Ջորջ Բուշ ավագը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը իր և կնոջ` Բարբարայի անունից շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան հաջողություն է մաղթել: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, նա ընդգծել է, որ աղոթում են Թրամփի ընտանիքի համար:
«Ես և Բարբարան շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին և նրան մաղթում ենք ամենայն բարիք նախագահի կարգավիճակում Ամերիկան ղեկավարելու ճանապարհին: Նրա ընտանիքը մեր աղոթքներում է»,- ասել է Ջորջ Բուշ ավագը:
Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993թթ.: Այս տարվա նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու համար պայքարում էր նաև նրա կրտսեր որդին, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի եղբայր Ջեբ Բուշը, ով պարտվել էր հենց Դոնալդ Թրամփին