ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այս պահին գնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ով երեկվանից գտնվում է անազատության մեջ:
Երեկ երեկոյան ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը քիչ առաջ հայտնեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալության մասին:
Երևանում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիաների ակտիվ մասնակցող Դավիթ Սանասարյանը ձերբակալված է: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ բերվել է 43 քաղաքացի:
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ է բերվել 166 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Այսօր ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 16 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 20 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ և լրատվության հետ կապերի վարչությունից:
Այսօր Երևանում ժամը 12:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 66 քաղաքացի:
Երևանից այսօր ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի վարչական իրավախախտումներ կատարելու կասկածանքով:
Ինչպես կարող են բջջային հավելվածներն ու թվային տեխնոլոգիաների գործարկումը նպաստել սեռով պայմանավորված բռնության կանխարգելմանը։ Համաշխարհային բանկի խումբը և Սեռական բռնությունների հետազոտման նախաձեռնությունը 99.500 դոլար են շնորհել հայկական տեխնոլոգիաների բիզնես հիմնադրամին՝ սեռով պայմանավորված բռնությունների դեպքերի թիվը կրճատելու հարցում օգնելու նպատակով։
Դեղաձևերը, դեղորայքը դեղատոմսերով բախշելու գաղափարը շատ ողջունելի է, քանի որ հետապնդում է հիվանդին՝ բժշկին ավելի շատ մոտեցնելու, ինքնաբուժումը կասեցնելու, ինչպես նաև դեղաբանական շուկայի վիճակը վերահսկելու նպատակ։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա չի համարվում մարդու իրավունքների խախտում, եթե որոշակի կանոններ պահպանվում են: Կհետևենք, որ այդ կանոնները պահպանվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ որքանով է իրավաչափ շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի կիրառումը՝ հաշվի առնելով, որ մարդու մասին անձնական տվյալներ են հավաքվում՝ առանց նրա իմացության:
Որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով մասնագետների այն կարծիքին, որ Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ:
«Ես դատապարտում եմ ցանկացած ոչ բարեկիրթ, մեր մշակույթին անհարիր գործողություններ, որոնք, ցավոք սրտի, տվյալ պարագայում տեղի են ունեցել երկու կողմերից»:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը մեծ աշխատանք է կատարել, բայց ժամանակն էր՝ արդեն նորովի նայել այդ համակարգին:
2017թ. Հայաստանի տարածքում արձանագրվել է 20 հազար 285 հանցագործություն: Սա 1521-ով կամ մոտավորապես 8.1 տոկոսով ավելի է 2016թ. ընթացքում արձանագրված հանցագործություններից:
Շատ տրամաբանական է, որ ձևավորվելիք Անվտանգության խորհրդի կազմում գլխավոր դատախազը չի լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մարտի 1»-ի քրեական գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, քանի որ բացառիկ նշանակություն ունի երկրի համար: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այս պահին դատավարական կարգավիճակ ունի երկու պաշտոնատար անձ:
«Ես սովորական մահով մեռնողը չեմ, իմ մահն ամբողջ աշխարհը պետք է իմանա ու սգա…»,- հարազատներն ամեն անգամ անասելի ցավով են հիշում 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի խոսքերը։ Աշոտի մասին պատմելու ու գրելու շատ բան կա։
Քննության ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 29-ին «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածքում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել։
«Պատվերը նորմալ կատարել են»,- այս մասին այսօր իր գործով դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչեց։
Լոռու մարզում երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Հանկարծամահ է եղել 1981թ. ծնված պայմանագրային զինծառայողը։
«Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ ծնողական իրավունքներից սահմանափակման որևէ նոր հիմք, ինչպես նաև՝ որևէ հիմք, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները:
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։
ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։