Այս փոփոխության արդյունքում համայնքային բյուջեն կտնտեսի 28 միլիոն 35 հազար ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ մինչ այս նախագծի իրականություն դառնալը, Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների ընդհանուր թիվը կշարունակի լինել 646: Առաջին հայացքից թվում է, թե հանրապետականների բարձր հովանու ներքո քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանն օպտիմալացման է գնում, տնտեսված գումարով էլ նպատակ ունի լուծել համայնքային խնդիրները։ Սակայն տեղի ունեցող կրճատումների հիմքը ոչ թե դրայվոտ վարչապետի հորդոր-հանձնարարականն է, այլ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունները, ավելի հստակ` Գյումրու ավագանու ընտրությունները:
ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել: Մասնավորապես՝ «Հայկական վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե դրանց մասնակցի ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Որոշման հիմնական մանրամասները անցնում են «հույժ գաղտնի» խորագրով: Հրապարակման է ենթակա միայն տեղեկությունը, որ այդ գումարը նախկինում հատկացված է եղել, ինչպես նշված է որոշման նախագծի պարզաբանման մեջ` «պաշտպանության կարիքների համար շենքերի և շինությունների կառուցման նպատակով», իսկ վերաբաշխում անելուց հետո հատկացվելու է «ընթացիկ գործունեության ապահովման գործողություններին»:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այդ հողակտորի վրա տեղավորված է «Ուսումնական կենտրոնին» անհրաժեշտ որոշ ենթակառուցվածքային օբյեկտներ: Ի դեպ, կառավարության որոշման նախագծում նշված է որ «Ուսումնական կենտրոնը» ՊԵԿ-ից անցնում է պետգույքի կառավարման վարչությանը: Վերջինս պետք է ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնի կառույցի հետագա օգտագործման վերաբերյալ:
Տեղեկություններ կան, որ Մուրադյանը ցանկանում է փոխել նաև մյուս պրոռեկտորներին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում` թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանին։ Ավելին՝ վերջինիս առաջարկել են ազատման դիմում գրել։ Ասում են՝ այս պաշտոնում Մուրադյանը տեսնում է նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանին, որին Ալթունյանը հոկտեմբերին ազատեց աշխատանքից։
«Հանցախմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բոլոր նրանց, ում հետ զրուցել է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու թեմայի շուրջ, ձայնագրել է: Նա ձերբակալման պահից ի վեր ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանցախումբ է կազմել, փորձել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակում գործել պետական կառույցների վրա:
2012-2015թթ. Երևանից անվերադարձ մեկնածները կազմում են մայրաքաղաքի բնակչության 2.38%-ը, որն ամենացածրն է մարզերի մեջ։
Վերջին օրերին երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում և դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար:
Աշխատանքից ազատվել է նաև օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ: ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լևոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը, նույնպես ազատվել է:
ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել: Իշխող կուսակցությունը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում և տեսնում է, որ իր վարկանիշը բավականին ցածր է:
Նեյմարի նոր պայմանագրում նախատեսված է կետ՝ 250 մլն եվրոյի չափով հրաժարագնի մասին: ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է վճարել այդ գումարը հաջորդ տարվա ամռանը: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ըստ փարիզեցիների կարծիքի՝ Նեյմարը կհամաձայնի հեռանալ Իսպանիայից իր նկատմամբ ընթացող դատաքննությունների պատճառով:
19-ամյա աղջկան նկարել է լուսանկարիչ Սաշա Սամսոնովան, որն ապրում է Լոս Անջելեսում: Կադրը, որը զետեղել է Ջենները, հավաքել է ավելի քան 1,7 միլիոն լայք: Ընդամենը սոցցանցում աղջկան է հետեւում ավելի քան 78,2 միլիոն օգտատեր:
Ինչպես հաղորդել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, աստղացուցարանի բացումը պլանավորված է 2020 թվականին: Աստղացուցարանի շինարարության շտաբի ներկայացուցիչ Սյույ Սյաոհունը հայտնել է, որ շենքերի արտաքին կողմի դիզայնում պլանավորվում է օգտագործել աստղալից երկինք հիշեցնող տարրեր։
Լոնդոնի Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանը դեկորատիվ-կիրառական արվեստի եւ դիզայնի խոշորագույն թանգարանն է աշխարհում: Այն աշխարհի առավել շատ հաճախվող գեղարվեստական թանգարանների քսանյակում է: Թանգարանի մուտքն անվճար է:
Հնդկաստանի Վրինդավան քաղաքում պլանավորվում է կառուցել 70-հարկանի տաճար: Շենքի բարձրությունը կգերազանցի 200 մետրը: Նախագծի իրագործումից հետո, որը նախաձեռնել է Կրիշնայագետների միջազգային ընկերությունը (International Society for Krishna Consciousness, ISKCON), տաճարը կդառնա աշխարհի ամենաբարձր կրոնական կառույցը:
Victoria’s Secret-ն ընկերություն է, որը մասնագիտանում է կանանց համար նախատեսված ներքին սպիտակեղենի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբուսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): 1995 թվականից ցուցադրություններն ամեն տարի անցկացվել են Միացյալ Նահանգներում, 2016 թվականին շոուն առաջին անգամ կկազմակերպեն Փարիզում:
Առաջարկվող աղանդերն այնպիսին է, որ ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները չեն նկատի, որ այդ նրբագույն քաղցրեղենը պատրաստված է կաթնաշոռից:
Արքայազն Հարին 2004 թվականից մինչեւ 2009 թվականը հինգ տարի հանդիպել է Չելսի Դեյվի հետ: Նրանց բաժանվելուց հետո բրիտանական գահի ժառանգորդների շարքում հինգերորդը համարվող արքայազնը 2012 թվականին սկսեց հարաբերություններ հաստատել անգլիացի դերասանուհի Քրեսիդ Բոնասի հետ, սակայն 2014 թվականին նրանք դադարեցրեցին կապը:
Թեստը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ է ձեզ սպասվում առաջիկայում։ Ընդամենն անհրաժեշտ է հասկանալ, թե առաջինն ինչ եք տեսնում լուսանկարում։
Լուկիոս Անեուս Սենեկա. հռոմեացի փիլիսոփա, պոետ և պետական գործիչ: Նրան հաջողվել է հասնել բարձր դիրքի հասարակության մեջ, հարստության, ճանաչման և դրա հետ մեկտեղ՝ մնալ ստոիկ, ով արհամարհում է նյութական բարիքները:
Նույնիսկ, եթե տունը մաքրելը ձեր սիրելի զբաղմունքը չէ, արդյունքը միշտ արդարացնում է ծախսված էներգիան։ Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն տունը պահել իդեալական մաքրության պայմաններում։
Նկատի ունեցեք, որ լյարդի մաքրումն առավել արդյունավետ դարձնելու համար սննդակարգ անհրաժեշտ է ներառել մթերք, որը մաքրում է լյարդը՝ բազուկ, գազար, խնձոր, կաղամբ, սև սալոր, սպանախ։ Օգտակար է նաև մսեղենի և կաթնամթերքի օգտագործման սահմանափակումը։
«Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին՝ տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը»:
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ անակնկալներ է պատրաստել կյանքը ձեզ համար, նայեք այս լուսանկարին։ Ինչ եք տեսնում առաջինը լուսանկարում։
Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 9-ին երեկոյան մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն:
Առևտրի կենտրոնից iphone 6s գողացած աղջկա դեմքն արձանագրել է տեսախցիկը:
Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 839,1 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայությունից: Այդ թվում` հատուկ փոխառության իրավունքով ԱՄՀ-ում 7,3 մլն ԱՄՆ դոլար և արտարժույթով` 1 մլրդ 831,9 մլն ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Սերենա Ուիլյամսին նշել են կալիֆոռնիական Կոմփթոն քաղաքում բռնության զոհերի կենտրոնի բացման համար: Կենտրոնն անվանվել է Ետունդա Փրայսի՝ Սերենա և Վինուս Ուիլյամսների ավագ քրոջ պատվին, ում գնդակահարել են 2003 թվականին:
Հռիփսիմե Միխայլովնայի կյանքում մեծ դեր է խաղացել Բորիս Պիոտրովսկու` Հայաստանի մեծ բարեկամի հետ ծանոթությունը, բարեկամությունն ու ամուսնությունը: Երիտասարդ լենինգրադցի գիտնականը Հայաստանում պեղել եւ ուսումնասիրել է հնագույն պետության` Ուրարտուի պատմությունը: