատամարտիկների շրջանում: Նրանցից ոմանք փորձեցին նույնիսկ ներխուժել դատարան: Արա Զարքարայանն ասաց, որ դատարանը հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը. հետևաբար որոշման պատճառներն իրեն հայտնի չեն:
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշպանի բողոքի քննությունը: Երեկ նշանակված նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը որոշել էր, որ բացատրություններ պետք է տա նաև քննիչը: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
ՀՀ կառավարության կայքի համաձայն՝ հոկտեմբերի 17-ի կառավարության նիստի օրակակարգում ներկայացված է նաև «Ն. Խաչատրյանին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» որոշման նախագիծը: Այն ներկայացվել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքի քննությունը: Պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հարազատները, ընկերներն ու համախոհները հավաքվել են Վերաքննիչ քրեական դատարան մոտ և սպասում են դատարանի որոշմանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Դատարանն ամբաստանյալ Տիգրան Առաքելյանին արդարացրեց հոդվածներից մեկով, մյուս երկուսով ճանաչեց մեղավոր և դատապարտեց 4 տարի ազատազրկման:
Անկեղծ ասեմ՝ ինձ համար դա անսպասելի էր: Դա ոստիկանին քթի կոտրվածք պատճառելու համար առաջադրված մեղադրանքն էր, առողջության համար վտանգ ներկայացնող վնասվածք հասցնելու մեղադրանքն էր:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Վճռի հրապարակումից հետո Տիգրան Առաքելյանը, ով արդարացվեց իրեն մեղսագրվող հոդվածներից մեկով, իսկ մյու երկուսով մեղավոր ճանաչվեց, դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո, մեկնաբանելով դատարանի վճիռը, ասաց, թե ինչպես իրեն ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Դատարանը ամբաստանյալ Տիգրան Առաքելյանին արդարացրեց հոդվածներից մեկով, մյուս երկուսով ճանաչեց մեղավոր և դատապարտեց 4 տարի ազատազրկման: