Բաժիններ՝

ԱՊՀ երկրների ԱԳՆ-­ների տեղեկատվական ոլորտի պատասխանատուները խորհրդակցություններ են անցկացրել Երևանում

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9­-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ՝ «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցությունը» խորագրի ներքո: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-­ների՝ տեղեկատվական ոլորտի պատասխանատու վարչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ անդամ­պետությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովմանը, գլոբալ և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանը, ահաբեկչություն, ծայրահեղականություն, բռնություն, քսենոֆոբիա և անհանդուրժողականություն քարոզող տեղեկատվության տարածման դեմ պայքարին, ԱՊՀ շրջանակներում նշանակալից իրադարձությունների լուսաբանմանը, սոցիալական ցանցերում աշխատանքային առանձնահատկություններին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ կատարվեց ԱՊՀ տարածքում տեղեկատվական ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հակազդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Մասնակիցների կողմից կարևորվեց կամզակերպության անդամ­պետությունների պատասխանատու գերատեսչությունների միջև տեղեկատվական ոլորտում համագործակցության խորացումը և ընդլայնումը, նախանշվեցին միջազգային այլ կառույցների հետ փոխգործակցության ուղղությունները:

Խորհրդակցության մասնակիցներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս