Երեխաները տարրական, միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ պետք է տեղեկանան սեռական շահագործման վտանգի մասին. ԱԺ-ում քննարկվում է «Լանզարոտեի կոնվենցիան»

Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա»։ Կոնվենցիան  ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից:

Այն ստորագրել է 47 պետություն, վավերացրել և ուժի մեջ է  մտել 44-ում: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին:

Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական և միջազգային համագործակցության խթանումը:

Կոնվենցիայի  6-րդ հոդվածով նախատեսվում է, որ երեխաների ուսուցման համար  յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնությանը վերաբերող վտանգի, ինչպես նաև պաշտպանվելու միջոցների մասին: Նման տեղեկատվությունը,  անհրաժեշտության դեպքում, նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, և հարկավոր է առանձին ուշադրություն դարձնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս