Հայաստանը գլխավորել է աշխարհի ամենաանառողջ խոհանոցն ունեցող երկրների վարկանշային աղյուսակը
Steak Lovers պարբերականը կազմել է աշխարհի ամենաանառողջ խոհանոցների վարկանշային աղյուսակը, որտեղ հայկական խոհանոցը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Պարբերականի աղյուսակում ներառվել է 9 երկիր։ Այս երկրները ունեն ամենաանառողջ սննդակարգերը, որը կախված է պատմական ժառանգությունից և այդ պետությունների ժամանակակից իրողություններից։
Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմվում է ողջ աշխարհի գիտնականների կողմից և երբեմն ունի անսպասելի արդյունք։
Եվ այսպես, առաջին հորիզոնականում հայկական խոհանոցն է։
Հայաստան
Խորհրդային պարենային մատակարարման ժառանգությունը և դիետոլոգիայի ուժեղ սոցիալական ինստիտուտի բացակայությունը հանգեցրել է նրան, որ դպրոցականները ճաշարանում սնվում են շոկոլադե սալիկներով, չիփսերով և հոթ-դոգերով, իսկ երկրում ամենավաճառվող մթերքը քաղցրավենիքն է։
Հունգարիա
Հունգարներն ունեն ճարպակալման և աղի օգտագործման առումով ամենաբարձր ցուցանիշը եվրոպացիների շրջանում, ինչպես նաև՝ ամենացածր կյանքի տևողությունը։
Բելգիա
Բելգիացիները հայտնի են իրենց համեղ վաֆլիներով, կարտոֆիլի ֆրիով, գարեջրով, շոկոլադով և արագ սննդի տեղական ցանցերով։ Անառողջ սնվելու ավանդույթը նրանց մշակույթի անբաժանելի մասն է կազմում։
Չեխիա
Ավանդական չեխական սննդակարգը բաղկացած է յուղոտ մսից և սոուսներից, ճարպից, հացից, կարտոֆիլից, բլիթներից, նրբերշիկից, տապակած պանրից, խոզի մսից և մեծ քանակությամբ գարեջրից: Դա հանգեցրել է նրան, որ չեխերի 22%-ը տապառում է ճարպակալմամբ։
Ղազախստան
Ավանդական ղազախական սննդակարգը կազմված է հիմնականում յուղոտ մսից և կաթնամթերքից: Վերջին շրջանում ֆասթ-ֆուդի օգտագործումը խնդիր է դարձել երկրում։
Բելառուս
Կարտոֆիլի օգտագործման համաշխարհային առաջատարն է։ Այսօր բելառուս կանանց ճարպակալումը համաեվրոպական խնդիր է դարձել։
Պատճառն առողջ սննդի մասին գիտելիքների բացակայությունն է և ավանդական ծանր խոհանոցը, որը հարուստ է հացով և կարտոֆիլով, ճարպոտ կաթնամթերքով ու մսամթերքով։
Արգենտինա
Ունի ճարպակալման ու ավելորդ քաշի ամենաբարձր մակարդակը ողջ Լատինական Ամերիկայում։
Թուրքմենստան
Ունի բավական հասարակ խոհանոց։ Թուրքմենստանի բնակիչների սննդակարգը կազմված է մսից, սպիտակ հացից, բրնձից՝ բանջարեղենի ու մրգերի նվազագույն քանակությամբ։
ԱՄՆ
Ֆասթ-ֆուդի ցանցերը թելադրում են դպրոցական սննդակարգի մենաշնորհը, իսկ քաղցր գազավորված ըմպելիք արտադրող ընկերություններն ԱՄՆ-ի խոշորագույն հարկատուներն են:
Մահվան դեպքերի վիճակագրությունը, հարուցված ավելորդ քաշով, միշտ չէ, որ արտացոլում է իրականությունը, սակայն անշեղորեն աճում է՝ սկսած 1980-ականներից։