Ակտիվիստների շարքում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա ասաց, որ ինքը դիմում է գրել քննիչին` հորը տեսննելու համար, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը:
Վարդան Պետրոսյանի «BMW» մակնիշի ավտոմեքենայի հետ բախման արդյունքում «Նիվա» մակնիշի ավտոմքենան 180 աստիճանով պտտվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վթարի արդյունքում տուժողների ներկայացուցիչ Մարատ Գինոսյանը:
Գարիկ Մալխասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Շանթ Հարությունյանը խոսե՞լ է իր նկատմամբ կիրառված (ինչպես Ն. Փաշինյանն էր նշել) բռնությունների մասին: «Քանի որ Շանթ Հարությունյանի դիրքորոշումը` պաշտպան ունենալու հետ կապված, հստակ էր, չէր ուզում պաշտպան ունենալ, այդ հարցը քննարկվում է Հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում ես մասնակցել եմ այդ բացատրությունների տալուն:
Երեկ իր ֆեյսբուքյան էջում պաշտպանը տեղադրել է վթարից հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արած լուսանկարներն ու մեկնաբանել դրանք:
Ասեմ, որ իր խմածությունը ստուգվել է առաջինը Նաիրիի բժշկական կենտրոնում, Եղվարդ քաղաքում, որից հետո ինքը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց:
«316-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքում, չեմ կարծում, որ նախաքննական մարմինը լուրջ ապացուցողական բազա ունի: Մեղադրանքը հիմնված է քաղաքացիական հագուստով ոստիկանին հարվածելու հանգամանքի վրա»,- ասաց Շանթ Հարությունյանի պաշտպանությունն իրակայացրած Գարիկ Մալխասյանը:
Մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարություն քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ մեկնաբանություններ չի տալիս այդ գործով. «Կատարվում է նախաքննություն:
Առողջական վիճակն, ըստ էության, բավարար է, բայց հոգեկան ծանր ապրումներ ունի, քանի որ նա որևէ դիտավորություն և նպատակ չի ունեցել իր համածառայակից ընկերներին նման վնաս պատճառելու, հատկապես՝ սպանելու: Բավական ծանր է տանում:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի երեք բողոքները մեկ վարույթում կքննի մեկ դատավոր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ստացել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը: Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ իր բողոքները կքննվեն նոյեմբերի 18-ին:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը քննող քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու համար:
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը ձերբակալվել է: Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Իսկ ինքը պատկերացնո՞ւմ է այդ տեղանքը, տեխնիկապես հնարավո՞ր է` ավտոմեքենան այդ տեղանքում դուրս գա կողնակ, ուղղահայց խփի: Դա տեխնիկապես հնարավո՞ր է: Ինքը նայե՞լ է այդ հատվածը: Որպեսզի դուրս գա, պետք է Վ. Պետրոսյանը գնա Աշտարակ, մտնի Աշտարակի ճանապարհ, հետո փոշմանի, վերադառնա ետ` դեպի Երևան, որը տեխնիկապես հնարավոր չէ: Նման մանյովրում չի կարող լինել: Հո ասելով չէ՞:
Այսօր «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր ժամը 16:00-ին կանչել էին Հատուկ քննչական ծառայություն: Կիվիրյանը ՀՔԾ-ից դուս եկավ 4 ժամ անց՝ ժամը 20:00-ի սահմաններում:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործն օբյեկտիվ քննելու համար պետք է փոխել քննիչին. «Այդ քննիչը ոչ մի ձև չի ուզում օբյետիվ քննի»:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը վերաքննիչ քրեական դատարանին դատավարական խախտման հիմքով բողոքարկել է Վ. Պետրոսյանին 2 ամսով կալանավորելու դատարանի որոշումը:
Ավազակային հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ անլուրջ, անփույթ վերաբերմունք է դրսևորվել` սկսած ոստիկանություն Վաղարշապատի բաժնից, շարունակվել 1 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այժմ դեռևս դատաքննությունը չսկսած շարունակվում է քրեական վերաքննիչ դատարանում:
Դատարանը հիմք ընդունելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 5 կետի 2-րդ ենթակետը, որոշել է Ա. Ստեփանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Դատարանը որոշել է նաև, որ բենզինը պետք է հանձնվի զորամասի տնօրինմանը:
Ըստ «Նիվայի» վարորդի՝ ինչ-որ մեքենան լավ քաշ չի ունեցել, այսպես ասեմ, շարժիչը: Կանգնել է, որպեսզի ստուգի, տեսնի՝ ի՞նչն է պատճառը: Մի երկու անգամ գազ է տվել՝ շարժիչի աշխատանքը ստուգելու համար, ու այդ պահին չի էլ հասցրել, որպեսզի շարժվի: Հանկարծակի լույսեր են երևացել, ու բախումը… վայրկյանների ընթացքում:
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն է ներկայացրել գործը քննող քննիչի դեմ բացարկը: 168.am-ին Նիկոլայ Բաղդասարյանը փոխանցեց, որ իր բացարկում նշել է մի շարք հանգամանքներ:
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի արդյունքում ոստիկանություն բերման էին ենթարկվե 38 անձիք: Նրանցից 20-ը ձերբակալվել էր, ավելի ուշ կալանավերվել էր նրանցից 14-ը: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս մասին՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձերբակալված 6 անձիք ազատ էին արձակվել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին:
«Հայաստանում չկա այդ տեխնոլոգիան, որպեսզի որոշեն մեքենաների ստույգ արագությունները և կարողանան 100 տոկոսով վերականգնել վթարի մեխանիզմը: Իսկ այս վթարը հանրային բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ուզում ենք, որ հաստատապես ներկայացվի՝ ինչ է տեղի ունեցել, ինչքանով էլ դա մեր հասարակության համար անսպասելի չի լինի»,- ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:
Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խշոր չափերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 11-ին կշարունակվի անչափահասի հետ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը:
«Դու հերոս ես, Շանթ» վերտառությամբ պաստառով երթին մասնակցում էր նաև կալանավորված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Մինչ Ազատության հրապարակից դուրս գալը ևս մեկ միջադեպ գրանցվեց: Ոստիկանները 16-ամյա մի տղայի ձեռքից վերցրին պաստառը, քաշքշեցին նրան:
Երթի ընթացքում նրանք հնչեցնում են «ոստիկան – մսագործ» , «Հայաստանի ոստիկանություն – այ քեզ խայտառակություն», «Ազատություն» և այլ կոչեր:
Ազատության հրապարակում այս պահին հավաքված են մի խումբ ակտիվիստներ: Նրանք պատրաստվում են երթով շարժվել Երևանի փողոցներով՝ պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դատաքննության ընթացքում լրացուցիչ ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի օրը մեկ անգամ ապտակել է Գարիկ Սողոմոնյանին, ապա հարվածներ է հասցրել Վահե Ավետյանին: