«Վստահելի մարդկանց դեպքում նույնիսկ մեկ հոգու երաշխավորությունն է հերիք, որ փոխեն խափանման միջոցը». Հայկ Ալումյան

«Օրենքում ասվում է, որ երկու հոգու երաշխավորությունը, իսկ առանձնապես վստահելի մարդկանց դեպքում՝ նույնիսկ մեկ հոգու երաշխավորությունն է հերիք, որ փոխեն խափանման միջոցը, այս դեպքում չորս հոգի են եկել»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:

Այսօր Քոչարյանի պաշտպանները դատարանին էին ներկայացրել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը: Հայկ Ալումյանը դատական նիստի ընթացքում հարց հնչեցրեց, թե էլ ո՞ւմ երաշխավորությունը կարող է ավելի վստահելի լինել, քան այն մարդկանցը, ում երկիր է վստահվել:

Դատական նիստի ընթացքում Երկրորդ նախագահի փաստաբանական թիմը մեկ այլ միջնորդություն էլ ներկայացրեց՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Գրավի չափ փաստաբանները չէին նշել:

«Գրավի չափը կարող է սահմանել դատարանը: Մենք չափի որևիցե առաջարկ չենք արել, եթե առաջարկ անենք, դատարանը կարող է մեր ասած թիվը համարել փոքր, ու այլևս չէր կարող ավելի մեծ թիվ սահմանել, դրա համար ասել ենք ընդամենը՝ խնդրում ենք գրավ կիրառել: Իսկ թե ո՞ր թիվը կհամարվի բավարար երաշխիք, դա թող դատարանը որոշի»:

Հայկ Ալումյանը չժխտեց, որ հնարավոր է՝ առաջարկվի գումարի այնպիսի չափ, որի դեմ իրենք առարկեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031