Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիքթաշ»ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն արդեն սկսել է մարզվել:
Եվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար կազմված սեւ ցուցակ է մտցրել Ղրիմից եւ Սեւաստոպոլից ՌԴ-ի Պետդումայի բոլոր պատգամավորներին: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վանի Բաշքալե շրջանում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկները կրակ են բացել քորուջուներ (գյուղական պահապաններ) տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում 3 քորուջու եւ 1 քաղաքացի սպանվել են:
Այսօր երեկոյան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր օլիմպիական չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը:
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը։
Հրապարակվել է Եվրոպական Միության գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ կոշտ քննադատություններ պարունակող զեկույցը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը հաջողակ նախագահ կլինի երկրի համար:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 236 մլրդ 111 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն նվազել է 9,7 տոկոսով:
Թանկարժեք ժամացույցի գողության պահն արձանագրել է տեսանկարահանող սարքը:
Steak Lovers պարբերականը կազմել է աշխարհի ամենաանառողջ խոհանոցների վարկանշային աղյուսակը, որտեղ հայկական խոհանոցը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նոյեմբերի 9-ին ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին, ով ժամանել է Արցախ՝ իր նոր գրքի նյութի հավաքագրման նպատակով։
Այդ գումարները, որպես կանոն, վճարվել են սոցիալապես խոցելի խավերին, և դատարանի վճռի հիման վրա նրանցից ցանկացած գումարի բռնագանձում կարող է էական ազդեցություն ունենալ նրանց սոցիալական վիճակի վրա:
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը իր և կնոջ` Բարբարայի անունից շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան հաջողություն է մաղթել:
Հայաստանում ռուսական ռազմական ավիաբազայի Ми-24П հարվածային և Ми-8МТШ ռազմատրանսպորտային ուղղաթիռների անձնակազմերը ընդհանուր թռիչքի տարեկան պլանը գերազանցել են 10 տոկոսով:
«Այս օրիորդաց տունը ստեղծելու միտքը առաջացավ, երբ 1998-1999 թվականներին մանկատան որոշ շրջանավարտներ թրաֆիքինգի զոհեր դարձան։ Դրա պատճառները տարբեր են։ Աղջիկները չունեն պաշտպանվածություն, թրաֆիքինգի մասին նրանց պատկերացումները սահմանափակ են։ Մենք նաև որոշեցինք ստեղել այս կառույցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե մանկատան շրջանավարտների հետագա կյանքը ինչպես է կազմակերպվելու, ինչ ճանապարհ են նրանք ընտրելու այնտեղից դուրս գալուց հետո և, իհարկե, հասարակությունում նրանց ինտեգրվելու հարցը»,- նշեց Կարապետյանը։
Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է տաս հազարից ավելի հայ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ, որով սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում, որին մասնակցել են ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ոլորտի պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, քաղաքաշինության պետական կոմիտեի առանձին ստորաբաժանումների ղեկավարներ և այլք:
Այդ փոսերն անցա, ասավ` հայրիկ, է՞ս ինչ կենես, հրաշք է սիկ, ըսավ` ես նկարե՞մ` ասի` նկարի, տղա ջան, ու ըդպես գցեց ֆեյսբուք. ընդհանրապես ես ֆեյսբուք-մեյսբուքից գաղափար չունիմ, էս հեռախոսից էլ գաղափար չունիմ,-ասում է վարպետն ու ցույց տալիս փոքր գրպանում տեղավորած հեռախոսը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլիվ կենտրոնում էլեկտրական հոսանքի միջոցով մահապատժի են ենթարկել 30 խաղաղ բնակչի:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կազմել է լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնց հետ նա աշխատել է իր ամբողջ կարիերայի ընթացքում:
Հանձնաժողովի կողմից իրականացված բազակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Վիտա Ֆարմ» ընկերության կողմից ներկրված դեղերի ներմուծումը մերժվել է՝ դրանք մեր երկրում գրանցված չլինելու հիմքով: Ընդ որում, հարկ է նշել, որ դեղերը ներմուծվել են ոչ անմիջական արտադրողի կամ վերջինիս ներկայացուցչի, այլ՝ «զուգահեռ ներմուծման» ճանապարհով:
«2017 թվականը մեզ համար նշանակալի տարի է, քանի որ նշելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը: Հուսամ՝ մինչ այդ համաձայնագիրը կստորագրվի: Ասեմ, որ հատկապես գործարարներն են սպասում փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հուսամ նաեւ, որ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված այլեւս որեւէ խնդիր չի առաջանա»,- նշեց դեսպանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով Վ.Մանգասարյանի կողմից տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շարունակվող և օրեցօր խորացող համաշխարհային դիմակայությունը, որն առաջին հերթին դրսևորվում է Արևմուտքի շահերի խզումով, փորձագիտական և վերլուծական հանրության, էլ չասած արդեն քաղաքական դասի շատ ներկայացուցիչների թույլ է տալիս «Սառը պատերազմի» նոր փուլը կայացած փաստ համարել:
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ՝ «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցությունը» խորագրի ներքո:
Գերմանական «Հերտայի» մամուլի ծառայությունն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությանը, ով թիմի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո նշել էր, որ կավարտի կարիերան հենց Մադրիդում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն նոյեմբերի 9-ին ընդունել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին:
Թրամփը շատ երկար տարիներ Հարավային Կովկասում համագործակցել է երկու ընտանիքների հետ, մեկը Սահակաշվիլին էր, որի կառավարման տարիներին Թրամփը մուտք գործեց Հարավային Կովկաս և սկսեց շատ լայն շինարարություն Վրաստանում՝ թե՛ Թբիլիսիում, թե՛ Բաթումիում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրներին առնչվող քննարկում` որոշումներ ընդունող պետական լիազոր մարմինների և պաշտոնատար անձանց մասնակցությամբ: