Ըստ Սեդրակյանի, տարօրինակ է այն հանգամանքը, որ իբր Հայրիկյանի սպանության պատվերը տալիս` ամբաստանյալներին վճարելիս կոնկրետ գումար չի նշել, միայն ասել է, որ նրանք «դիրխոր» չեն մնա: Վ. Սեդրակյանը նշեց, որ այդ դեպքում ստացվում է, թե ինքը «կատարյալ ապուշ է, կատարյալ անմեղսունակ»:
Սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Նրա հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը, հայտարարել էր, թե գրեթե համոզված է՝ որդուն «այնպիսի դեղեր են սրսկել, որ կամաց-կամաց քայքայվի, մեռնի»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նախկին մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը մի առիթով ասել էր. «Ես հնարավորինս լռում էի, թույլ էի տալիս, որպեսզի հնարավորինս Հայկ Ալումյանը մաղձը թափի։ Իմ վստահորդը ասում էր՝ խոսա, խոսա, ես էլ ասում էի՝ ինչի խոսամ, թող սպառի իրեն»:
Ա. Գիվարգիզովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Ա. ՀՀովհաննիսյանի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Օգոստոսի 20-ին 27-ամյա Ա. Թ.-ն ինքնասպանության փորձ էր կատարել: Նա իրեն նետել էր Գարեգին Նժդեհի կամրջից: Ոստիկանության աշխատակիցները աղջկան մետրոյով տեղափոխել էին «Սասունցի Դավիթ» կայարան, ապա նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրո
Կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Երևանյան 2 հասցեում գտնվող Կ. Մ.-ին պատկանող ծաղկի սրահ և վերջինիցս գնել ծաղկեփունջ, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB13424915A սերիա-համարի կեղծ 100 դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել «Արմանդ» տաքսի ծառայության L5304 պ/հ ավտոմեքենայով:
Ամբաստանյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Նոր Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները մինչ այժմ չեն կարողացել խոսել նրա հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Մահացած Հրածին Մալխասյանի ամուսնու ցուցմունքերով` ինը ֆիզիակապես առողջ է եղել. երբ իմացել են նրա հղիության մասին, որոշել են ընդհատել այն, քանի որ կինը բավական մեծ է եղել և թոռնիկ է ունեցել: Մի քանի բժշկական կենտրոններում մերժել են ընդհատել հղիությունը, իսկ Վարուժան Մարդանյանը համաձայնել է անել այն:
«Ինչ վերաբերվում է դրսում երկու հասուն տղամարդ մեկը մյուսին, որ իրար չեն հասկացել, ասենք թե, դա ընտրության հետ կապ չունի: Ես կարծում եմ, որ ամեն ինչ հարթվեց, և իսկ մեր ընտրությունը շարունակվում է»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք փաստաբաններ՝ Արա Զոհրաբյան, Տիգրան Աթանեսյան, Կրոմվել Գրիգորյան:
Գոհար Մ.-ն պատմեց, որ ընկերոջ հետ խոսակցությունից հետո փորձել է իրեն նետել Երևանյան լիճը, սակայն մի երիտասարդ թույլ չի տվել նրան իր մտադրությունն իրականացնել: Մեկ օր անց Գոհար Մ.-ն ինքնասպանության երկրորդ փորձն է կատարել. «Մտա խանութ, գնեցի ածելի, և ինքնասպանության փորձ…»:
Երևանի Իսրայելյան փողոցի 37 շենքի վերելակի հորանից փրկարարները դի էին դուրս բերել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել էր, որ ստեղծվել է հանձնաժողով դեպքի տեխնիկական քննություն իրականացնելու համար:
Մենք, իհարկե, ոչ բոլոր դեղորայքների գծով և ոչ բոլոր շուկաները կարող ենք ուսումնասիրել, քանի որ օրենքով մենք նայում ենք միայն այն շուկաները, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ:
Է. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Էքստազի» կարաոկե ակումբում Ք. Ա.-ի, վերջինիս քրոջ և ընկերուհիների հետ պարելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Ա. Մ.-ի հետ, որից պարզաբանումներ պահանջելու նպատակով դուրս է հրավիրել նրան ու շարունակվող վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Ա. Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նախնական վարկածով՝ Ալիկ Ջանվելյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքնրտ դեռ չեն ստացվել:
Հաճախորդներ գտնելու համար հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել նաև համալիր այցելող մարմնավաճառներին։
Ավետիք Բուդաղյանի ագրեսիվ պահանջատիրական կեցվածքը և նրա մոտ եղած զենքը վախի մթնոլորտ են առաջացրել Լ. Բարսեղյանի, Տ. Խաչատրյանի և մյուսների մոտ, որոնք Բուդաղյանի գնալուց հետո իրենց մտահոգություններն են հայտնել տանը եղած մյուս անձանց:
Զինվորական դատախազի նաև ցուցումով քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանումում այսօրվանից նյութեր են նախապատրաստվում այդ հանգամանքի վերաբերյալ և օրենքով սահմանված կարգով առիթի և հիմքերի օրինականությունը ստուգելուց հետո, եթե հիմք կլինի քրեական գործ հարուցելու, համապատասխան ընթացք կստանա և կշարունակվի այն մարմնի կողմից, որը որ դատավարության օրենսգրքով վերապահված է այդ դեպքերի կապակցությամբ նախաքննության իրականացումը:
Ա. Հարությույանի խոսքով՝ փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արտակ և Ավետիք Բուդաղյանների արյան նմուշներում ալկոհոլ է հայտնաբերվել, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մոտից վերցված մեզի և մազի նմուշներում հայտնաբերվել էին թմրանյութեր:
Ինքնաշեն ապօրինի զենք է ունեցել հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանը: «Բերետտա» տեսակի ատրճանակը հայտնաբերվել է դեպքի վայրում: Արմեն Հարությունյանի խոսքով՝ դեռևս հունիսի 7-ին՝ դեպքից 7 օր անց, Էմիլ Բուդաղյանի կողմից տրված ցուցմունքի համաձայն՝ իր տեղեկություններով՝ դեպքի օրը երկու զենք է ունեցել, այդ թվում 1 «Բերետտա» տեսակի ատրճանակ:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությանը, թե դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է զանգել Բուդաղյան եղբայրներին և կանչել Ս. Խաչատրյանի տուն, ասաց, թե դեպքի օրվա հեռախոսազանգերի վերծանումները վկայում են այն մասին, որ Զազանդ Նիկողոսյանը դեպքի օրը ոչ Ավետիք, ոչ էլ Արտակ Բուդաղյաններին չի զանգահարել:
Արմեն Հարությունյանը հերքեց Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի այն հայտարարությունը, 2e իր տղաներին կրակել են թիկունից: Ըստ նրա՝ նշանակված համալիր փորձաքննության եզրակացություններով հիմնավորվել է, որ Բուդաղյան եղբայրների վրա առկա վնասվածքները թիկունքից չեն եղել:
20-ամյա Գոհար Մ.-ը մի քանի օրում ինքնասպանության երկու փորձ է կատարել: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը իր սիրելիի հետ վեճն է եղել: Աղջիկը ծնողներ չունի, տատիկի խնամքի տակ է մեծացել: Մի քանի ամիս առաջ սիրահարվել է, ցանկացել ամուսնանալ սիրած տղայի հետ, սակայն տատիկը չի համաձայնել:
Թիկունքից կրակոց չի եղել: Երեկ այս մասին հայտարարեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Նա թղթի վրա նույնիսկ նկարել էր Ավետիք Բուդաղյանի մարմնի այն հատվածները, որտեղ նա վնասվածքներ էր ստացել՝ ապացուցելու համար իր ասածը:
Լորետա Բարսեղյանը լացակումած իր տուն եկած բարեկամների պատմում է, թե ինչ է կատարվել և երբ: Եվ երբ հարցնում են՝ թե մարզպետր «հոր» է (որտե՞ղ է), պատասխանում է քոնիլած ա (քնած է): Երբ հարցնում են դեպքի ժամանակ ո՞ւր էր մազպետը, Լորետան պատասխանում է՝ քոնիլած ա իլալ (քնած է եղել):
Ես պետք է պաշտպպանվեմ, անպայման պետք է պաշտպանվեմ: Չպաշտպանվելը բարոյական չէ: Նա պաշտպանվել է: Տեսել է, որ իր մայրը, իրենց տան աշխատակիցը և Ավետիք Բուդաղյանը փորձում են խլել Ավետքի Բուդաղյանի ձեռքից որսորդական հրացանը:
Մենք ունեինք ապացույց, որ զենքերից մեկը, որը Սուրիկ Խաչատրյանի մոտից է առգրավվել` «Բերետտա» տեսակի ատրճանակը, ինքնաշեն է, այսինքն՝ գործարանային արտադրության չէ, ապօրինի սարքած, ինքանշեն ատրճանակ է:
Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է ավտոմեքենայի ետևում, սառնասրտորեն նշան բռնում եղբայրների ուղղությամբ և երեք անգամ իրար ետևից կրակում: Նոր դրանից հետո, երբ որ տեսնում է, որ իր եղբայրը ընկավ, ինքն էլ վիրավորվեց, արդեն կաղալով Ավետիք Բուդաղյանը հայտնվում է կադրի մեջ…
Ես համեզված եմ, որ այս ամենի վերևում կանգնած են վերադաս մարմինները, որ չեն սպասում, նրանք ողջախոհ չեն մտածում, նրանք խելամիտ չեն մտածում, որ հետագան ինչեր կարող են սպասվել, նոր հանցագործությունների նրանք հրահրում են Սուրիկ Խաչատրյանների նման մարդկանց:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի ընթացքում սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: