Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է
                                    Դեռևս սեպտեմբեր ամսին Հատուկ քննչական ծառայության վարույթ էր ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը, ըստ որի՝ ոստիկանի հաղորդում էր տվել այն մասին, որ «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության բաժին ենթարկելու ընթացքում իր նկատմամբ բռնություն է կիրառել: Ա. Կիվիրյանը, սակայն, պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն կիրառել:
168.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. «Թե ինչ ընթացքի է հասել նախաքննական մարմինը՝ տեղեկացված չենք»:
Լուսինե Սահակյանի խոսքով՝ Արգիշտի Կիվիրյանը տուժող չի ճանաչվել. նա վերջին անգամ հարցաքննվել է որպես վկա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    