Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ձայնագրության մեջ լսվում է, որ մի տղամարդ Սասունցի Դավթի նրբանցքից կանչ է գրանցում, հեռախոսավարուհին փորձում է ճշտել բնակարանը, սակայն տղամարդը խնդրում է արագացնել և հայհոյում է: Այս կանչը, Թագուհի Ստեփանյանի խոսքով, չի գրանցվում, քանի որ չի պարզվում զանգահարողի ինքնությունը: Երկրորդ զանգը ստացվում է 00:52-ին:
Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն առայժմ անփոփոխ է. նա շարունակում է մնալ ՀՀ արադարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում:
«Որդեկորույս հայր է, բոլորդ այս մարդուց ներողություն խնդրեք»,- հորդորեց Արա Ասոյանը: Մովսես Խաչատրյանն էլ վրդովվեց՝ աելով, որ ամբաստանյալները ներողություն խնդրող չեն եղել: Միևնույն ժամանակ, Մովսես Խաչատրյանն ասաց, որ չնայած իր որդին մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն ինքը նրանցից որևէ բողոք չունի:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց կնոջը մարմնավաճառությամբ զբաղվելուն ստիպելու մեջ մեղադրվող Ա. Մուրադյանի քրեական գործով բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի վճռով՝ Ա. Մուրադյանը դատապարտվել էր 10 տարի ազատազրկման:
Հայրն իր ճառում խնդրեց ներել «մոլորված Արսենին», ով նրա խոսքով՝ հանցանք չի գործել ոչ պետության, ոչ իր հոր նկատմամբ. «Նա հավատարիմ է եղել Աստծո քարոզին, իսկ խոակցությունը եղել է Սատանայից»: Ռ. Ավետյանը ասաց, որ մոլորված մարդը չի հասկանում՝ ինչ է անում: Ըստ նրա՝ Արսեն Ավետյանը պետք է ազատության մեջ լինի, որ տեր կանգնի իր երեխաներին և մեծահասակ հորը:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Չէ՞ որ եթե Արտակ Բուդղայանի մասով գործը հասավ դատարան, այնտեղ բացահայտվելու է, որ Արտակ Բուդաղյանը մեղավոր չէ, իսկ մեղավորները պարզ է՝ ովքեր են: Դրա համար իրենք Արտակ Բուդաղյանի մասն էլ աշխատելու են դատարան չուղարկեն, կարճեն:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանը բոլոր ամբաստանյալների մասով առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ:
Հ. Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր սիրուհի Ա. Ա.-ի հետ մեքենայով գնացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր» կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մոտ` նախորդ օրը Ա. Ա.-ի կողմից իր տանը ստեղծած միջադեպի շուրջ զրուցելու և հաշտության եզրեր գտնելու նպատակով:
Երեխաններին դեռևս մանուկ հասակից իր հետ տանելով մուրացկանության և այդ կերպ մարդկանց մոտ առաջացնելով խղճահարություն` կարողացել է ավելի շատ գումարներ մուրալ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Հակոբյանին մեղավոր է ճանաչել: Նա առաջին ատյանի դատարանի վճռով՝ դատապարտվել է տուգանքի 400.000 դրամի չափով:
Գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:
Նոյեմբերի 11-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել: «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ երեխայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում պատվաստումը: Մահացած երեխայի՝ Մերի Սարգսյանի ծնողների բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը, «ԳԱԼԱ»-ին տեղեկացրել է, որ բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու` պատվաստել է նրան, ինչն էլ հանգեցրել է երեխայի մահվանը:
Նրան մեադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշանադրվել է Պ. Պ.-ի հետ, որից հետո փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Պ. Պ.-ի հետ:
Մ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում կեցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ: Ապա, ըստ մեղադրական եզրակացության, կնոջ մարմնի տարբեր մասերին դիտավորությամբ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել: Կինը տեղում մահացել է:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալված, ապա կալանավորված Սևակ Մնացականյանի խափանման միջոցը:
Տուժողների կողմից երեք վարկած է առաջ քաշվել: Առաջին վարկածը ներկայացնում է Տաթևիկի ընկերուհին, որ իրենք մոտենում էին այդ խաչմերուկին և սպասում էին, որ այնտեղից ավտոմեքենան դուրս գա, որ աջ մտնեն դեպի Աշտարակ: Այդ ճանապարհը միակողմանի է, նման դեպք չէր կարող լինել, հետո վթարի տեղը այդ խաչմերուկն անցած է եղել:
Դերասան Վարդան Պետրոսյանը կմնա կալանավորված: Քիչ առաջ այս մասին հայտարարվեց ՀՀ Վերաքննիչ քրեկան դատարանում: Դատարանը որոշել է մերժել Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը:
«Դեմ ենք ապօրինի կալանքին», «Արդար դատավարություն», «Ո’չ կալանքին» և մի շարք այլ կոչերով այս պահին մի խումբ քաղաքացիներ դատարանի դիմաց ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:
Ես ասել եմ, որ կարող եմ երկու դեպք ներկայացնել: Մի դեպքում է անմեղ, մյուս դեպքերում՝ մեղավոր, բայց կա տասը տոկոս հավանականություն, որ դեպքը եղել է այլ կերպ: Այդ երկու վարկածները, որ ես առաջ էի քաշել դեռևս գործի նյութերին չծանոթանալով՝ հերքվեցին: Վարկածը, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ուղիղ է գնացել, միանշանակ հերքվել է, և մյուս վարկածը, որ Վ. Պետրոսյանը մեծ արագություն է ունեցել, ևս հերքվել է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց և հետաձգվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն (նա նամակով դատարանին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ դատական նիստին) ու ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից իրականացված անմարդկային գործողությունների հետևանքով Վ. Պետրոսյանը ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի:
Շանթ Հարությունյանը դեռևս գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, նա դեռ չի տեղափոխվել հոգեբուժարան: Քիչ առաջ այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Այսօր պետք է որ տեղափոխեն»,- հավելեց Ա. Մալխասյանը:
«Վարդան Պետրոսյանը հրաժարվել է մասնակցել քննչական գործողություններին»,- այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ ինքը Շ. Հարությունյանին հարց է տվել՝ կապված վերջինիս նկատմամբ կիրառված բռնությունների հետ. «Ինքն ասաց, որ այսօր չի ուզում այդ մասին խոսել. հետագայում կխոսի»: Պաշտպանի տեղեկացմամբ՝ Շանթ Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Մորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում բավարարել է քննիչի՝ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին միջնորդությունը:
Այս պահին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Հիշեցնենք, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատական նիստը այսօր տեղի չունեցավ. նիստին չէր ներկայացել Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը:
Տ. Եգորյանը ասաց, որ իրենք կասկածներ ունեն, որ ամբաստանյաները չեն հանդիսանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ: