
«ԱԺ նիստում երկու չափահաս տղամարդ խախտեցին Հայաստանում չգրված մի կարևոր սկզբունք՝ «հետևից չխփելու» կանոնը»

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ ցանկանա անդրադառնալ Ազգային ժողովում այսօր կատարված խայտառակ ծեծկռտուքին և քաշքշոցին։ Դրան թող քաղաքական գնահատական տան քաղաքական գործիչները և քաղաքական ուժերը։
Ասեմ պարզապես հետևյալը՝ այսօր` մայիսյան եռատոնի նախաշեմին, ուղիղ եթերով հեռարձակվող Ազգային ժողովի նիստում երկու չափահաս տղամարդ խախտեցին Հայաստանում չգրված մի կարևոր սկզբունք՝ «հետևից չխփելու» կանոնը։
Նշվածը տղամարդկային դաստիարակություն չստանալու, դպրոցում, բակում և համալսարանում ընկերներ չունենալու ու բուֆետում «չամիչով բուլկին երկու թուշիկով» ծամելու ուղղակի հետևանք է։
Ցավում եմ, որ նշված երկու անձինք ինչ-ինչ հանգամանքների հետևանքով պատահաբար ստացել են կոճակ սեղմելու և մեր հայրենակիցների ապագան որոշելու իրավունք»։
Չեմ ցանկանա անդրադառնալ Ազգային ժողովում այսօր կատարված խայտառակ ծեծկռտուքին և քաշքշոցին։ Դրան թող քաղաքական գնահատական…
Gepostet von Armen Petrosyan am Freitag, 8. Mai 2020