
«Ուրարտուն» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում

Մինչ կվերսկսվի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները, «Ուրարտուն» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նախատեսված է 3 խաղ։ Մայիսի 11-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի «Լոկոմոտիվի», մայիսի 14-ին՝ «Վեստ Արմենիայի», իսկ մայիսի 17-ին «Գանձասար-Կապանի» հետ։
Բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված հանդիպումները կանցկացվեն փակ՝ առանց հանդիսականների։