Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնն իր կողմնակիցներին կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքները

ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը հաջողակ նախագահ կլինի երկրի համար: Այս մասին հայտնում է BBC­-ն: «Մենք տեսանք, որ մեր ժողովուրդն ավելի շատ է մասնատված, քան կարծում էինք»,­- ասել է Քլինթոնը:

Քլինթոնը հիշեցրել է, որ ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման, ով առավոտյան ժամերին շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ, ասել է, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ինքը և Դոնալդ Թրամփը միմյանցից էականորեն տարբերվում են: «Դեմոկրատները պետք է հիշեն, որ մենք` ամերիկացիներս, հայրենասեր ենք ու լավագույնն ենք ցանկանում այս երկրի համար»,­- ասել է նա:

Հիլարի Քլինթոնը իր կողմնակիցներին կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքները` ընդգծելով, որ երկրի Սահմանադրության մեջ ամրագրված է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու դրույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930